2019 թվականի առաջին կիսամյակում 98 վարորդներ ոչ սթափ վիճակու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը․ ՄԻՊ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հակառակորդը հրադադարի ռեժիմը մեկ շաբաթվա ընթացքում խախտել է ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՌԴ-ն չի հանձնի Միհրան Պողոսյանին. Դատախազություն ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների հա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 18.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Արագածոտնի մարզում Toyota-ն և Nissan-ը բախվել են իրար եւ հայտնվել դաշտում․ կա վիրավոր (ֆոտո) Միքայել Մինասյանի հարցազրույցում գլխավոր ասելիքը Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալումը չէ․ Աղվան Վարդանյան Դեմոնիզացիայի տրամաբանական շղթան կփակվի Սերժ Սարգսյանի կալանավորմամբ․ Արփինե Հովհաննիսյանի 2-րդ բաց նամակը՝ Փաշինյանին Դավիթ Տոնոյանը և Սերգեյ Շոյգուն կարեւոր պայմանավորվածություններ են ձեռք բերել ռազմական ծրագրերի իրականացման շուրջ Ամուլսարի հարցով հանդիպում կլինի կառավարությունում․ ակտիվիստները 50 մեքենայով են գալու Երեւան Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Խաղողօրհնեքը Ողբերգական վթար Գեղարքունիքի մարզում. 24-ամյա վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից դուրս (ֆոտո) Տեղումները հեղեղել են Սոչի քաղաքը Ողբերգական դեպք Լոռու մարզում. հրդեհը մարելուց հետո փրկարարները հայտնաբերել են տանտիրոջ կիսամոխրացած դին Օրվա հանդիպումների անոնս

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն այցելել են Տիգրան Մանսուրյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են ականավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին և շնորհավորել նրան ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ:

«Մաղթում եմ, որ Ձեզ համար բացվի ստեղծագործական նոր շունչ և ժամանակաշրջան, որովհետև թերևս դա ամենակարևորն է: Ստեղծագործությունը կապված է շատ բաների՝ մթնոլորտի, միջավայրի հետ և հույս ունեմ, որ Նոր Հայաստանում Ձեզ համար կբացվի ստեղծագործական նոր շունչ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Տիգրան Մանսուրյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին և նրա տիկնոջն իրեն այցելելու համար և նրանց պատմել ստեղծագործական գործունեության ու առաջիկա ծրագրերի մասին:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև շնորհավորական ուղերձ էր հղել Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակի առթիվ, որում, մասնավորապես, նշվում է:

«Մեծարգո Տիգրան Մանսուրյան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ։ Դուք իրավամբ վաստակել եք համաժողովրդական սեր ու հարգանք, ճանաչում և գնահատանք։ Ձեր ստեղծագործությունները կատարվում ու հնչում են աշխարհի մեծ բեմերից։ Դուք միշտ արդիական եք, բայց նաև միշտ ստեղծագործաբար շարունակում եք հայ և համաշխարհային դասական երաժշտության ավանդույթները։ Մաղթում եմ Ձեզ առողջություն, ստեղծագործական եռանդ և հաջողություններ։ Սիրում ենք Ձեզ և հպարտանում Ձեզանով»:

website by Sargssyan