Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Բացահայտվել է 4 հոգուց բաղկացած հանցավոր խմբի կողմից շուրջ 2 կգ 400 գրամ թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 2 կգ 400 գրամ թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք։ 

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Վրաստանի քաղաքացի հանդիսացող ազգությամբ հայ, 1982թ. ծնված տղամարդը Հայաստանում զբաղվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Քննությամբ պարզվել է, որ վերջինս խմբի կազմում իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել, Երևանում վարձակալած բնակարանում պահել առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի, այդ թվում՝ 303,32 գրամ «Հաշիշ», 3,2827 գրամ «ՄԴՄԱ» (մեթիլենդիօքսիմեթամֆետամին), 1 կիլոգրամ 965 գրամ այլ ֆորմուլայով «Սփայս» տեսակի, և 123.41 գրամ «Կոկաին» տեսակի թմրամիջոց։

Քրեական գործով պարզվել է հանցավոր խմբի մեջ ներգրավված 4 անձի ինքնություն, որոնցից մեկը՝ իգական սեռի։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և որպես խափանման միջոց ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Եվս երկու մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, հանձնարարություն տրվել ոստիկանության ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

4-րդ մեղադրյալի՝ Վրաստանի քաղաքացի հանդիսացող, ազգությամբ հայ, 36-ամյա տղամարդու նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը թույլատրելի էր համարել գրավի կիրառումը՝ որպես գրավի չափ սահմանելով 20 մլն ՀՀ դրամ։ Քննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը տվյալներ է ստացել, որ մեղադրյալը, գտնվելով ազատության մեջ, շարունակում է հանցավոր գործունեությունը և դատախազության կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք։ 2019թ. հունվարի 10-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն անթույլատրելի է ճանաչել գրավի կիրառումը և բեկանել ստորադաս դատարանի որոշումը։ Նա հայտնաբերվել է Երևան քաղաքում, անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափի՝ 0.35 գրամ «Կոկաին» տեսակի թմրամիջոց, ինչպես նաև՝ «Մետամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող 2.47գրամ  բյուրեղանման զանգված, «Սփայս» տեսակի թմրամիջոցի նմանվող 10.92 գրամ շագանակագույն, յուրահատուկ հոտով փոշենման զանգված։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ նրան առաջադրվել է նոր մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբի բոլոր անդամների ինքնությունը պարզելու և նրանց գործողություններն անհատականացնելու  ուղղությամբ։

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀքրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով»:



Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում էԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ)«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել են. ի՞նչ արժե այս պահինԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Արտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա Վինիսիուսը վնասվածք է ստացել Սիթիի հետ խաղում և կարող է բաց թողնել Էլ Կլասիկոն Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան