Տասն ամիս անց. քայլե՞ր, թե՞ արդարացումներ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Փաշինյանի թիմն ու Աստծո սպասավորները «յոլա չեն գնում» իրար հետ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սահմանադրական փոփոխության կարիք կա՞, թե՞ ոչ. երկակի վիճակ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Զարմացողը Սյունիքի նախկին մարզպետն է եղել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կադրային բանկը՝ սնանկության շեմին ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 21.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Թունավորվել են գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով Չեմպիոնների լիգա. Առաջին խաղակեսերից հետո Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Արագածոտնի մարզի մի շարք գյուղերի ավտոճանապարհներ Վենեսուելան փակել է իր ծովային սահմանը Պատգամավոր Արգիշտի Մեխակյանի ունեցվածքը Երեւանյան բնակարանում տղամարդու դի են հայտնաբերել «Շեֆ, ամեն ինչ լավ է». արդյո՞ք բան է փոխվել Սահմանադրական փոփոխության կարիք կա՞, թե՞ ոչ. երկակի վիճակ(Տեսանյութ) Վթար Էջմիածին-Մարգարա ճանապահին. վարորդը մահացել է Կադրային բանկը՝ սնանկության շեմին(Տեսանյութ) Քաղաքացին աղջկա հետ փորձել է մտնել կառավարության շենք և ի նշան բողոքի՝ ինքնահրկիզվել Գիտնականները բացահայտել են արագ նիհարելու բացառիկ մեթոդ Վերահսկողականը՝ Լոռու մարզում(Տեսանյութ) Երևանում առկա ավելի քան 6000 բազմաբնակարան բնակելի շենքերից 4-րդ կարգի վթարային է շուրջ 10-15 շենք. բաց լսումներ քաղաքապետարանում «Յուվենտուս»-ը պատրաստվում է «Ատլետիկո»-ի դեմ դիմակայությանը (լուսանկարներ) Չկա այնպիսի մեկը, որն ալկոհոլ չի օգտագործում Փաշինյանի թիմն ու Աստծո սպասավորները «յոլա չեն գնում» իրար հետ(Տեսանյութ) ԱԳԲԱ Լիզինգը վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրականացրած ներդրումների համար ՎԶԵԲ-ից մրցանակ է ստացել Վթար Էջմիածին-Մարգարա ճանապահին. 41-ամյա վարորդը մահացել է (ֆոտո) Դիջիթեյնը ներկայացրեց իր նորարարական լուծումները ICE London միջազգային ամենամյա հեղինակավոր ցուցահանդեսին

Պարգևատրումների քաղաքական տողատակը. իշխանությունը՝ լոյալության փնտրտուքի մեջ

Վերջին օրերի ամենաքննարկվող թեման շարունակում է մնալ պետական ապարատում աղմկահարույց պարգևավճարների հարցը: Ամեն հաջորդ օր պարզվում է, որ պարգևավճարներ ու ինքնապարգևատրումներ եղել են գրեթե բոլոր մարզերում, այդ թվում Երևանի քաղաքապետարանում: Վերջինիս պարգևավճարներն, ընդ որում, էականորեն բարձր են եղել այլ գերատեսչությունների պարգևատրումներից: Եթե պարգևավճարումների թեման շարունակի մնալ տեղեկատվական դաշտի առաջին հորիզոնականներում, չի բացառվում, որ բանը հասնի նաև կառավարության աշխատակազմին ու նախարարություններին:

Ինչևէ, արդեն ակնհայտ է, որ սկանդալային պարգևատրումների թեման առանձին վերցրած դեպք չէ մեկ կամ երկու մարզպետարաններում: Այն կրել է համակարգային բնույթ: Ասել է թե, գործ ունենք կամ համակարգային անգործության, կամ, ինչպես վերջին օրերին նշում են իշխանության ներկայացուցիչները, իներցիայի ու իներցիայով եկող անորոշության հետ: Կամ էլ ընդհակառակը՝ գործ ունենք միասնական քաղաքական որոշման կամ դիրքորոշման հետ, որն էլ խրախուսել է համակարգային պագևատրումները: Հաշվի առնելով ներկայիս իշխանության խիստ անձնակենտրոն վիճակը, դժվար է պատկերացնել մի երևույթի համակարգային դրսևորում ու չպատկերացնել Փաշինյանի ներգրավվածությունը: Փաշինյանն, ըստ էության, տեղյակ է եղել ու բացասական չի արտահայտվել, ինչի մասին նա ասաց երեկ՝ ուղիղ եթերում: Ինչպես վարչապետն է ասում՝ մինչև աշխատավարձերի «թնջուկը լուծվի»: Սա կարևոր հանգամանք է, որովհետև եթե Փաշինյանը տեղյակ չլիներ, առնվազն կնշանակեր, որ նույնիսկ անձնակենտրոնությունը ներկայիս իշխանության ներսում ամբողջովին ֆունկցիոնալ չէ: Հաշվի առնելով, որ հակակշիռների որևէ մեխանիզմ ներկայիս իշխանության ներսում չկա, ապա անձնակենտրոնության հանգամանքի խափանումը ծանր մտորումների կբերեր, որովհետև եթե անձնակենտրոնությունն էլ ֆունկցիոնալ չէ, ապա ֆունկցիոնալ չէ ոչինչ: Սակայն, ըստ էության, երեկ փաստվեց, որ գործ ունենք եթե ոչ ուղղակի որոշման կամ հրահանգի, ապա առնվազն անուղղակի դրական վերաբերմունքի հետ:

Ի՞նչ կարող է սա նշանակել: Վերջին օրերի հարցազրույցներում պարգևատրման սկանդալներում հայտնված պաշտոնյաները նշում են, թե այդպիսով խրախուսել են ոչ կոռումպացված պետական ծառայողներին, ինչպես նաև փորձել են կանխել հնարավոր կադրային կոլապսը: Փաստորեն հընթացս խոստովանելով կադրային կոլապսի հավանականությունը՝ իշխանությունները նաև հաստատում են, որ ունեն խնդիր՝ իշխանությունը պահելու խնդիր: Խոսքն այս դեպքում երկու կողմ ունի: Մի կողմից՝ իշխանությունը կարիք ունի ուրվագծել ու ամրապնդել թիմի վերին օղակների սահմանները: Մյուս կողմից՝ կա խնդիր լոյալություն ցույց տալ միջին և ստորին օղակներին, որոնք նոր իշխանությունների հետ ունեն որոշակի մտայնություններ:

Իհարկե, բավական հուսալքող է, որ պետական ապարատի աշխատանքի արդյունավետությունը կարող է կախված լինել 13–րդ աշխատավարձից, հատկապես, եթե այդ 13–րդ աշխատավարձի չլինելուց բխեցվում է կադրային կոլապսի խնդիրը: Բայց մյուս կողմից էլ օբյեկտիվորեն իշխանությունն ունի ադմինիստրացիոն ռեսուրս ձևավորելու կամ եղածի հետ հարաբերվելու խնդիր: Այսինքն, մի կողմից փորձ է արվում վերացնել կոռուպցիոն քամիների հնարավորությունը, մյուս կողմից էլ, սակայն, փորձ է արվում այդ քամիների պոտենցիալ բարիքները փոխհատուցել օրինական ճանապարհով: Տրամաբանական մոտեցում է, գուցեև աշխատող, սակայն կարճաժամկետ: Որովհետև անխտրական պարգևատրումները, եթե նույնիսկ մեծացնում են նոր իշխանության հանդեպ պետական ապարատի լոյալությունը, այնուամենայնիվ, չեն լուծում այդ նույն ապարատի արդյունավետ աշխատանքի խնդիրը: Ստացվում է, որ կանգնած լինելով կադրային սովի շեմին՝ իշխանությունները փորձում են պարզապես կոռուպցիոն «կողմնակի եկամուտ» կոչվածը լեգալացնել: 

Ինքնին պարգևատրումների ինստիտուտը ողջունելի է: Սակայն այս դեպքում այն կիրառվել է ոչ թե պետական ապարատի արդյունավետությունը բարձրացնելու, այլ քաղաքական նպատակներով, որոնք գուցեև իշխանության համար ոչ պակաս կենսական են: 

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

website by Sargssyan