Նոր որակի ընդդիմության պահանջարկը. փակ ցիկլից պետք է դուրս գալ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Իշխանությունների «սրբագրիչն» ու ՍԴ ապագա նախագահը ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արդյունավետության և պատասխանատվության սահմանները ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
3 միլիոն ՀՀ դրամ, «MERCEDES–BENZ E 220». Հերիքնազ Տիգրանյանի... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արդյո՞ք միայն Սաշիկը... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 22.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Նոր որակի ընդդիմության պահանջարկը. փակ ցիկլից պետք է դուրս գալ «Գործող օրհներգը չի պարունակում այն խորհուրդը, որը պետք է դրված լինի պետության խորհրդանիշի իմաստի ներքո» Իշխանությունների «սրբագրիչն» ու ՍԴ ապագա նախագահը Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հերքել է հայկական անօդաչուի կորստի մասին լրատվությունը Եվրոպա լիգա. «Արսենալը» հաղթեց ԲԱՏԷ-ին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ) «Փաստ» օրաթերթի փետրվարի 21-ի տեսությունը ՔԿՀ-ում գտնվող Արթուր Վարդանյանին անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց․ ՄԻՊ Արդյո՞ք միայն Սաշիկը...(Տեսանյութ) Կառավարությունն ասում է՝ տնտեսական հեղափոխություն, ներառականություն, բայց լուծումներ չի ուրվագծում․ տնտեսագետ (տեսանյութ) Ջրային սկանդալ է հասունանում(Տեսանյութ) Արմավիրում կոտրել են Մանվել Գրիգորյանի մայրական տան պատուհանները, ապա մտել տուն. ներսում ամեն ինչ տակնուվրա է արվել. shamshyan.com Արդյունավետության և պատասխանատվության սահմանը Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ը և ВАЗ 2102-ը, կան տուժածներ. shamshyan.com Ո՞վ կլցնի քաղաքական վակումը(Տեսանյութ) Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Դիլիջանում ինքնաձիգով սպանության փորձից (տեսանյութ) Ռումբի մասին ահազանգի պատճառով Էրմիտաժը տարհանվել է (տեսանյութ) Արմեն Սարգսյանի երկակի կարգավիճակը(Տեսանյութ) ՀՀ վարչապետն ու Վրաստանի պաշտպանության նախարարը քննարկել են հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցերը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորին գտել են կախված վիճակում Հարցաքննությունների կուլիսային «կուրատորը»

Փաստորեն, կախարդական փայտիկը թարս է շարժվում. Էդուարդ Շարմազանով

 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը շտապել է «ավետիս» տալ, թե 2018-ի 4-րդ եռամսյակում ներդրումները 50%-ով ավելացել են՝ 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Փաշինյանը ասել է, թե մենք` ընդդիմադիրներս, քննադատում էինք իրեն՝ գուժելով ներդրումների նվազման մասին:

Հիմա գնդակը ուղիղ հարվածով փոխանցում եմ Փաշինյանին և նրա իշխանությանը:
Հերիք չի՞ աճպարարությամբ զբաղվեք, մինչեւ ե՞րբ եք մանիպուլյացիա անելու:
Այո, ձեր իշխանության օրոք ներդրումները նվազել են: 
Ձեր իսկ ներկայացրած տվյալներով՝ 2018-ի առաջին եռամսյակում ներդրումները եղել են 94,2 միլիոն դոլար, երբ իշխանության է եղել Հանրապետականը, իսկ 2018-ի չորրորդ եռամսյակում ընդամենը 75, 5 միլիոն դոլար: 
Այսինքն՝ գրեթե 20 միլիոն դոլարով պակաս:

Աջ ու ձախ օպտիմալացումը, աշխատանքից եւ օրվա հացից բազմաթիվ քաղաքացիներին զրկելը Փաշինյանի իշխանությունը բացատրում է ծախսերի արդյունավետությամբ: 
Մինչդեռ «դուխով» իշխանության համար ծախսերի կրճատումը վերաբերվում է Հայաստանի քաղաքացուն, բայց ոչ իշխանավորներին:

Մարդ չգիտի՝ լա, թե խնդա. Նիկոլի կադրերից մեկը ոչ ավել ոչ պակաս իրեն պարգևատրել է 104,5% դրույքաչափով, մյուսը` մեկ օրում երկու անգամ պարգևատրել է ինքն իրեն: 
ԱԺ 2 նոր հանձնաժողով են բացել՝ ծախսերն ավելացնելով նվազագույնը 35 միլիոն դրամով:

Եվ սա անում է այն իշխանությունը, որի ղեկավարը տառապում էր պապիկ-տատիկների նիսյաների համար, թռիչքային զարգացում էր խոստանում : Փաստորեն, կախարդական փայտիկը թարս է շարժվում:

Հ. Գ. 
Այս տեմպերով, որ գնա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2019-ին դժվար, բայց 2020-ին շանսեր ունի թռիչք գրանցելու:

2020-ին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին Փաշինյանի «քայլող իշխանավորները» մարաթոնյան վազքում կարող են լուրջ հաջողություն արձանագրել:

website by Sargssyan