Բնակարանը և ավտոտնակը չկան, իսկ դրամական միջոցներն ավելացել են
ՔԱՂԱՔԱԿԱՆՃանապարհային ոստիկանության հաշվառման–քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնի պետ Սպարտակ Սեփյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ներկայացրել է տվյալներ՝ տարեկան կտրվածքով ունեցած եկամտի ու դրամական միջոցների վերաբերյալ:
2018թ. սկզբում նրա դրամական միջոցները կազմել են 4 500 000 ՀՀ դրամ և 5500 ԱՄՆ դոլար: 2018թ. վերջում 4 500 000 ՀՀ դրամ միջոցը դարձել է 6 300 000 ՀՀ դրամ: 5500 ԱՄՆ դոլարը հարկային տարվա վերջում նույնն է մնացել:
Նախորդ տարվա ընթացքում հայտարարատու անձի եկամուտը գոյացել է աշխատավարձից՝ կազմելով 5 511 447 ՀՀ դրամ: Նշենք, որ Սպարտակ Սեփյանը պաշտոնը ստանձնել է 2018թ. հուլիսին: Ըստ պաշտոնը ստանձնելու հայտարարագրի՝ նա այդ ժամանակ ունեցել է նաև բնակարան և ավտոտնակ: Իսկ արդեն տարեկան հայտարարագրում անշարժ գույքի վերաբերյալ տվյալներ չկան: Սպարտակ Սեփյանը շարժական գույք ևս չի հայտարարագրել:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ