2019 թվականի առաջին կիսամյակում 98 վարորդներ ոչ սթափ վիճակու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը․ ՄԻՊ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հակառակորդը հրադադարի ռեժիմը մեկ շաբաթվա ընթացքում խախտել է ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՌԴ-ն չի հանձնի Միհրան Պողոսյանին. Դատախազություն ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների հա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 18.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ջրի մակարդակը Սոչիի 4 գետերում վտանգավոր մակարդակի է հասել Աշխարհի բոլոր հայերի համար կա մեկ մայրաքաղաք և դա Երևանն է. Փաշինյան Նժդեհ գյուղի մոտակայքում այրվել է շուրջ 10 հա խոտածածկույթ Ավտոմեքենաներից գողություններ անող 51-ամյա տղամարդը վերջապես հայտնվեց ոստիկանությունում Ավտովթար` Գարեգին Նժդեհի և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում Ալյասկայում աննախադեպ շոգը կարող էր սաղմոնների զանգվածային մահվան պատճառ դառնալ. գիտնականներ (ֆոտո) Երեւանում Mitsubishi-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին. Վարորդը հիվանդանոցից հեռացել է՝ առանց բժիշկներին ասելու Ալավերդիում երկրորդ հարկի պատուհանից ընկած 3-ամյա փոքրիկն ուղղաթիռով տեղափոխվել է Երևան Չինաստանում «երկնային» օդանավակայան է շահագորման հանձնվել Ձմերուկի դաշտից 150 կգ ձմերուկ է քաղել, հավաքել, որ «Նիվա»-ով գողանա, բայց վերջին պահին բռնվել է Արայիկ Ղազարյանի զորամասում քննություն է իրականացվում. Արծրուն Հովհաննիսյան Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կայուն է 2019 թվականի առաջին կիսամյակում 98 վարորդներ ոչ սթափ վիճակում վարելու համար զրկվել են վարորդական իրավունքից Ոսկեպար-Բաղանիս ճանապարհը փակ է լինելու. իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Ղեկին Հայկ Մարությանն է․ Քաղաքապետարանը 9 նոր ձնամաքրիչ մեքենա է ձեռք բերել. (ֆոտո)

Մայրաքաղաքի ձնամաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար Երևանի քաղաքապետարանը 9 նոր հատուկ տեխնիկա է ձեռք բերել: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մրցույթում հաղթող է ճանաչվել ռուսաստանյան «ԿամԱԶ» ընկերությունը: Նոր գույքի հնարավորություններին ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նոր տեխնիկան միաժամանակ մի քանի գործողություն է իրականացնում: Ձնամաքրումից բացի, դրանք նաև աղ ու ավազ ցանելու համար են նախատեսված: Տարվա տաք եղանակներին էլ կարող են ծառայել որպես ջրցան մեքենաներ՝ ապահովելով երևանյան փողոցների մաքրությունը:

Մեքենաներն ունեն ժամանակակից «Եվրո 5» չափորոշիչի շարժիչներ, որոնք կրճատում են վնասակար արտանետումները: Հատուկ տեխնիկան ունի նաև ավտոմատ կառավարման ռեժիմներ:

Մայրաքաղաքի սանիտարական մաքրմամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը վերջին ժամանակահատվածում տարբեր պատճառներով բավարար չի իրականացնում իր գործառույթները, որոնցից մեկն էլ մեքենաների անսարք լինելն է: Երաշխավորված սանմաքրում ունենալու համար քաղաքը ձեռք է բերել իր սեփական տեխնիկան: Վերջին 25 տարում, ի դեպ, Երևանի քաղաքապետարանն առաջին անգամ է աղբահանության և սանմաքրման իր սեփական հավաքակայանն ունենում:

«Սա սկիզբն է և փոքր մասն է այն տեխնիկայի, որը ձեռք ենք բերելու: Առաջիկայում համայնքը կունենա նաև աղբահանության համար նախատեսված իր տեխնիկան: Հետագայում կլինի երկու կամ երեք օպերատոր, հաշվի առնելով նաև միջազգային փորձը, դրանցից մեկը նաև կարող է լինել հենց Երևան համայնքը: Բանակցություններն արդեն ընթանում են, որոնց արդյունքում տարվա ընթացքում համայնքը ևս կդառնա օպերատոր»,- նշել է Հայկ Մարությանը:

Հատուկ տեխնիկան շուտով կհայտնվի երևանյան փողոցներում:

website by Sargssyan