Մեկ ժամ չանցած ոստիկանները բացահայտեցին գողությունը. սարիթաղցի Գոռը բերման ենթարկվեց
ՎԻԴԵՈՀունվարի 22-ին, ժամը 1։45-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Բաժին դիմած Բրազիլիայի Դաշնային Հանրապետության քաղաքացին հայտնում էր, որ Պուշկինի փողոցում գտնվող ինտերնետային ակումբում գողացել են իր դրամապանակը։
Ըստ տուժողի՝ դրամապանակում եղել էր դրամ, անձնագիր և Բրազիլական բանկի երկու քարտ։
Կենտրոնականի ոստիկանները կատարվածի վերաբերյալ հաղորդում ընդունեցին, ձեռնարկեցին անհետաձգելի միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու և գողությունը կատարած անձին «տաք հետքերով» հայտնաբերելու ուղղությամբ։
Կարճ ժամանակում ոստիկանները պարզեցին գողությունը կատարած անձի ինքնությունը՝ Սարի թաղի բնակիչ, 18-ամյա Գոռ Հ.-ն էր։ Ժամը 2։10-ին նա, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։
Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է։
Նախապատրաստվում են նյութեր։
Կատարվում է քննություն։