Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արյունը հորդալու է Երևանի փողոցներով. Գուրգեն Եղիազարյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

ՎԻԴԵՈ

ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը նշեց՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ կարձակեն, քանի որ հավատում է նրա փաստաբաններին։ Բացի այդ, այդպես մտածելու հիմքերից մեկն էլ ՀՀ վարչապետի և ԱԱԾ պետի, ՀՔԾ և ԱԱԾ պետերի միջև տեղի ունեցած հայտնի ձայնագրություններն են, որոնց գաղտալսողները մինչ օրս չեն բացահայտվել, և ըստ Գ. Եղիազարյանի՝ ոչ էլ բացահայտվելու են։
«Հայտնի ձայնագրություններից պարզ երևում է, որ ամենի ինչի հետևում մեկ մարդ է կանգնած՝ Նիկոլ Փաշինյանը։ Այս ձայնագրություններից հայտնի դարձավ, որ դատարանների հետ կապված ցանկացած հարց լուծում է մեկ մարդ՝ Ն. Փաշինյանը։ Թե ինչու է նա ընկել միայն Ռոբերտ Քոչարյանի հետևից, ժամանակի ընթացքում կպարզվի, բոլորս էլ գիտենք, որ այս արեգակի տակ որևէ բան գաղտնիք չի մնում։ Մինչև վերջ պետք է գնան, գուցե Նիկոլ Փաշինյանը մեծ նախագծի միայն փոքր հատվածն է»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Գ. Եղիազարյանը։
Անդրադառնալով ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին՝ նա նշեց, որ նրան անձամբ բաց է թողել Նիկոլ Փաշինյանը։
«Եթե ինչ-որ դատավորի մտքով անցներ Մանվել Գրիգորյանին հենց այնպես բաց թողնել, դուք պատկերացնո՞ւմ եք՝ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով ինչ հայտարություններ էր անելու՝ մեկը մյուսին հաջորդող։ Համացանցը կլցնեին ելույթներով։ Մանվելին բաց են թողել ոչ թե այն պատճառով, որ նա հիվանդ է, այլ այստեղ խնդիրն այլ հարթությունում է՝ Նիկոլին օդի նման անհրաժեշտ է, որ նա ամբողջ դատական համակարգը հանի փողոց, որպեսզի այդ վճիռները 1936 թվականի նման լուծվեն՝ ոչ թե դատական ակտերով և դատարանի դահլիճում, այլ՝ փողոցում»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը։
Նա նաև հավելեց, որ այսօր Նիկոլ Փաշինյանի «դիրքը մի քիչ վատ է, իսկ երբ տեղը ամրացնի, արյունը հանելու է փողոց».
«Ասել եմ՝ ինչ է անելու՝ արյունը հորդալու է Երևանի փողոցներով։ Նա պետք է անընդատ կիսավախեցած վիճակում լինի, որ դրան չհասնի»։
Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ անդրադառնալով Սամվել Մայրապետյանի գործի հետ կապված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշմանը, նշեց, որ, եթե որևէ կազմակերպություն Հայաստանի Հանրապետությանը չի հիշում դրականով ու գովեստով, նշանակում է՝ վատ է։
«Կարծում եմ՝ սա մեզ համար դաս էր, որ այսուհետև նախապատվությունը պետք է տանք մարդասիրությանը»,- շեշտեց Ա. Արշակյանը։

Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել