Այսօր ահաբեկչության զոհերի հիշատակման եւ հարգանքի տուրք մատո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Աշխատանք՝ հանուն «մաքուր» էներգիայի (Տեսանյութ) ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
2019 թվականի առաջին կիսամյակում 98 վարորդներ ոչ սթափ վիճակու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը․ ՄԻՊ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հակառակորդը հրադադարի ռեժիմը մեկ շաբաթվա ընթացքում խախտել է ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 24.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Ի՞նչ դրամական միջոցներ ունի ՅՈւՆԵՍԿՕ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչը

Օրերս՝ հունվարի 17–ին, ՀՀ նախագահի հրամանով Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունում (ՅՈւՆԵՍԿՕ) Հայաստանի մշտական ներկայացուցիչ նշանակվեց Քրիստիան Տեր–Ստեփանյանը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարագրից տեղեկանում ենք, որ Քրիստիան Տեր– Ստեփանյանը ներկայացրել է տվյալներ դրամական միջոցների և եկամտի վերաբերյալ: Հայտարարագիրը ներկայացվել է ավելի վաղ՝ 2018թ. ապրիլին, երբ նա դեռ զբաղեցնում էր Ֆրանկաֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցչի պաշտոնը:

Նշված հայտարարագրում տվյալներ չկան անշարժ և շարժական գույքի վերաբերյալ:

Ըստ ներկայացված փաստաթղթի՝ պաշտոնատար անձի դրամական միջոցները 2017թ. հարկային տարվա սկզբում կազմել են 319 000 ՀՀ դրամ, 23 000 ԱՄՆ դոլար և 19 800 եվրո: Իսկ նշված հարկային տարվա վերջում այդ միջոցները համապատասխանաբար կազմել են 200 000 ՀՀ դրամ, 30 500 ԱՄՆ դոլար և 22 200 եվրո: Նշված ժամանակահատվածում ՀՀ դրամով ստացած եկամուտը կազմել է 405600 ՀՀ դրամ, որը գոյացել է կենսաթոշակից, իսկ 50 855 եվրոն՝ աշխատավարձից:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

website by Sargssyan