Վարչապետի աշխատակազմում ծառայողական ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի. 50-ի փոխարեն կմնա 7-ը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի. ներկայիս 50-ի փոխարեն կմնան 7-ը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Այս պահին իրենց կցված վարորդով ծառայողական ավտոմեքենաներից են օգտվում հետեւյալ պաշտոնյաները.
- ՀՀ փոխվարչապետեր
- Վարչապետի աշխատակազմի ղեկավար
- ԱԽ քարտուղար
- Աշխատակազմի ղեկավարի տեղակալներ
- Աշխատակազմի վարչության պետեր
- Աշխատակազմին ենթակա գրասենյակների պետեր
- Վարչապետի խորհրդականներ
- Վարչապետի որոշ օգնականներ
Փոփոխությունների արդյունքում իրենց կցված ծառայողական ավտոմեքենաներից կօգտվեն.
- Երկու փոխվարչապետերը
- ԱԽ քարտուղարը
Եվ վերջ
Ինքս եւս կհրաժարվեմ ծառայողական ավտոմեքենայից։
Վարորդներն արդեն ծանուցվել են ըստ օրենքի պահանջի»: