Ավելի լավ է լռեր. Աշոտյանը՝ Փաշինյանի լայվի մասին
ОБЩЕСТВОՆիկոլ Փաշինյանը խուսափեց հիմնական հարցերից և խորացրեց առկա անհանգստությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլի շուրջ: Այս մասին «Ֆեյսբուքում» գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի հետ հանդիպման վերաբերյալ Փաշինյանի լայվ միացմանը։
«Լսեցի Նիկոլ Փաշինյանի անդրադարձը Ալիևի հետ հանդիպման մասին:
Ակնհայտ է, որ Փաշինյանը խուսափեց հիմնական հարցերից և խորացրեց առկա անհանգստությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլի շուրջ:
Չեմ հավատում, որ այդքանով սահմանափակվել է քննարկման օրակարգը: Տեսանելի է, որ վարչապետը բանակցային գործընթացում հայկական դիրքերը մցնում է փակուղի, հետևողականորեն քանդում է մեր նախկին բանակցային ամուր ռազմավարությունը, փոխարենը ոչ մի առավել կենսունակ ու հայանպաստ դիրքավորում չստեղծելով:
Ավելի լավ է լռեր...»,– գրել է Աշոտյանը։