Ереван, 05.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հայկ Սուքիասյան. «Իշխանությունները սեփական ժողովրդի հետ պետք է անկեղծ լինեն»

ИНТЕРВЬЮ

Փաշինյան–Ալիև ոչ պաշտոնական հանդիպման վերաբերյալ, մեծ հաշվով, շատ ինֆորմացիա չկա, բայց կան այս հանդիպմանը նախորդող որոշակի ազդակներ, որոնք վերլուծության հիմքեր են ստեղծում: Վերլուծելով Արցախի հարցի շուրջ իրավիճակը՝ քաղաքագետ Հայկ Սուքիասյանը մեզ հետ զրույցում վերոնշյալ հանդիպումը նախ մասնավոր իմաստով դրական համարեց:

«Բայց ավելի լայն՝ Արցախի հարցի լուծմանը նպաստելու իմաստով, այն ոչ մի բան է, որովհետև նախ առանձնապես ինֆորմացիա չունենք, երկրորդ, մեծ հաշվով, արդյունքը դեռևս չենք տեսնում»,–ասաց նա:

Քաղաքագետը շեշտեց, որ այս պարագայում պետք է սպասել հայտարարության, բայց առհասարակ ԱԳՆ–ն, ըստ նրա, նախկին շրջանից մնացած լատենտային աշխատաոճ ունի. «Իհարկե, պարզ է, որ ինֆորմացիան չպետք է անցնի պետական գաղտնիքի սահմանը, բայց մեր իշխանությունները սեփական ժողովրդի հետ պետք է անկեղծ լինեն, բայց ստացվում է հակառակը. մեր ժողովուրդը Արցախի հարցի վերաբերյալ սպառելու է դրսից եկած կամ Հայաստանում տարածվող վերլուծաբանների և կիսավերլուծաբանների ինֆորմացիան: Բայց սեփական ժողովրդի հետաքրքրությունը որոշակիորեն պետք է բավարարվի, հակառակ դեպքում մեր ժողովուրդն այդ հետաքրքրությունը փնտրելու է այլ տեղերում՝ ստանալով բացասական, սխալ ինֆորմացիա: Մեր ժողովուրդն էմոցիոնալ է, և ինչ ուզեն, կարող են սարքել այդ էմոցիաների վրա»:

Վերադառնալով բանակցային գործընթացին ու առկա իրավիճակին՝ քաղաքագետը շեշտեց. «Մեծ հաշվով, նախկինի և այսօրվա մեջ Արցախի հարցում որևէ տեղաշարժ չկա և չի լինելու, քանի դեռ բանակցային գործընթացի բովանդակությունը և ձևաչափը չեն փոխվել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Արցախին պետք է վերադարձնել բանակցային գործընթաց: Բայց այս հարցը լուծվում է երեք սկզբունքներով՝ տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում և խաղաղ կարգավորում: Այս բանաձևը Արցախին թույլ չի տալիս մտնել բանակցային գործընթացի մեջ: Հիմա, եթե այս բանաձևն ու Մինսկի խմբի ձևաչափը պահպանվելու են, Արցախը բանակցային գործընթաց չի կարողանալու մտնել: Ուրեմն՝ թող վարչապետը կանգնի ու ժողովրդին նորմալ, հոդաբաշխ ձևով բացատրի, թե ինքն ի՞նչ է հասկանում Արցախին բանակցային գործընթաց վերադարձնել ասելով: Պետք է ձևաչափը փոխվի, իսկ եթե այս ձևաչափը պահպանվելու է, ապա Արցախի հարցը չի լուծվելու: Դա բացառվում է, որովհետև տարածքային ամբողջականությունն ու ազգերի ինքնորոշումն իրար հակադիր հասկացություններ են: Սա արված է ոչ թե կոնֆլիկտը լուծելու, այլ կարգավորելու համար, իսկ միջազգային հանրությունը կոնֆլիկտը չի լուծում, այլ կարգավորում է իրեն հարմար ձևով»,–ասաց նա:

Հայկ Սուքիասյանն ընդգծեց՝ եթե ՀՀ իշխանություններն ուզում են Արցախը վերադարձնել բանակցային գործընթաց, ապա առաջարկում է հետևյալը.

«Կա 1960 թ. դեկտեմբերի 14–ի ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի գաղութացված ժողովուրդներին և պետություններին ազատություն և անկախություն տրամադրելու մասին բանաձևը: Այս բանաձևով աշխարհում ավեի քան 60 երկիր անկախացել է: Հիմա ինչո՞ւ չեն ուզում վերցնել այս ձևաչափը: Այսօրվա իշխանությունը լեգիտիմ է, ժողովրդավարական, բայց գործելաոճով, փաստորեն, նախկինից ոչնչով չի տարբերվում: Մեծ հաշվով, ըստ էության, Արցախի գործընթացի մեջ ոչինչ չի փոխվել: Բացի այդ, մեզ մոտ շատ է ֆետիշացվում Արցախի անկախության գաղափարը: Սա կարևոր է, բայց առաջնայինը չէ: Առաջնայինն Արցախի և Հայաստանի ներքին պոտենցիալի բարձրացումն է: Եթե ՀՀ–ն և Արցախի Հանրապետությունը տնտեսապես և այլ առումներով թռիչքաձև զարգացում ապահովեն, անկախացումը ավտոմատ գալու է: Բայց քանի դեռ հայ ժողովուրդը չի հասկանում, թե ինչպե՞ս է ապրում, ի՞նչ տնտեսություն ունի, և քանի դեռ այս մարդիկ միայն իրար են պարգևատրում և չեն էլ ներկայացնում, թե ի՞նչ տնտեսություն են ստեղծելու, ապա ինչպե՞ս կարող է նման պետությունը հասնել Արցախի անկախության ճանաչմանը»:

Նա համաձայն չէ այն տեսակետների հետ, որ Արցախի հարցում կարևոր է հատկապես արտաքին գործոնը. «Հարցի լուծումը, մեծ հաշվով, մեզանից է կախված, իսկ արտաքին աշխարհի վարքագիծը կախված է մեր վարքագծից: Իհարկե, արտաքին գործոնը ևս կարևոր է, բայց ներքինն ու արտաքինը պետք է բալանսի մեջ լինեն: Մինսկի խումբը մեր վզին փաթաթված աքցան է: ԱՄՆ–ն ուզում է հարցի լուծման ուղղությամբ մի բան անել, Ռուսաստանը հակառակն է անում: Ռուսաստանն է ուզում՝ ԱՄՆ–ն է հակառակն անում: Մենք այսպես Արցախի հարց երբեք չենք լուծի: Պետք է իմանանք, որ եթե մեր ներքին պոտենցիալը բարձրացավ, Արցախի հարցը ինքնտինքյան լուծվելու է»:

Հայկ Սուքիասյանը շեշտեց՝ միջազգային խաղացողների համար կոնֆլիկտները նաև հարաբերություններ կարգավորելու տեղ են:

«Քիսինջերն ասում է՝ երբ ստեղծվեց միջուկային զենքը, միջուկային պետությունների միջև ուղիղ բախման դարաշրջանն ավարտվել էր: Միջուկային երկրները երբեք իրար հետ ուղիղ չեն բախվելու, բայց իրենք իրենց հարցերը լուծելու են ինչ–որ տարածաշրջաններում: Օրինակ ԱՄՆ–ն ու ՌԴ–ն իրենց հարցերը լուծում են Ուկրաինայում, Սիրիայում, իսկ վաղը չէ մյուս օրը լուծելու են Արցախում: Եթե վաղը կամ մյուս օրը խնդիր առաջացավ, ԱՄՆ–ն է սրելու կոնֆլիկտը, կամ ՌԴ–ն...»,–եզրափակեց քաղաքագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США