Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Իրակա՞ն, թե՞ կազմակերպված դժգոհություն

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Վերջերս ֆեյսբուքյան ուղիղ եթերով Նիկոլ Փաշինյանը խոսում էր այն մասին, որ իրենց դեմ կազմակերպված հակաքարոզչություն են իրականացնում մարդիկ, ովքեր վերահսկում են մեդիադաշտի մեծ մասը: Քարոզչության մեխն, ըստ Փաշինյանի, իրենց իշխանության և ՀՀԿ նույնացումն է: Դժվար է ասել՝ Փաշինյանն իր համար նո՞ր է բացահայտել նման քարոզչական կազմակերպված աշխատանքի հնարավորությունը, թե՞ հայտնաբերել է միայն հիմա: Բայց այն, որ նախկին վերնախավը, հայտնվելով պատային իրավիճակում, էլ ավելի կոշտ մարտի էր բռնվելու, առնվազն ենթադրել կարելի էր: Հատկապես, որ այդ հին վերնախավի որևէ խումբ այդպես էլ չհայտնվեց խորհրդարանում, այսինքն մարգինալացվեց, հայտնվեց կորցնելու ոչինչ չունենալու գծից այն կողմ, և հետևաբար բարձրացրեց խաղադրույքը: 

Սակայն այդ խմբերի կյանքն ու գործունեությունը չէ, որ մեզ հետաքրքիր է: Առավել հետաքրքիր է այլ բան: Նախ՝ Փաշինյանը փաստորեն իրենց հասցեին բոլոր հնարավոր քննադատություններն ընդհանրացնում է կազմակերպված հակաքարոզչության տակ: Այն, որ այդ կազմակերպված հակաքարոզչությունը կա, փաստ է, այն, որ այդ հակաքարոզչությունն աշխատում է 24– ժամյա ռեժիմով, դա էլ  է փաստ: Բայց փաստ չէ, որ ցանկացած քննադատություն այդ կազմակերպված քարոզչության մասնիկն է: Իշխանությունները կամ չեն տեսնում, որ բացի այդ կազմակերպված հակաքարոզչությունից իրենց հանդեպ կա նաև ինքնաբուխ, մեծ հաշվով սրտացավ քննադատություն, կամ էլ ցանկանում են տեսնել այն, ինչ ձեռք է տալիս: Իսկ ձեռք է տալիս տեսնել մի կողմից կազմակերպված հակաքարոզչություն, մեկ այլ կողմից՝ հասարակության անվերապահ վստահություն և համակրանք:

Այնինչ, անկախ կազմակերպված քարոզչության առկայությունից կամ բացակայությունից, այդ անվերապահ վստահությունն ու համակրանքը նվազում է: Նվազում է, ոչ թե որովհետև կան մեդիադաշտում ահռելի ռեսուրս ունեցողներ, այլ որովհետև իշխանությունների հետընտրական շրջանի քաղաքականությունը չի համապատասխանում իրենց իսկ կողմից սահմանված չափանիշներին, այն չափազանց դանդաղ է, չափազանց անարդյունավետ: Կազմակերպված քարոզիչներն ընդամենը օգտվում են իշխանության անարդյունավետությունից ու այդ անարդյունավետությունից նեղսրտող քաղաքացիների դժգոհություններից, դժգոհություններ, որոնք օր օրի ավելանում են:

Ընդհանրապես, պատկերացումն առ այն, որ ցանկացած բանի հետևում կա կազմակերպված ուժ, դավադրություն, շատ մոդայիկ է Հայաստանում՝ կենցաղայինից մինչև քաղաքական մակարդակներում: Այդպես էր նաև նախկին իշխանության դեպքում: Իրենց հասցեին հնչող քննադատությունները իշխանություններն անտեսում էին՝ հիմնավորելով, որ մի դեպքում դրանց հետևում կանգնած են «գրանտակերներ», մեկ այլ դեպքում՝ «աբիժնիկներ», ու այսպես շարունակ: Մասամբ, իհարկե, նրանք ճիշտ էին: Քննադատողների մեջ քիչ չէին նրանք, ովքեր դա անում էին աշխատանքային պարտականությունների շրջանակներում կամ չբավարարված ամբիցիաներից ելնելով: Բայց այդ հանգամանքը որևէ կերպ չէր նշանակում, որ չկա իրական, ինքնաբուխ հանրային դժգոհություն: Իսկ այն, որ այդ դժգոհությունը կար և դրա չափերն ահռելի էին, երևաց նախորդ տարվա ապրիլ–մայիս ամիսներին:

Հիմա, ցավոք, պատմությունը կարծես կրկնվում է: Քննադատությունների ընդհանրացումը կազմակերպված հակաքարոզչության տակ նույն տրամաբանության շարունակությունն է: Նույնն է նաև այդ կրկնվող տրամաբանության ենթադրվող հետևանքը՝ իշխանությունները քննադատությունները ֆիլտրելու են իրենց համար ցանկալի ֆիլտրերով, արհամարհելու են իրական կամ, ինչպես ընդունված է ասել, առողջ քննադատությունը, վերջինս էլ ինչ–որ պահից անցնելու է ռուբիկոնը: 

Վերջին շրջանում ակնհայտորեն պակասել է իշխանության համացանցային համակիրների քանակը, կամ, որ նույնն է, ավելացել է քննադատությունների քանակը: Փոխվել է նաև մթնոլորտը, այսինքն՝ քննադատելը դարձել է սովորական ու հեշտ: Իշխանությունները սա չեն տեսնում, տեսնում են միայն այն, ինչ ցանկանում են: Ինչ–որ տեղ նրանք, իհարկե, ճիշտ են: Երբ ինքնաբուխ քննադատության, դժգոհության չափաբաժինը հատի ռուբիկոնը, այդ դժգոհության վրա իշխանության դեմ դուրս են գալու և իշխանության հավակնելու են հենց կազմակերպված ուժերը, որովհետև քաղաքականության մեջ կազմակերպվածությունը միշտ առավելություն ունի: Բայց որևէ կազմակերպված ուժ առանց ինքնաբուխ դժգոհության չի կարող ասպարեզ գալ ու հավակնել իշխանության: Եթե այդպես լիներ, ապա նույն Փաշինյանը կամ այլոք իշխանության կգային ոչ թե 2018–ին, այլ 2009–ին, 2013–ին կամ 2017–ին: Այնպես որ, արժե վերանայել հանրային կարծիքի հետ աշխատելու գործիքներն ու փիլիսոփայությունը, մի կողմ դնել նախկինից ժառանգված կարծրատիպերը, քանի դեռ ուշ չէ: 

 

Լևոն Մարգարյան

Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց