Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Բանակը ՝ պետության և հասարակության հայելին է

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Բանակի օրվա առիթով այսօր բազմաթիվ շնորհավորհանքներ են հնչել ու դեռ կհնչեն: Օբյեկտիվորեն մեծ է զինված ուժերի նշանակությունը մեր կյանքում և բնական է այն համատարած ոգևորությունը, որ կա այսօր: Մեծ հաշվով ՝ ոչ միայն այսօր, այլև ընդհանրապես: Սակայն շնորհավորական ուղերձներում բանակը , թեկուզ արդարացիորեն, բայց գովաբանվում է որպես առանձին կառույց, սրբազան մի բան, որ կարծես թե կապ չունի մեր կյանքի մյուս ոլորտների հետ:

Հասկանալով հանդերձ զինված ուժերի հանդեպ հասարակական և քաղաքական ուշադրությունը, չենք կարող չընդգծել այն կապը, որ կա այդ և մյուս ոլորտների միջև: Ու խոսքն այստեղ միայն տնտեսության մասին չէ, որպես բանակին սնուցող օրգանիզմի: Խոսքը նաև այն արժեհամակարգի, սոցիալական այն նուրբ շերտերի մասին է, որի վրա ձևավորվում է զինուժը:

Պատերազմի վտանգն, անշուշտ, մեր զինված ուժերի ակունքներում, առանցքում դրել է մեծամասամբ հենց այդ վտանգի չեզոքացման կանխարգելման գործում հմտացած մարդկանց: Սակայն մյուս կողմից էլ, արդեն կիսապատերազմական վիճակում, բանակը մի կողմից սերտաճած է եղել քաղաքական համակարգին ՝ կրելով դրա բոլոր լավ ու վատ հետևանքները, մյուս կողմից էլ՝ սնվել է հասարակությունից` կրկին կրելով դրա լավ և վատ կողմերը:

Չի կարող հասարակությունը լինել մի արժեհամակարգի կրող, բանակն ՝ այլ, չի կարող քաղաքական վերնախավը լինել մի արժեհամակարգի կրող, բանակը ՝ մեկ այլ: Սրանք խիստ սերտկապված են: Եվ այս իմաստով երիցս կարիք կա վերահաստատելու, որ բանակը, այո, մեր հասարակության և պետության խտացված հայելին է, այն առանձին, վակուումի մեջ չէ, որ գոյություն ունի: Հետևաբար ինչքան էլ որ կարևորվի ու գերադասվի բանակի դերը, ընդ որում, հաճախ արդարացիորեն, այն այնուամենայնիվ մնում է հասարակություն-պետություն արժեհամակարգերի, արդյունավետ ֆունկցիոնալության խաչմերուկում:

Առանձին, կտրված դիտարկել բանակը նշանակում է այն տեսնել անցյալի աչքերով, որպես ֆիդայական ջոկատ, պարզապես մեծ: Իրականում, սակայն, նույնիսկ անկախ պատերազմի վերահաս վտանգից, այն խիստ պրոֆեսիոնալ որակներ պահանջող կառույց է: Իսկ պրոֆեսիոնալ և արդյունավետ է բանակն, այնքանով, որքանով հասարակությունն է ու պետությունը: Այս իմաստով շատ կարևոր է, որ վերջապես լիցքաթափվի այն լարումը, որն առկա է բանակի շուրջ ՝ պայմանանավորված մի կողմից քաղաքական նկրտումներով, մյուս կողմից ՝ հասարակական այս կամ այն ընկալումներով: Եվ այստեղ անելիք ունենք բոլորս, ու այդ անելիքը միայն շնորհավորանքներով ու կենացներով կյանքի կոչելը դժվար է թե ստացվի:

Լևոն Մարգարյան

Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցիՀայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ Bloomberg Ալիևը Շոլցի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԵթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի