Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ուրիշի փողերը հաշվելիս տրորում ենք նաև բարոյական արժեքները

АНАЛИТИКА

Վերջին օրերին հրապարակ նետված պարգևատրումների թեման այն «բոմբն» էր, որը պետք է հերթական անգամ հասարակության ուշադրությունը իրականությունից շեղեր, դառնար թոփ թեմա և երկար ժամանակ չլքեր դաշտը: Առաջին հայացքից տպավորությունն այնպիսին էր, որ հավանաբար փորձ է արվում հասարակությանը զբաղեցնել, որպեսզի ավելի կարևոր հարցերի մասին դրական տեղեկություն և էմոցիաներ չստանան և նոր լարվածություն հրահրվի: Եվ, պատկերացրեք՝ ստացվեց:

Համաձայնեք, որ հարցը ձնագնդի էֆեկտ չէր առաջացնի ու այդքան չէր մեծանա, եթե մարզպետներն իրենք իրենց պարգևատրած չլինեին, կամ գոնե համեստ գտնվեին տոկոսների մեջ, քանի որ, իսկապես, մի տեսակ անհասկանալի է սեփական ստորագրությամբ սեփական անձին պարգևատրելու գաղափարի ընդունումը: Խոսքն այստեղ ոչ թե օրենքին, այլ բարոյական սկզբունքին է վերաբերում: Եվ ինչպես տարիներ առաջ սեփական անձին զենքով պարգևատրելը չընկալվեց, բնականաբար, այդպես էլ չէր ընկալվելու հիմա, բայց որ թեման այդքան չարչրկվելու և էժանացվելու էր, դժվար էր պատկերացնել:

Հետաքրքիր է, որ երբ թեման մտավ մայրաքաղաք, բոլորը նույն հարցն ուղղեցին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, բայց ինչպես նույն բարոյական արժեքներն ու սկզբունքն է պահանջում, նա ուղղակի հրապարակեց, թե համակարգի քանի աշխատակից է պարգևատրվել ու որքան է ընդհանուր գումարը կազմել: Իրավացիորեն հրաժարվեց մեկ առ մեկ նշել այն մարդկանց անուններն, ովքեր Ամանորից առաջ դրամական պարգևատրում էին ստացել: Ինչ վերաբերում է հարցերի հարցին, Մարությանը լիարժեք պատասխանեց՝ ինքն իրեն չի պարգևատրել:

Այնուամենայնիվ, զարմանալի է, որ պարգևավճարների աղմուկի հեղինակները շարունակեցին թեման՝ փոխելով բուն էությունը՝ անունները չհրապարակելը արդյո՞ք անձնական տվյալների դաշտում է, թե՞ ոչ: Թեման թեժ պահողները, սակայն, այդպես էլ ուշադրություն չդարձրեցին այն կարևոր հանգամանքի վրա, որ նոր քաղաքապետի պաշտոնավարման 100 օրերի ընթացքում Երևան քաղաքի համայնքը տնտեսել է շուրջ 7 միլիարդ դրամ գումար, որն իրականում պարգևատրման գումարից 15 անգամ ավելի շատ է:

Շատ հետաքրքիր էր, որ աղմուկի սիրահարներին այդպես էլ չհետաքրքրեց, թե ինչպես է հաջողվել 100 օրում այդքան գումար տնտեսել, ինչի հաշվին և այլն: Այդ դեպքում նրանք պետք է ստիպված լինեին առավելությունների մասին խոսել, ինչը, կարծես, չի տեղավորվում արածը սևացնելու տրամաբանության մեջ և այդքան էլ ձեռնտու չէ մեկ բաժակ ջրում փոթորիկ սարքողներին:

Ինչ վերաբերում է անձնական տվյալները հրապարակելու՝ Մարությանի կողմից օրենքին հղում անելուն, ապա այստեղ էլ տրամաբանություն կա: Ու եթե օրենքով նման տեղեկություն կարելի է հրապարակել, բայց հարց է ծագում, թե ո՞ւմ է այդքան հետաքրքրում, թե օրինակ այս կամ այն վարչական շրջանի առաջնային օղակի աշխատակիցներից ով ինչքան հավել յալ գումար է տուն տարել: Գուցե դրա մասին չգիտեն անգամ մտերիմները, էլ ուր մնաց ողջ ժողովուրդն իմանա, հետո էլ սկսի ուրիշի գրպանի գումարները հաշվել:

Հարգելիներս, մի պահ կանգ առեք ու պատկերացրեք՝ համաձայն կլինեի՞ք, որ ձեր ստացած գումարների մասին ողջ աշխարհն իմանա, հետո քննարկի ու սկսի ձեր փոխարեն այն «ծախսել», հետո «վերլուծել» և այլն: Այս ամենը ևս մեկ անգամ ընդգծում է, որ հասարակությունն անցած տարիների ընթացքում այնքան է վարժվել ուրիշի կյանքն ու գրպանը քննարկելու արատավոր մոտեցմանը, որ հիմա արդեն որոշել են չափն անցնել:

Ի վերջո, չի կարելի բարձրաստիճան պաշտոնյային շփոթել ստորին օղակների աշխատակիցների հետ ու պահանջել, որ բոլոր պարգևատրվածների անունները հրապարակվեն: Եվ եթե բարձրաստիճան պաշտոնյաների դեպքում եկամուտները օրենքով են հայտարարագրվում, ապա ստորին օղակների աշխատակիցների դեպքում նման տեղեկություն հրապարակելն իրոք կարող է բարոյական սկզբունքների խախտում լինել, քանի որ բոլորովին պետք չէ թույլ տալ, որ հասարակությունը մտնի այս կամ այն աշխատակցի գրպանն ու սկսի ուրիշի փողերի գումարում–հանումներով զբաղվել:

Իսկ ինչ վերաբերում է «մեր փողերը» ծախսելու թափանցիկությանը, ապա այս դեպքում պետք է հրապարակվի հստակ գումարի չափն ու ստացած աշխատակիցների քանակը, առանց անվանական նշումների, ինչը և, ի դեպ, արվել է …

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Мастер-класс беспринципности от Никола ПашинянаПолитолог: Правильная альтернатива политике властей Армении по границе не представлена Священнослужитель: Все усилия властей Армении были направлены на создание хаоса в стране «Армения»: Посредники никогда не называли Армию обороны Карабаха «террористической организацией» Курсы валют в Армении Глава «Светлой Армении»: Против меня ведется кампания со стороны агентурной сети Турции и Азербайджана В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя В Дубае выделят почти $35 млрд на проект по расширению аэропорта Аль-Мактум Нефть снижается после роста по итогам прошлой недели Мировое производство вина достигло худшего уровня за последние 62 года Экс-омбудсмен: Баку первоначально планирует заселить в Армении 300 тысяч азербайджанцев Министр ИД Армении и председатель Консультативного совета Катара коснулись вызовов в условиях геополитических развитий «Армения»: Признание Нагорного Карабаха частью Азербайджана еще будет приносить горькие плоды США купили у Казахстана более 80 списанных военных самолетов советского образца Израильские ВВС нанесли удары по городам сектора Газа и Рафа Погода в Армении Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником Байрамов тоже едет в Катар СМИ: Пашинян не поедет на инаугурацию Владимира Путина Блинкен призвал страны Персидского залива противостоять «растущей угрозе» со стороны Ирана Армянский эксперт: Это не диверсификация, а азербайджанизация нашей энергосистемы Оппозиционный депутат: Возле церкви Воскепара вчера появились азербайджанцы Экономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянАкции протеста в Армении против односторонних уступок: Перекрыта трасса Ереван – Армавир Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества