Երևանում տեղի ունեցավ ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի հոգեհանգստի արարողությունը (տեսանյութ)
ՎԻԴԵՈԵրևանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել ԱԺ նախկին պատգամավոր, «Գարուն» ԲԲԸ խորհրդի նախագահ Գոհար Ենոքյանի հոգեհանգստյան արարողությունը։
Հոգեհանգստի արարողությանը մասնակցել են ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, հարազատներ, ընկերներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երկարատև ծանր հիվանդությունից հետո 77 տարեկան հասակում մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը:
Գոհար Ենոքյանը 1997-2007թթ. եղել է «Գարուն» ԲԲԸ խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն, 2007-2012թթ.-ին ԱԺ պատգամավոր էր՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով: Ենոքյանը ԲՀԿ անդամ էր, կուսակցության` կանանց խորհրդի նախագահը:
2015 թվականի մայիսի 4-ին Գոհար Ենոքյանը ձերբակալվել էր սպանության նախապատրաստությանը մասնակից լինելու կասկածանքով, սակայն ավելի ուշ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր: