Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Երբ մենք էինք ցույցեր անում, ոչ մեկը մեր կողքին չկանգնեց»

ИНТЕРВЬЮ

«Հին Երևան» նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանի համար հասկանալի չէ, թե ինչո՞ւ որևէ մեկը չի փորձում պարզել, թե Արամի 23 հասցեի շենքը ե՞րբ է նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նվիրել «Փոքրիկ երգիչներ» հասարակական կազմակերպությանը: «2013 թվականին գերակա շահ ճանաչված տարածքում կազմակերպությանը տվել են սեփականության իրավունք, որը կոպիտ խախտում է: Ու թեև վկայականի մեջ գրված է «գերակա շահ», բայց պետք է հիմքերը նայել՝ ավագանու և քաղաքապետի որոշումները, և պարզել, թե ինչ պայմաններով է այն տրվել «Փոքրիկ երգիչներին»: Այն ժամանակ արդեն այդ շենքը 4–րդ աստիճանի վթարային էր, հիմա վիճակն ավելի է վատացել: Եվ հարկավոր է մասնագիտական հանձնաժողով կազմել, որպեսզի բոլորը գնահատեն շենքի ներկա վիճակը: Դրանից հետո միայն կարելի է որոշել, թե ինչ պետք է լինի այդ շենքի ապագան»,– ասաց Լ. Վարդանյանը:

Հղում անելով միջազգային փորձին՝ ճարտարապետն ասաց, որ սովորաբար հուշարձան համարվող շենքերի հետագա խնամքի համար պատասխանատու են տվյալ շինությունների սեփականատերերն ու մշակույթի նախարարությունը: Գերատեսչության պարտականությունն է ուսումնասիրություն իրականացնել և եզրակացություն տալ, թե ինչ է հարկավոր անել շենքը պահպանելու համար, իսկ պահպանման հետ կապված բոլոր գործողությունները պետք է իրականացնի սեփականատերը: 

«Եթե հանկարծ պարզվի, որ ծավալները մեծ են և շենքն այնպիսի արժեք ունի, որ այն պահպանելու համար պետությունը պետք է միջամտի, կարող է որոշ գումար հատկացնել: Բայց հիմա խոսքը տեղական նշանակության մի սովորական հուշարձանի մասին է, որի շուրջ այդքան մեծ աղմուկ է բարձրացել: Այդ շենքն իր ծավալային–տարածական լուծումով, ներքին հարդարման աշխատանքներով իրենից ոչ մի հետաքրքրություն և արժեք չի ներկայացնում: Դա ընդամենը շարքային շենք է, որն ընդամենը նախագծված թաղամասի մի կտորն է լրացնում»,– ասաց Լ. Վարդանյանը:

Հարցին, թե, այնուամենայնիվ, շինության կողքին այդքան խորը փոս փորելու իրավունք կա՞ր և արդյո՞ք դա չարագացրեց առանց այդ էլ վթարային վիճակում գտնվող շենքի վիճակը, ճարտարապետն ասաց, որ այդ շենքը ժամանակին տեղափոխվող հուշարձանների ցանկում է եղել և եթե ժամանակին տեղափոխվեր, ապա նման խնդիր էլ չէր լինի: «Այդ փոսորակը դեռ մի թռիչք էլ քիչ է փորված: Բայց քանի որ ժամանակին այդ իրացումը չկատարեցին, այդ պատճառով էլ նման հարց առաջացավ: Իրացման բոլոր գումարները ներդրողը վաղուց վճարել է նախորդ կառավարությանը: Եվ քանի որ այս կառավարությունն իրավահաջորդն է, ուստի պարտավորություններն իրենց վրա է դրված: Եվ զարմանալի է, որ որևէ մեկը այս հարցերը չի քննարկում, փոխարենը բոլորը էմոցիոնալ կարծիքներ են հայտնում: Ինչ վերաբերում է Տիգրան Հեքեքյանին, ապա նա իրավունք չունի որևէ մեկին մեղադրելու, քանի որ երբ այդ փոքրիկ տարածքում երգչախմբի փորձերի մասին էր խոսում, պետք է իմանար նաև, որ նման փոքր ծավալների մեջ նման գործունեություն ծավալելու իրավունք չուներ: Էլ չեմ ասում, որ դեռ պետք է պարզել, թե ժամանակին ինչպե՞ս է Հեքեքյանն այդ շենքը ստացել: Եթե հիմքերը բացեն, ամեն ինչ պարզ կլինի»,– ասաց Լ. Վարդանյանը:

Նախագծի հեղինակի կարծիքով, խնդիրները սկսվել են այն պատճառով, որ տարածքի իրացման աշխատանքները ժամանակին չեն կատարվել: Ճարտարապետը համոզված է, որ այդ շենքի մասին խոսելիս պետք է հաշվի առնել նաև, որ այն տարածքի՝ 20–րդ դարի սկզբում կառուցված ամենաթույլ ու ամենավատ կառույցն է: Եվ եթե անգամ շենքը գերազանց պահպանված լիներ, ապա, միևնույն է, 9 բալի չէր համապատասխանի:

«Երբ հասկացա, որ կարող է փլուզման վտանգ լինել, աշխատանքները կանգնեցրեցի: Ինչ վերաբերում է հնագետների աղմուկին, ապա եթե նրանք Երևանի պատմությունն իմանային, կիմանային նաև, որ այն քաղաքի նոր բացված փողոցների առաջին կառույցներից է: Համացանցում պտտվող՝ Հանրապետության հրապարակի տակ գտնվող մառանները նույնպես 20–րդ դարի սկզբի շենքերի նկուղային հատվածներն են: Արթուր Մեսչյանը ևս կարծում է, որ բոլոր հուշարձանները պետք է իրենց տեղում մնան, բայց ես ասում եմ, որ մինչև մասնագիտական եզրակացություններ չլինեն, հետևություններ անել հնարավոր չի լինի»,– ասաց Լ. Վարդանյանը:

Հարցին, թե ինչպե՞ս է պատահել, որ հնարավոր չի եղել մոտ 3000 տարվա պատմություն ունեցող քաղաքի կենտրոնում գոնե մի հին շենք պահպանել, ճարտարապետն ասաց, որ այլ երկրներում ու քաղաքներում քաղաքացիներ են ապրում, նորմալ հասարակություն և պետություն կա, դրա համար էլ կարողանում են իրենց ունեցածը պահպանել: Իսկ մեզ մոտ ամեն ինչ ի սկզբանե է խեղված ու դեֆորմացված եղել:

«Ես 1978 թվականից Երևանի հուշարձանների բաժնի հիմնադիրն եմ: Միակ մտավորականը, որ եկել ու մեր կողքին է կանգնել՝ գրող, երջանկահիշատակ Կարեն Սիմոնյանն էր: Եվ այս աղմուկը միայն Արամի 23–ի հետ չի կապված: Մինչև այդ էլ է նման աղմուկ եղել: Ես զարմանում եմ այն մտավորականների վրա, որոնք անընդհատ խոսում են քաղաքի դեմքը խեղելու մասին: Այդպիսի հարց չկա, ախր: Երևանը, ցավոք սրտի, չկայացած քաղաք է, և խեղումները սկսվել են դեռևս խորհրդային տարիներից: Ինչ վերաբերում է միջնադարյան Երևանին, ապա այն 17–րդ դարի երկրաշարժից հետո քանդվել է: Եվ այն Երևանը, որը մենք ժառանգություն ենք ստացել, ցարական Ռուսաստանի ժամանակվա Երևանն է: Մնացածն ինչ եղել է, երկրաշարժից քանդվել է: Միակ կայուն վկան Կաթողիկեի փոքր եկեղեցին է: Մնացածը, ինչ տեսնում եք, 17–րդ դարաշրջանից այս կողմ կառուցվածներն են: Իսկ երբ մենք էինք ժամանակին ցույցեր անում ԱՕԿՍ–ի, պառլամենտի և մյուս շենքերը պահպանելու համար, ոչ մեկը մեր կողքին չկանգնեց: Իսկ հիմա, երբ հնարավորություն է առաջացել այս նախագծով փրկել գոնե մեկ թաղամաս, հասարակությունը ոտքի է կանգնել, հասկացող ու չհասկացող խոսում է»,– ասաց Լ. Վարդանյանը: 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ