Ի վեր­ջո, քա­նի՞ մարդ կմնա գործազուրկ «նոր Հայաստանում» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Հեղափոխություն» նաև հեռուստահեռարձակման ոլորտո՞ւմ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գրոհում է իշխանության «սորոսական» գվարդիան ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ԱՊՐԻԼԻ). Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան զո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Որքանո՞վ են ավելացել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի դրամական միջոցները ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 24.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Զապորոժիեի քաղխորհրդի նիստում մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (տեսանյութ) Ալիեւը Պեկինում է․ նրան ընդունել է Չինաստանի նախագահը ԱՄՆ Կոլորադո նահանգի օրենսդիր մարմինը ճանաչել է Արցախի անկախությունը Լեւոն Արոնյան․ Այս տխուր օրը ես միշտ մտածում եմ այն մարդկանց մասին, ովքեր օգնել են մեզ պահպանել մեր ազգը Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ դերակատարության մասին Լոս Անջելեսի Միասնական դպրոցների վարչությունը նախատեսում է ապրիլի 24-ը ազատ օր հայտարարել և փակել դպրոցները Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի անվտանգության հարց է․ Վիգեն Սարգսյան Փոքրիկ տղան երգում է Ծիծեռնակաբերդում Ի՞նչ իմաստ ուներ այդքան մեծ գումար հատկացնել այդ օրվան. Շուշան Պետրոսյանը՝ «Քաղաքացու օրը» նշելու մասին Զապորոժիեում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (լուսանկարներ) Եթե ուզում էինք Թուրքիային փաստի առաջ կանգնեցնել, պիտի վավերացնեինք. Արամ Սարգսյան Գագիկ Ծառուկյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին Պիտի դիմադրենք՝ մինչեւ մի օր թուրք բառն ածականից գոյական դառնա. Մանսուրյան

Միակ ստաբիլացած բանը Սաշիկի կարմիր մայկեն ա... Վարուժան Բաբաջանյանի բլոգը

Երևի բիձայացել եմ, ներվերս չի հերիքում, պետք ա արձագանքեմ...

Էն որ ցուցակներ եք հրապարակում ու փնթփնթում՝ թե բա այ խերսոններ, չեք տեսնում երկրում ինչեր ա փոխվել, հայ - հարայ, երեսունհինգ բան ա փոխվել, ու ասենք, նշում եք, որ Մարալիկում ջրամբար ա նորոգվել ու, ասենք, Ալենավանի խմելու ջրի հարցը լուծվել ա, դա փոփոխություն չէ, կառավարության ամենօրյա պարտականություն է...

Բոլոր իշխանությունների օրոք ինչ որ բան երկրում մեկ վատանում է, մեկ լավանում, գներ են էժանանում, երբեմն՝ թանկանում, փողոցներ են նորոգվում, համակարգեր են լավանում կամ վատանում, բայց դրանք որպես երկրում փոփոխությունների ալիք ներկայացնելը պարզագույն մտավարժանք է...

Իշխանության փոփոխությունից հետո, հարգելի փոքրիկ իշխաններ, որպես իրավիճակի փոփոխության լակմուսի թուղթ դիտարկվում են ռեֆորմներն ու համակարգային բարեփոխումները, ամբողջական ենթակառուցվածքների բարելավումները, ոչ թե Քայլստան գավառի Ռնգեղջյուր գյուղի մսուրի տանիքի վերանորոգումը...

Դա նույն բանն է, որ բեռնատարից քամու թռցրած ցորենի հատիկը ընկնի հողի մեջ, սկսի թեթև ծիլեր տալ ու ֆեյսբուքյան իր էջում գրի՝ թե բա կույր պետք է լինել աճը չնկատելու համար...

Ռեֆորմներ արեք, ռեֆորմներ, ռեֆորմներ, ռեֆորմներ, հասկանում ե՞ք գոնե, որ էդ հընթացս կառավարումը, պլյուս մինուս մի երկու տուշոնկա, Սերժենք էլ էին անում, էս երկիրը շուրուփ առ շուրուփ դզելու ենթակա ա, հսկայական ժանգոտած մեքենա ա, դետալ առ դետալ պետք ա բարեփոխել...

Նստել թիթեռ ենք նկարում՝ թե բա էս ինչը էժանացավ, էսքան աշխատավարձ բարձրացավ, պադավատ, պրեմիա - մրեմիա... Դրանք սուտ բաներ են, ամենօրյա բաներ են, գլուխներս մի խույկանզղարեք անիմաստ դիսկուրսով...

Հրապարակ բերեք ռեֆորմների փաթեթներ, իրար գզենք, հոշոտենք, դզմզենք, փոխվի էս երկիրը...

Թե չէ մի տարի ա երկրում իշխանություն ա փոխվել՝ ոչ մի ռեֆորմ չկա, միակ ստաբիլացած բանը Սաշիկի կարմիր մայկեն ա...

Հանրային դիսկուրսը տեղափոխեք ռեֆորմների դաշտ՝ ցավոտ, դաժան, անասելիորեն ցավոտ ռեֆորմների... Կհայհոյեն, կգզեն, բայց երկիրը երկիր կդառնա...

Ինձ էլ ինչ տաք՝ տաք...

Վարուժան Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը

Past.am

website by Sargssyan