Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Պարգևատրում՝ ընտրություններին մատուցած «ծառայությունների» դիմաց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նոր Հայաստանի մարզպետների կողմից դրամական ինքնախրախուսանքը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում: Այսպես՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր տեղակալներին, նրանց օգնականներին, մարզպետարանի վարչության պետերին դրամական խոշոր պարգևատրումներ է տվել: «Հետք»-ը ուշագրավ տեղեկություններ է հրապարակել՝ որոշակի վերլուծությունների հիմք ստեղծելով։ Ընդամենը երեք ամիս աշխատող Արմավիրի մարզպետը ավելի առաջ է գնացել՝ պարգևատրելով ինքն իրեն։ Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն իր՝ դեկտեմբերի 25-ի կարգադրությամբ, աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին միանվագ դրամական պարգևատրմամբ խրախուսել է իրեն, տեղակալներ՝ Ալեքսանդր Ղուկասյանին և Կարեն Գրիգորյանին, օգնականներ՝ Խաչիկ Ինջյանին, Արմինե Գալստյանին և խորհրդական Նվեր Պետրոսյանին, ինչպես նաև մարզպետի տեղակալի օգնական Վիկտորյա Գալստյանին, ով մարզպետի օգնական Արմինե Գալստյանի քույրն է: Նույն ձեռագրով իր աշխատակիցներին պարգևատրել է նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ ավելի հեռուն գնացող ապօրինություն կատարելով։ Նա հրաժարվում է հրապարակել պարգևատրվածների ցուցակը։ Աչքի է ընկել նաև Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, ով  2018 թվականի դեկտեմբերի 25-ին երկու կարգադրությամբ Սյունիքի մարզպետարանի առանձին աշխատակիցներին խրախուսել է դրամական պարգևով:
Ինչպես երևում է՝ նոր իշխանությունները որևէ ձևով չեն ցանկանում հետ մնալ նախորդներից:Հիշում ենք՝ սեփական անձի հանդեպ տածած մեծ սիրով աչքի էր ընկնում նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Վերջինս ինքն իրեն Ամանորի նախաշեմին պարգևատրում էր մեկ ամսվա աշխատավարձով: Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն էլ ժամանակին իրեն պարգևատրել է ոսկե մեդալով՝ բնապահպանության բնագավառում նշանակալի ներդրում ունենալու համար: Ինչպես ասում են՝ գտեք երեք տարբերություն:
 
Սակայն ՔՊ-ական մարզպետների չտեսությունը պետք է դիտարկել նաև այլ հարթության մեջ: Շատերի մոտ տարակուսանք է առաջացել, թե ինչու վարչապետ Փաշինյանը այս հանրային լայն ռեզոնանս առաջացրած հարցին անդրադառնալու փոխարեն իր ուղիղ եթերում որոշեց Կապուտիկյան ասմունքել: Այսօր էլ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ մարզպետների պարգևատրումը օրենքի շրջանակում էր: Այս ամենից հետո մնում է ենթադրել, որ նորաթուխ ֆեոդալների դրամական ինքնախրախուսումները պայմանավորված էին վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ Փաշինյանին մատուցած ծառայություններով: Վերոնշյալ բոլոր մարզերում Փաշինյանի թիմը լավ ձայներ է հավաքել և միակ հարցը, որ դեռ մնում է՝ այն է, թե արդյո՞ք աշխատանքի նման բարձր գնահատականը եկել է վերևներից, թե՞ մարզպետներն իրենք են որոշել փոխհատուցել իրենց՝ նախընտրական քարոզարշավի օրերին տարված քրտնաջան աշխատանքի դիմաց...
Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Ջուր չի լինի ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակԲոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ)