Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ամերիկյան զորքերի դուրսբերումը Սիրիայից կփոխի Անդրկովկասը. ղարաբաղյան հարցով բանակցությունները արագացել են»

МЕЖДУНАРОДНОЕ

regnum.ru-ն գրում է, որ Սիրիայից  ամերիկյան զորքերի դուրսբերման մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը մեծ քաղաքական արձագանք է առաջացրել հիմնականում Մերձավոր Արևելքում , որտեղ այս իրադարձությունը տարբեր կերպ է ընկալվում: Որոշ երկրներ համարում են դա որպես տարածաշրջանում ամերիկյան ուժերի ներկայության խոշոր ծավալների կրճատում, մյուսները տեսնում են Իրանի համար նոր խնդիրների առաջացում: Հստակ դրվում է քրդական խնդիրը, որը միանգամից ազդում է չորս պետությունների`Իրաքի, Սիրիայի, Թուրքիայի եւ Իրանի վրա: Իրաքում քրդերը արդեն ունեն ինքնավարություն, Սիրիայում նրանք կարող են ապագայում նման կարգավիճակ ստանալ, իսկ Թուրքիայում և Իրանում նրանց շարժումները ընկալվում են որպես անջատողական: Ցանկացած դեպքում այս ուղղությամբ առաջացել են  և ապագայում ևս կառաջանան աշխարհաքաղաքական  անհավանական կոմբինացիաներ: Այս առումով Անկարան բաց, իսկ Թեհրանը այնքան էլ ոչ հրապարակայնորեն իրականացնում են, այսպես կոչված, «ռազմավարական ռիսկերի կոդավորում»: Ամեն դեպքում, Մերձավոր  Արևելքում   ԱՄՆ-ի սիրիական քաղաքականության արդյունքում մի շարք թեմաների գնահատման հարցում առաջացել է  նոր մեկնարկային կետ: Խոսքը Անդրկովկասի մասին է, որը, բարեբախտաբար, դեռ չի դարձել հակամարտությունների լայն դաշտ, սակայն միշտ եղել և մնում է Մերձավոր Արևելքում տուրբուլենտության տագնապի զգայուն բարոմետր: Միևնույն ժամանակ, տարածաշրջանի երեք պետություններից միայն Ադրբեջանն է ակտիվորեն ինտեգրված  Մերձավոր Արևելքի տարածաշրջանին՝ գտնվելով  Թուրքիայի հետ ռազմաքաղաքական դաշինքի մեջ  և ունենալով  ձգված  սահման Իրանի հետ: Նշենք նաև, որ  Բաքուն ակտիվ քաղաքականություն է վարում Մոսկվայի ուղղությամբ՝ կառուցելով սերտ առևտրային, տնտեսական և ռազմատեխնիկական համագործակցություն այդ երկրի  հետ: Հենց այս պատճառներով էլ ամենահիվանդագինը Բաքուն է արձագանքում մերձավորարևելյան գործընթացների ցանկացած փոփոխության: Այստեղ պարադոքսն այն է, որ եթե Բաքուն խորհրդային ժամանակներից ժառանգություն է ստացել «անջատողական» Լեռնային Ղարաբաղը, ապա հիմա  Վաշինգտոնը քրդերի տեսքով նույն պրոբլեմն է առաջացնում Անկարայի համար: Եվ հիմա եթե ԱՄՆ-ը շարունակի ապակայունացնել իրավիճակը Իրանում և նրա շրջակայքում, դա անպայման արձագանք կստանա ամբողջ Անդրկովկասում, և առաջին հերթին Ադրբեջանում, քանի որ չնայած ադրբեջանա-իրանական հարաբերությունները ունեն թվացյալ բարեկամական և լավ վիճակ, բայց առկա են բազմաթիվ ստորջրյա խութեր: Ինչ վերաբերում է Բաքվի հետ ստրատեգիական գործընկերային հարաբերություններ ունեցող Թբիլիսիին, ապա այն որդեգրել է արևելամետ քաղաքականություն և ձգտում է դառնալ եվրաատլանտյան և եվրամիութենական կառույցների անդամ: Այս ամենով հանդերձ, Վրաստանը որպես ուղենիշ ձեռքին պահում է ոչ թե եվրոպական «հաղթաթուղթը» , այլ ամերիկյանը: Նախկիոնում ԱՄՆ-ը ջանքեր էր գործադրում, որ Թբիլիսին ինչքան հնարավոր է շուտ ինտեգրվի արևելյան կառույցներին, որը կստիպեր Եվրամիությանը՝ այդ տարածաշրջանում գործընթացների քաղաքական պատասխանատվությունը վերցնել իր վրա, բայց բախվեց եվրոպացիների սկզբունքային դիրքորոշմանը, որը արտահայտվում էր նրանով, որ ցանկություն չկա այդ տարածաշրջանում իրականացնել ակտիվ քաղաքականություն: Ինքը՝ Վաշինգտոնը ևս, Անդրկովկասյան երկրների վերաբերյալ չի ցուցաբերում մշակված գործողությունների  ու տարբեր սցենարների իրականացման ցանկություն,  և դա չեղավ անգամ Հայաստանի նկատմամբ: Այս իմաստով Երևանում իրականացված «թավշյա հեղափոխությունը», որը երբեմն ներկայացվում է որպես Արևելքի կողմից կազմակերպված, ունի մի տեսակ աշխարհաքաղաքական անոմալիայի տեսք, քանի որ ի հաշիվ որոշակի օբյեկտիվ պատճառների և իրադրության, Հայաստանը ի զորու չէ փոխել իր արտաքին քաղաքական ուղենիշը: Բացի դա, Սիրիայում ամերիկացիների հայտնվելը բերել էր Ռուսաստան-Թուրքիա-Իրան դաշինքի առաջացման, որի առկայության պայմաններում երկրորդական են դառնում մանր հակամարտությունները, օրինակ՝ ղարաբաղյանը, և առավել կարևորվում են ընդանուր անվտանգության հարցերը: Ավելին, տարածաշրջանը լցված է էներգետիկ և տրանսպորտային կոմունիկացիաներով, որոք ավերել ոչ մեկը չի ցանկանում: Ինչպես Իրանը, այնպես էլ Թուրքիան չեն ցանկանա, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը վերածվի պատերազմի: Այս պատճառով էլ հենց բանակցային գործընթացի ակտիվացում է արձանագրվում, ճիշտ է ՝ նույն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: Գլխավորն այստեղ այն է, որ Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման հետ մեկտեղ Մոսկվայի կողմից կոչ հնչեցվեց Բաքվին և Երևանին՝ ճանապարհներ փնտրել փոխզիջումային տարբերակներով հակամարտության լուծման ուղիներ գտնելու համար: Ներկայումս ամերիկացիները կարող են ձգտել ցույց տալ, որ Մերձավոր Արևելքը ցուցադրեց նոր աշխարհաքաղաքական իրավիճակին հարմարվելու հնարավորությունը, որը կարող է պարտադրվել ԱՄՆ-ի իրաքյան և սիրիական պատերազմների արդյունքում:

Այս իմաստով Ադրբեջանը պետք է շտապի տարածաշրջանում համարժեք արդյունավետ դեր ստանձնելուն, քանի որ նրա համար վտանգը գալիս է ոչ թե հյուսիսից , այլ հարավից, և այդ երկրիրը արդյունքում կարող է դառնալ ԱՄՆ-ի նոր տարաշրջանային իրականության ստեղծման զոհը: Մեծ խաղի հերթական փուլը սկսված է:

 Կամո Խաչիկյան

 

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ