Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս են եղանակային փոփոխություններն ազդում ձեզ վրա

ԼԱՅՖ

Մենք գիտենք, որ...

Եղանակի փոփոխությունը ազդում  է առողջության վրա: Կան մարդիկ , որոնք եղանակակախվածություն (մետեոկախվածություն) ունեն: Այսինքն, եղանակի փոփոխությունից վատանում է նրանց ինքնազգացողությունը:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Եղանակի փոփոխությունը որոշ խրոնիկ հիվանդությունների դեպքում (օրինակ՝ ասթմայի), իհարկե, կարող է բերել ինքնազգացողության վատացման, բայց դրանք եզակի դեպքեր են: Սովորաբար մետեոկախվածություն նշում են միգրեն (գլխացավեր) ունեցողները: Հավանաբար բոլորը հանդիպած կլինեն մարդկանց, որոնք նշում են, որ եղանակի փոփոխությունից գլխացավեր են ունենում: Իրականում մետեոկախվածություն բառը անգամ բժշկական տերմին չէ, այն ժողովրդական բանահյուսության արդյունք է: Եղանակի փոփոխությունը իրականում ազդում է ոչ թե առողջության, այլ մարդու տրամադրության վրա: Ցանկացած մարդ կարող է համոզվել դրանում, եթե ունի, այսպես կոչված, մետեոկախվածություն ունեցող հարևան կամ բարեկամ: Կարելի է վերցնել մի տետր և գրառումներ կատարել մետեոկախվածություն ունեցող անձի բողոքների մասին՝ միաժամանակ նշելով նաև, թե դրսում ինչ եղանակ է այդ պահին: Դուք կհամոզվեք, որ մետեոկախվածություն ունեցողը գլխացավերից հավասարապես բողոքում է ինչպես լավ եղանակին , այնպես էլ վատ եղանակին:

Նման հետազոտություններ, իհարկե, բազմիցս են կատարվել, որոնք հաստատել են, որ եղանակը կապ չունի հիվանդության հետ: Ուղղակի վատ եղանակին մարդու տրամադրությունն ընկնում է, իսկ դա նշանակում է, որ մարդը սկսում է ավելի ուշադիր լինել ցավերի նկատմամբ և ավելի դժվար հարմարվել դրան: Մարդիկ, որոնք իրենց համարում են մետեոկախվածություն ունեցող, հիշում են միայն այն պահերը, երբ իրենց գլխացավերը ուժեղացել են եղանակի փոփոխության ժամանակ, և բոլորովին չեն հիշում այն ցավերը, որոնք ունեցել են լավ եղանակին: Բանն այն է, որ եթե գլխացավերը լինում են լավ եղանակին, մարդը համարում է, որ դրանք սովորական գլխացավեր են, որոնք ինքը միշտ էլ ունենում է, իսկ եթե դա լինում է եղանակի «փչանալիս», արդեն իսկ նույն մարդը համարում է , որ գլխացավերի պատճառը եղանակի փոփոխությունն է: Այդ մարդու մոտ արդեն իսկ դրանով զարգանում է մոլորություն, որ եղանակի փոփոխությունը բերելու է գլխացավերի: Արդյունքում ստացվում է, որ իրեն «մետեոկախվածություն ունեցող» համարողը տառապում է եղանակի փոփոխությունից, իսկ ով այդպես չի համարում, չի տառապում: Ընդհանրապես, պետք է նշել, որ ինչպես մարդու, այնպես էլ այլ կենդանիների էվոլ յուցիան ընթացել է այնպես, որ օրգանիզմի ներքին միջավայրը որքան հնարավոր է՝ քիչ կախում ունենա արտաքին միջավայրից: Ներքին միջավայրի այդ վիճակի պահպանման հատկությունը կոչվում է հոմեոստազ: Եթե ստացվեր այնպես, որ հոմեոստազը փոփոխվեր արտաքին միջավայրից, բնական ընտրության արդյունքում այդ հատկությունը կվերանար: Մետեոկախվածությունը ֆիզիոլոգիայի հարց չէ, դա հոգեբանության հարց է: Պետք չէ վախենալ մետեոկախվածությունից: Դա մարդկային հոգեբանության ստեղծած մոլորությունն է, որի հիմքերը գալիս են հնից, այն ժամանակներից, երբ մարդիկ հավատում էին, որ անձրևները բերում են աստվածները, այսինքն՝ այդ ժամանակ նրանք ավելի ակտիվ են և հետևաբար կարող են ազդել մարդկանց ուղեղի ու առողջության վրա:

Ժամանակակից բժշկությունը համարում է, որ եղանակի փոփոխությունը կարող է որոշ չափով ազդել, ասենք, հոդացավեր ունեցողների ինքնազգացողության վրա: Բանն այն է, որ եղանակի փոփոխությունը բերում է մթնոլորտային ճնշման փոփոխության , որի հետևանքով էլ ինչ–որ մի կարճ ժամանակ ավելանում կամ պակասում է թթվածնի պարունակությունը հյուսվածքներում: Իհարկե, այստեղ ևս կա վիճելի պահ: Համարվում է, որ ինչպես կա «պլացեբո» (ազդող նյութ չպարունակող հաբը բուժում է, քանի որ մարդը հավատում է, որ դեղ է խմել), կա նաև նոցեբո (այսինքն, իրականում ոչ մի ազդեցություն չունեցող գործոնը հոգեբանորեն ընդունվում է որպես վատ ազդող): Մարդը ընդամենը հավատացած է, որ եղանակի փոփոխությունից հոդացավեր են լինելու:

 

Կամո Խաչիկյան

Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար «Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ