Աֆղանստանում երկրի վարչապետին մեղադրել են ընտրությունների մասին օրենքի խախտման մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանցի մի քանի քաղաքագետներ երկրի վարչապետ Աբդուլլահ Աբդուլլահին մեղադրել են ընտրական օրենսդրության խախտման մեջ՝ երկրի ղեկավարի պաշտոնում նրա առաջադրումը ոչ իրավաչափ անվանելով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Աբդուլլահ Աբդուլլահը, որը մի քանի տարի Աֆղանստանի վարչապետն է, հունվարի 20-ին առաջադրվել է երկրի նախագահի պաշտոնի թեկնածու՝ այն նույն օրը, երբ պետության գործող ղեկավար Մոհամմադ Աշրաֆ Գանին: Վերլուծաբանները Աբդուլլահին քննադատել են, որ մինչեւ իր թեկնածության առաջադրումը պետական գործիչը պաշտոնից հրաժարական չի ներկայացրել, ինչպես դա պահանջում է երկրի օրենսդրությունը:
Նա շեշտել է, որ այս կարգը չի տարածվում երկրի նախագահի վրա, քանի որ պետության ղեկավարի հրաժարականը քաղաքական վակուում է ստեղծում: Նույնպիսի կարծիքի է նաեւ մեկ այլ քաղաքական փորձագետ Մոհամմադ Հարունը, որը հայտարարել է, որ վարչապետի եւ նրա տեղակալների կողմից իրենց պաշտոնների պահպանումը «ոչ իրավաչափ» է: