Իշխանությունների «սրբագրիչն» ու ՍԴ ապագա նախագահը ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արդյունավետության և պատասխանատվության սահմանները ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
3 միլիոն ՀՀ դրամ, «MERCEDES–BENZ E 220». Հերիքնազ Տիգրանյանի... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արդյո՞ք միայն Սաշիկը... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Մեր եկեղեցու դեմ աղմուկ բարձրացնողները դեմ են նաև բարոյական... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 22.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Գործող օրհներգը չի պարունակում այն խորհուրդը, որը պետք է դրված լինի պետության խորհրդանիշի իմաստի ներքո» Իշխանությունների «սրբագրիչն» ու ՍԴ ապագա նախագահը Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հերքել է հայկական անօդաչուի կորստի մասին լրատվությունը Եվրոպա լիգա. «Արսենալը» հաղթեց ԲԱՏԷ-ին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ) «Փաստ» օրաթերթի փետրվարի 21-ի տեսությունը ՔԿՀ-ում գտնվող Արթուր Վարդանյանին անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց․ ՄԻՊ Արդյո՞ք միայն Սաշիկը...(Տեսանյութ) Կառավարությունն ասում է՝ տնտեսական հեղափոխություն, ներառականություն, բայց լուծումներ չի ուրվագծում․ տնտեսագետ (տեսանյութ) Ջրային սկանդալ է հասունանում(Տեսանյութ) Արմավիրում կոտրել են Մանվել Գրիգորյանի մայրական տան պատուհանները, ապա մտել տուն. ներսում ամեն ինչ տակնուվրա է արվել. shamshyan.com Արդյունավետության և պատասխանատվության սահմանը Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ը և ВАЗ 2102-ը, կան տուժածներ. shamshyan.com Ո՞վ կլցնի քաղաքական վակումը(Տեսանյութ) Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Դիլիջանում ինքնաձիգով սպանության փորձից (տեսանյութ) Ռումբի մասին ահազանգի պատճառով Էրմիտաժը տարհանվել է (տեսանյութ) Արմեն Սարգսյանի երկակի կարգավիճակը(Տեսանյութ) ՀՀ վարչապետն ու Վրաստանի պաշտպանության նախարարը քննարկել են հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցերը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորին գտել են կախված վիճակում Հարցաքննությունների կուլիսային «կուրատորը» ԱԱԾ-ը տնօրենը խոստովանեց. Կոռուպցիա կա

Հայաստանում առաջին անգամ խորհրդարանում իրական ընդդիմություն չկա. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նախօրեին Փաշինյանը Ցյուրիխում հանդես եկավ հերթական ելութով, որն առաջին հայացքից ականջահաճո է, բայց իրականում` հակասական։

Փաստորեն, ըստ Փաշինյանի խորհրդարանական ընտրություններն ամրապնդեցին ժողովրդավարության նվաճումները Հայաստանում։
Երևի մոռացել է, ինչպես էր "ասֆալտին փռում" և "վզից բռնում" այլակարծություն ունեցողներին։

Արդյունքում Հայաստանում առաջին անգամ խորհրդարանում իրական ընդդիմություն չկա։
ԱԺ նախագահի 131 ձայնով (միաձայն) ընտրությունը դրա վառ վկայությունն է։

Փաշինյանը խոսում է իր կառավարության լեգիտիմության և հանրային աջակցության մասին։
Նախ, թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհի տարբեր երկրներում բազմաթիվ են օրինակներն ավելի մեծ աջակցություն ունեցող կառավարությունների, որոնք կարճ ժամանակում մսխել են այն։

Կարծես` Փաշինյանի իշխանությունն այդ ճանապարհով է շարժվում։
Խոսում է սպասվող "տնտեսական հեղափոխության" մասին։
Եթե Հանրապետական կառավարությունը փոխանցել է նրան գրեթե 10% տնտեսական աճով տնտեսություն, ապա 2019-ին ակնկալվում է ընդամենը 4.9% տնտեսական աճ։

Ինչպե՞ս կարել է տնտեսական հեղափոխության հասնել, երբ տնտեսությունը գնալով գահավիժում է։
1. Իշխանության ղեկավարը խոսում է Եվրասիկան միության ընձեռած հնարավորությունների մասին' մոռանալով, որ ընդամենը 1,5 տարի առաջ ինքն էր նախաձեռնում նաև այդ միությունից դուրս գալու գործընթացը։
Իսկ հիմա իրողություն փոխվեց։
2. Փաշինյանը Հայաստանում արդյունաբերություն է ուզում զարգացնել առանց հանքարդյունաբերությունը գերակա ճյուղ համարելու։ Երևի այստեղ է նաև թաքնված պատճառը Ալավերդու պղնձաձուլարանի հնարավոր փակման և 630 աշխատողի փաստացի գործազրկության։

Արդյունքում, մենք հերթական անգամ գործ ունենք ոչ թե լուրջ ծրագրային ելույթի, այլ ընդամենը բարի ցանկությունների կամ բաժակաճառի հետ։ Ամենևին հակված չեմ պնդելու թե Փաշինյանը չի ցանկանում տնտեսության զարգացում։
Բայց ցանկանալը մի բան է, կարողանալը` լրիվ ուրիշ։

website by Sargssyan