Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Անկաշկանդ տնտեսական համաժողովն» ու Հայաստանը. ի՞նչ ակնկալել Դավոսից

ИНТЕРВЬЮ

Դավոսի միջազգային տնտեսական համաժողովին այս տարի ևս իր մասնակցությունը կունենա Հայաստանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Այս տարի համաժողովը հետաքրքրական է հատկապես այն առումով, որ իրենց մասնակցությունը չեն ունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ու ամերիկյան պատվիրակությունը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:

Իսկ ի՞նչ է տվել և այս տարի ի՞նչ կտա Դավոսի համաժողովը Հայաստանին: Ո՞րն է մասնակցության նպատակահարմարությունը հատկապես բյուջեից այցի համար մեծ գումարներ ծախսելու տեսանկյունից:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը կարևոր է համարում համաժողովը: 

«Դավոսի համաժողովին գնում են այն անձինք կամ այն շրջանակները, որոնք առհասարակ հետաքրքրված են այդ աշխատանքներով: Շատ ողջունելի է, որ Հայաստանի վարչապետը մասնակցելու է Դավոսի այս տարվա աշխատանքներին: Կարծում եմ՝ ժամանակ առ ժամանակ գոնե կարելի է մասնակից լինել: Ուղղակի պետք է հաշվի առնենք Դավոսի ձևաչափը. այն տարբեր երկրների գործարարներին, ղեկավարներին համաշխարհային տնտեսության նոր զարգացումների հետ կապը չկորցնելու, դրանց հետ զուգահեռ քայլելու հնարավորություն է ընձեռում: Հնարավորություն է տալիս գնահատել նաև գլոբալ զարգացումների ազդեցությունը ազգային տնտեսությունների վրա, փոխանակել մտքեր, քննարկումների մասնակցել գործընկերների հետ: Շատ կարևոր է նաև, որ որևէ լրատվամիջոց չի կարող մեկնաբանել այն քննարկումները, որոնք տեղի են ունենում համաժողովի ժամանակ: Այսինքն՝ ավելի անկաշկանդ միջավայր է, որտեղ մարդիկ իրենց անձնական տեսակետը, համոզմունքն են հայտնում, փորձն են կիսում մյուսների հետ»,–նշեց նա:

Տնտեսագետի դիտարկմամբ, այն ամենակարևոր հարթակներից մեկն է նոր Հայաստանից ունեցած ակնկալիքների ու սպասվելիք քայլերի առումով:

Մեր զրուցակիցը շեշտեց՝ Դավոսի համաժողովին մեկնելուց առաջ օրակարգ է պետք, քանի որ տեղեկատվությունը, հնարավորություններն այնքան շատ են. «Շատ կարևոր է հստակեցնել, թե մեր օրակարգի համապատասխան ինչպիսի տեղեկատվություն կամ ինչպիսի օգտակար ինֆորմացիա կարող ենք քաղել: Ենթադրում եմ, որ վարչապետն ունի այդ օրակարգը և գիտի, թե ինչ հարցերի շուրջ և ում հետ հնարավորություն կլինի զրուցել կամ քննարկումներ իրականացնել»:

Թաթուլ Մանասերյանն ընդգծեց՝ ոչ մի խնդիր չի տեսնում, որ վերոնշյալ ղեկավարները համաժողովին այս տարի չեն մասնակցելու. «Որքան էլ տարօրինակ հնչի, բայց նրանք, բացի իրենց ներկայությունից, առանձնապես մեծ բան չեն տալիս Դավոսին: Իհարկե, ցանկալի է, որ իրենք էլ ներկա լինեին, բայց իրենք ավելի շատ սովորելու, քան տալու համար են գալիս Դավոս: Հիմնականում տալիս են նրանք, որոնք եթե ոչ տասնամյակների, ապա տարիների մեծ փորձառություն ունեն և ուզում են հասկանալ, թե ժամանակակից աշխարհն ինչպե՞ս է ապրում, ի՞նչ զարգացումներ կան և կարող են լինել: Հիմնականում սա մի հարթակ է, որտեղ բոլորն ազատ են մասնակցելու, մտքեր փոխանակելու առումով: Հիշյալ ղեկավարների բացակայությունը բացասական մեծ ազդեցություն չի կարող ունենալ»:

Նա ընդգծեց՝ Դավոսում բոլորն են սովորողի կարգավիճակում, և դա շատ կարևոր է:

«Ես չեմ կարծում, որ այնտեղ գալիս են մեծամիտ մարդիկ՝ մյուսներին դաս տալու համար: Եթե նույնիսկ կան առանձին զեկույցներ, որոնք հիմնականում PR նշանակություն ունեն, անգամ այդ դեպքերում այդ զեկույցների հեղինակները շատ մեծ ժամանակ են հատկացնում ծանոթանալու այն տեսակետներին, որոնք հնչում են իրենց մասին: Դավոսի մինչ օրս գրանցած հաջողության գրավականն այն է, որ ավելի անկաշկանդ միջավայր է»,–ասաց նա:

Հարցին, իսկ թե երբ կարո՞ղ ենք գնահատել ՀՀ կառավարության՝ Դավոսի համաժողովում ձեռք բերած արդյունքները, նա նշեց.

«Դավոսը չի կարող չափելի լինել, չի կարող գնահատվել ինչ–որ որոշակի արդյունքներով: Դավոսը այն մարդկանց տեղն է, որոնք սովորելու բան ունեն: Այն միայն զարգացման, հարստացման հնարավորություն է, ինչը դրական է և բացասական ազդեցություն չի կարող լինել: Մեծ հաշվով՝ այն բազմագործոն է. կապված է նաև նրա հետ, թե ինչպես պետք է գումարվի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ իրականացվող մնացած քայլերի հետ: Կարծում եմ՝ ինքնին Դավոսին մասնակցությունը շատ օգտակար է»:

Թաթուլ Մանասերյանն արդարացված է համարում այն ծախսերը, որոնք ՀՀ բյուջեից տրամադրվում են այս այցի համար. «Ծախսվող գումարները ոչինչ են այն բանի դիմաց, ինչը մարդիկ ստանում են այդ համաժողովից: Եթե լիարժեք օգտագործում են այդ հնարավորությունները, ապա այդ գումարները ոչինչ են: Եթե տնտեսագիտորեն ասեմ, ապա այդ ծախսը կծածկվի այն արդյունքներով, որոնցով դրական քայլեր կնկատվեն: Ավելին ասեմ, չիմացությունն է մեծ վնաս: Եվ, վստահաբար, այդ գումարներով չեն ծածկվի այն վնասները, որոնք բխում են անտեղյակությունից»:

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила