Ереван, 30.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Նունե Սարգսյանը շրջայց է կատարել «Բարի տնակ» բարեգործական ժամանակավոր կացարանում (լուսանկարներ)

ФОТО

Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը հունվարի 24-ին լրագրողների ուղեկցությամբ շրջել է «Բարի մամա» բարեգործական կազմակերպության «Բարի տնակ» կառույցում` ծանոթանալով դրա գործունեությանը և հեռանկարներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շինության, որի նպատակներից է նպաստել հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց կենսաբանական ընտանիքների միավորմանը, ջեռուցման հարցը լուծվել է ՀՀ նախագահի աշխատակազմի նվիրատվության արդյունքում:

«Առաջին անգամ մուտք գործելով այս բարի տեսքով տնակը` շատ տպավորվեցի: Հուսով եմ, որ կկարողանամ օգնել «Բարի տնակ»-ին իմ ներկայությամբ, այն ամենով, ինչով, հնարավոր է: Վստահ եմ` նախաձեռնությունը հաջող ապագա ունի»,- նշեց Նունե Սարգսյանը:

Նրա խոսքով` «Բարի տնակը» լուրջ գործունեություն է իրականացնում: «Հիմա աշխարհում հաշմանդամությունն այլևս թաքնված չէ, և հիվանդ, հաշմանդամ երեխաները չպետք է թաքնվեն, խուսափեն հասարակությունից: Մեր երկրում հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ մոտեցումը պետք է փոխենք և համարենք, որ նրանք առողջ են ու մեր մասն են: Պետք է նրանց գրկել, ընդունել:  Կարևոր է խնդիրներ ունեցող երեխաներին կրթություն տալ, խնամել, քանի որ նրանք մենակ չեն կարողանա ապրել: Անհրաժեշտ է նրանց որևէ արվեստ կամ արհեստ սովորեցնել: Այդպես նրանց կյանքը կլցվի, նրանք կկարողանան ապրել երկար տարիներ և չմեկուսանալ»,-ընդգծեց Սարգսյանը:

Նախագահի տիկինը կարևորեց Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղաշարժման հարմարությունների ստեղծումը: «Մայթերը հարմար չեն, վերելակներ, էսկալատորներ է պետք ավելացնել շինություններում, փողոցներում, անցումներում, որպեսզի նրանք հեշտությամբ շրջեն»,- հավելեց նա:

Հանդիպման ավարտին «Բարի տնակ»-ից նրան նվիրեցին երեխաների ձեռքով պատրաստված  գունազարդ  արկղիկ` նախատեսված թեյի և չրի համար: Այդ իրերը նաև վաճառվում են, և դրանց հասույթից ստացված գումարը տրամադրվում է «Բարի տնակի»  կառուցմանը:

Սարգսյանը խոստովանեց, որ թեյ, չիր շատ է սիրում և հաճույքով ընդունեց նվերը` խրախուսելով ստեղծագործ աշխատանքը, որը երեխաներին օգնում է չմեկուսանալ:

«Բարի մամա» կազմակերպության սոցիալական ծրագրերի ղեկավար Զարուհի Պետրոսյանն ասաց, որ իրենց մոտ բնակվում են սոցիալապես անապահով երեխաներ, որոնք ունեն խնամքի և բուժման կարիք: «Այս պահին «Բարի տնակ» ժամանակավոր կացարանում ապրում է երկու բնակիչ. նրանք դեռ կավելանան: Կամավորական հիմունքներով մեզ մոտ աշխատող մասնագետները, ծանոթանալով և առնչվելով մեզ դիմած մայրերի և երեխաների խնդիրներին, որոշում են, թե նրանք որքան  ժամանակ կարող են անցկացնել այստեղ: Մասնագետները հոգեբանական աջակցություն են ցույց տալիս նաև ընտանիքի մյուս անդամներին»,-եզրափակեց նա:

«Բարի տնակը» գործում  է 2019 թվականի հունվարի 8-ից: «Բարի տնակի» հիմնական նպատակներն են մանկատանը բնակվող երեխաների համար կազմակերպել տարբեր թերապիաներ, ստեղծել ապաստան 18 տարեկանը լրացած հաշմանդամություն ունեցող մանկատան սաների համար, որոնք տեղ չունեն գնալու, կազմակերպել մեկ-երկու շաբաթ տևող դասընթացներ այն մայրերի համար, որոնք պատկերացում չունեն հաշմանդամություն ունեցող երեխայի խնամքի մասին:

Կառույցը միտված է ժամանակավոր ապաստան տրամադրել այն մայրերին, որոնք չեն ցանկանում հրաժարվել իրենց երեխաներից և նրանց հանձնել մանկատուն, սակայն որոշակի ընտանեկան խնդիրների պատճառով հայտնվել են դրսում: 

«Բարի տնակը» կազմված է երկու շինություններից: Առաջինն արդեն պատրաստ է: Այն ներառում է վերականգնողական թերապիաների սենյակներ, իվենթ-հարթակ և մայրերի ապաստարան այն կանանց համար, ովքեր չեն ուզում լքել իրենց երեխաներին:

Սերժ և Անժելա Թանկյանների նվիրատվության շնորհիվ մայիսին պատրաստ կլինի նաև փոքրիկ սրճարանը, խանութը և արտադրամասը:




Жители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские Пашинян пролил воду на стол и одежду дабы объяснить, что он делает в Тавушской области Против односторонних уступок: Группа граждан перекрыла улицу Амиряна у Театрального института США потребовали от Пашиняна не участвовать в инаугурации ПутинаСтраны G7 достигли соглашения по отказу от угля к 2035 году КГД Армении: Через новую систему физлицам переведены выплаты на сумму более 1,6 млн. долларов Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак КарапетянАкции протеста в Тавуше постепенно расширяютсяIdram и IDBank на фестивале Career City FestМастер-класс беспринципности от Никола ПашинянаПолитолог: Правильная альтернатива политике властей Армении по границе не представлена Священнослужитель: Все усилия властей Армении были направлены на создание хаоса в стране «Армения»: Посредники никогда не называли Армию обороны Карабаха «террористической организацией» Курсы валют в Армении Глава «Светлой Армении»: Против меня ведется кампания со стороны агентурной сети Турции и Азербайджана В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя В Дубае выделят почти $35 млрд на проект по расширению аэропорта Аль-Мактум Нефть снижается после роста по итогам прошлой недели Мировое производство вина достигло худшего уровня за последние 62 года Экс-омбудсмен: Баку первоначально планирует заселить в Армении 300 тысяч азербайджанцев Министр ИД Армении и председатель Консультативного совета Катара коснулись вызовов в условиях геополитических развитий «Армения»: Признание Нагорного Карабаха частью Азербайджана еще будет приносить горькие плоды США купили у Казахстана более 80 списанных военных самолетов советского образца Израильские ВВС нанесли удары по городам сектора Газа и Рафа Погода в Армении Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником Байрамов тоже едет в Катар СМИ: Пашинян не поедет на инаугурацию Владимира Путина Блинкен призвал страны Персидского залива противостоять «растущей угрозе» со стороны Ирана Армянский эксперт: Это не диверсификация, а азербайджанизация нашей энергосистемы Оппозиционный депутат: Возле церкви Воскепара вчера появились азербайджанцы Экономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянАкции протеста в Армении против односторонних уступок: Перекрыта трасса Ереван – Армавир