Ի վեր­ջո, քա­նի՞ մարդ կմնա գործազուրկ «նոր Հայաստանում» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Հեղափոխություն» նաև հեռուստահեռարձակման ոլորտո՞ւմ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գրոհում է իշխանության «սորոսական» գվարդիան ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ԱՊՐԻԼԻ). Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան զո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Որքանո՞վ են ավելացել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի դրամական միջոցները ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 25.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայկ Մալխասյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից ԵԶԲ-ն դադարեցնում է «Սպայկա» ընկերությանը վարկ տրամադրելու գործընթացը «Արարատցեմենտ» ՓԲԸ հայտարարություն է տարածել ՊՎԾ պաշտոնյա Սամվել Ադյանն ազատ արձակվեց «Կենտրոն» ՔԿՀ-ից Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառում` «Նարեկացի» արվեստի միությունում ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետը, Երեւանի քաղաքապետը ԱԺ-ում ակտիվ կմասնակցեն բյուջեի քննարկումներին. Փաշինյան «Արարատցեմենտ»-ի խնդիրը ոչ թե բիզնես շահն է, այլ աշխատատեղերի հարցը. Իվետա Տոնոյան (տեսանյութ) ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի անդրադարձը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի արած հայտարարությանը Միհրան Պողոսյանը քաղհալածյալ չէ, Հայաստանում քաղհալածյալներ չկան․ Միքայել Մելքումյան Մեր համալսարաններն այլևս չպետք է լինեն քաղաքական գործիք. Փաշինյան (տեսանյութ)

Խտրական «հավասարությունը» Սերժի և Նիկոլի «վախտ»

«Նաիրի ինշուրանսի» հետ կապված աղմուկը ևս մեկ անգամ ստիպեց մտորել «հավասարների» և «ավելի հավասարների» մշտական դիլեմայի մասին: Բնավ կասկածի տակ չդնելով պատկան մարմինների գործունեության անաչառությունը, ինչպես նաև կոնկրետ այս դեպքում հնարավոր խախտումների առկայության հնարավորությունը, չենք կարող չարձանագրել մի քանի բան: Հայաստանում ապահովագրական ընկերությունները շատ չեն, դրանք կարելի  է հաշվել ձեռքի մատների վրա: Ավելին՝ քիչ թե շատ այդ ոլորտի հետ թեկուզև հպանցիկ շփում ունեցողները գիտեն, որ ընկերությունների աշխատելաոճը առանձնապես չի տարբերվում: Այս իմաստով առավել տրամաբանական կլիներ, եթե պետությունը ոլորտում հնարավոր խախտումների դեմ պայքարին ձեռնամուխ լիներ համակարգային, ոչ թե խտրական մոտեցմամբ: Այս խտրական մոտեցման տպավորությունն, ընդ որում, անընդհատ ներկա է: Ձերբակալվում է մանկապարտեզի մեկ տնօրեն, կարծես միայն այդ տնօրենն է, որ կոռուպցիոն գործարքներում կարող էր մասնակից լինել, քանդվում  է մեկ ապօրինի շինություն, կարծես միայն այդ շինությունն էր ապօրինի Երևանում: Գուցե այս ամենը պատահականություն է, այն իմաստով, որ առանձին դեպքերն են հայտնվում պատկան մարմինների ուշադրության կենտրոնում, բայց ոչ երբեք համակարգային խնդիրները: Ոչ ոք չի վիճարկում անօրինականությունների դեմ պայքարելու կարևորությունը, մեղավորներին պատժելու անհրաժեշտությունը: Լրիվ ընդհակառակը: Բայց նույն այդ պատահականությունների շարքում երևում է ներկայիս իշխանության քաղաքական հակառակորդների, քաղաքական թիրախների ստվերը: Գուցե սա ևս պատահակա՞ն է: Հաշվի առնելով, որ հետհեղափոխական Հայաստանում իշխանության հասցեին հնչող ցանկացած մտահոգություն ստանում է՝ «բա Սերժի վախտ լա՞վ էր» որակի արձագանք, նշենք, որ, իհարկե, լավ չէր: Ավելին՝ արդարադատության խտրական կիրառումը ունեցել է գրեթե կազմակերպված բնույթ «Սերժի վախտ»: Բայց հիմա մենք ապրում ենք «Նիկոլի վախտ»: Իսկ Նիկոլի և Սերժի վախտերի միջև ճանապարհն անցել է հեղափոխությամբ: Սա ուղղակի, որպես հիշողության թարմացում:

website by Sargssyan