ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈՒՆԻՍԻ). Տե­ղա­հան­վել է Խան­ձա­ձո­րի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ինչ­պե՞ս բարձ­րաց­նել դի­մադ­րո­ղա­կա­նու­թյու­նը սննդի մի­ջ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Այս տար­վա առա­ջին եռամ­սյա­կում շի­նա­րա­րու­թյան ծա­վալ­նե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Առանց գա­ղա­փա­րա­խո­սու­թյան.գա­ղա­փա­րա­կան մի­ակ առանց­քը... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Ար­ժև­ո­րել պետք է մշտա­պես, այլ ոչ թե սոսկ այն ժա­մա­նակ, ե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 03.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Չկա ոլորտ, որտեղ մենք ձախողում չունեցանք․ սա շատ վատ իմիջ է ՀՀ-ի համար․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ) Հրանտ Բագրատյանը՝ օրեր առաջ իր կողմից արված աղմուկ բարձրացրած հայտարարության մասին Փաշինյանն ամենազավեշտալի և աներես կռուտիտներով մշտապես կգտնի այլ մեղավորների, տվյալ դեպքում՝ ձեզ. Աշոտյան Արթուր Վանեցյանը պատրաստ է ամեն ինչ անել՝ ժողովրդին իրական խնդիրների լուծման շուրջ համախմբելու համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈՒՆԻՍԻ). Տե­ղա­հան­վել է Խան­ձա­ձո­րի բնակ­չու­թյու­նը, հայ քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյուն­նե­րը մի­ա­վո­րել են իրենց ուժերն ընդ­դեմ թուրք խու­ժա­նի Սոսկ հյատարարությունների կամ կրկնօրինակելու մակարդակով համագործակցությունն այլևս արդիական չէ. Մետաքսե Հակոբյան Փաշինյանը դարձել է ծաղրի առարկա. Միհրան Հակոբյան Ինչ­պե՞ս բարձ­րաց­նել դի­մադ­րո­ղա­կա­նու­թյու­նը սննդի մի­ջո­ցով. իմու­նի­տետն ու Covid-19-ը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Այս տար­վա առա­ջին եռամ­սյա­կում շի­նա­րա­րու­թյան ծա­վալ­նե­րը նվա­զել են 9,4 տո­կո­սով ՀԱՊԿ ԽՎ խորհուրդը հունիսի 15-ին նիստ կանցկացնի տեսակոնֆերանսի ռեժիմով Առանց գա­ղա­փա­րա­խո­սու­թյան.գա­ղա­փա­րա­կան մի­ակ առանց­քը՝ մի­ա­հե­ծա­նու­թյուն Պաշտոնանկությունների շարք՝ Արցախում Գագիկ Ծառուկյանը շարունակում է վայելել ժողովրդական գործչի համբավը Ար­ժև­ո­րել պետք է մշտա­պես, այլ ոչ թե սոսկ այն ժա­մա­նակ, երբ ունեք կա­րի­քը. կյան­քը պատ­վե­րով հա­մերգ չէ 18-20 հազար ասիմպտոմների հետքերով «Մեյմանդարի» շուկան փակված է. գիշերը ոստիկանական հատուկ գործողություն է եղել. կան ձերբակալվածներ. Նիկոլ Փաշինյան Ոչինչ էլ «փայ­լուն» չէ. խնդիր­նե­րը լու­ծում ստա­նա­լու փո­խա­րեն գնա­լով կու­տակ­վում են Պետք է սպեցնազը հանեմ ու ծեծուջարդ անեմ ժողովրդի մեջ, որ կարգուկանոն պահպանե՞մ. Նիկոլ Փաշինյան

Սա հաջողակ նախաձեռնություն էր․ Աշոտյանը՝ դրոնների կիրառումը կանոնակարգող իր հեղինակած բանաձևի մասին

Իսրայելի պաշտպանության նախարարությունը կասեցրել է ավիաշինարարական ընկերության երեք ղեկավարի արտահանման արտոնագրերը դրոնների սկանդալային գործի շրջանակներում` կապված Ադրբեջանի հորդորով Լեռնային Ղարաբաղում դիրքերի ուղղությամբ իրականացված հարվածների հետ․ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ այս կասեցումը պայմանավորելով նաեւ «Մահացու ինքնավար զենքի» կիրառումը կանոնակարգող իր հեղինակած բանաձևով, որ ընդունել է Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովը։

«Դեռևս 2017 թվականի նոյեմբերին Արեւելյան գործընկերության Խորհրդարանական Վեհաժողովը ընդունել էր իմ հեղինակած և հայկական պատվիրակության կողմից ներկայացված «Մահացու ինքնավար զենքի» կիրառումը կանոնակարգող բանաձև:

Ընդունված բանաձեւը հղում է կատարում միջազգային բազմաթիվ իրավական ակտերի եւ փաստաթղթերի, այդ թվում նաեւ ռոբոտաշինության ոլորտի 116 հիմնադիրների եւ 26 պետությունների առաջատար կազմակերպությունների կողմից ՄԱԿ-ին հղված նամակին՝ մահացու զենքերի մարտահրավերներին հրատապ կերպով արձագանքման անհրաժեշտության եւ դրանց միջազգային կիրառման սահմանափակումների առնչությամբ:

Այն նախեւառաջ վերաբերում է վերջին սերնդի դրոնների (անօդաչու թռչող սարքեր) կիրառմանը:

Ընդունված բանաձեւի համապատասխան կետով Վեհաժողովը կարեւորում է ինքնավար զենքերի արտադրումն ու կիրառումը միջազգային իրավական նորմերի շրջանակում, դատապարտում հակամարտող գոտիներում խաղաղ բնակչության նկատմամբ ինքնավար զենքերի թիրախավորված կիրառումը: Արեւելյան գործընկերության երկրներին նաեւ կոչ է արվում նպաստելու թափանցիկ եւ հաշվետու քաղաքականության իրականացմանը՝ կապված մարդասպան ռոբոտների կամ այսպես կոչված «killer robot»-ների կիրառման հետ: Բանաձեւում կարեւորվել է նաեւ հակամարտության գոտիներում հետաքննության մեխանիզմների ներդրումը՝ նպատակ ունենալով բացահայտել եւ կանխարգելել այնպիսի մեխանիզմներ, որոնք ուղղված կլինեն հակամարտության գոտիներին հարակից տարածքներում ապրող խաղաղ բնակչության նկատմամբ կամայական գործողությունների իրականացմանը: Իդպես, բանաձևին դեմ էր քվեարկել ադրբեջանական պատվիրակությունը:

Սա յուրահատուկ և հաջողակ նախաձեռնություն էր, և, կարծում եմ, Հայաստանի պատասխանատուները բոլոր մակարդակներում պետք է շարունակեն այս խնդրի միջազգայնացմանն ու կանոնակարգմանը միտված նախաձեռնությունները»,- ասված է նրա գրառման մեջ:

website by Sargssyan