Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
Քա­ղա­քա­կան դաշ­տի «դա­վադ­րա­պաշ­տա­կան» էլե­մենտ­նե­րը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Վարչապետը հանդիմանել է Ջանջուղազյանին ՔԱՂԱՔԱԿԱՆ
Բանակի թեմայով հերթական շահարկումը ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Իզմ»-եր, այնուամենայնիվ, պետք են ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 22.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

«Մանչեսթեր Յունայթեդն» առաջընթաց ունի Դե Խեայի եւ Մարտիալի հետ բանակցություններում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար, նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերը հայտնել է, որ անգլիական ակումբը իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեայի եւ ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալի հետ բանակցություններում ունի առաջընթաց:

«Պայմանագրերի երկարաձգման բանակցություններով ես չեմ զբաղվում եւ տեղյակ չեմ բոլոր մանրամասներին: Բայց ակումբը առաջընթաց ունի Դե Խեայի եւ Մարտիալի հետ բանակցություններում: Հույս ունեմ, որ առաջիկա շաբաթներին կլինեն լավ նորություններ»,- Սուլշերի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Երկու ֆուտբոլիստների պայմանագրերն էլ նախատեսված են մինչեւ 2020թ. հունիսի 30-ը: Արդեն հաջորդ ձմռանը նրանք կկարողանան բանակցել այլ ակումբների հետ:

website by Sargssyan