Բնակ­տա­րած­քի օգ­տա­գործ­ման փոխ­հա­տուց­ման կար­գը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ եկամուտներ ու միջոցներ ունի փրկարար ծառայության նորանշ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Մշա­կույ­թը պետք է դի­տար­կել որ­պես պե­տու­թյան տնտե­սու­թ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Իրա­կան, նվա­զա­գույն հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի բյու­ջե». ո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Օպ­տի­մա­լաց­ման քո­ղի ներ­քո կա­ռա­վա­րու­թյունն ուռ­ճաց­նո... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 13.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Նախագահ Արմեն Սարգսյանը կընդունի «Կամք» շարժման անդամներին ԵՄ-ի հետ հարաբերություններում մենք մեծ խնդիրներ չենք ունեցել եւ չունենք.Փաշինյանը՝ արտաքին քաղաքականության մասին Իտալիայում անբարենպաստ եղանակի պատճառով փակվել են դպրոցներն ու ճանապարհները Վարչապետ Փաշինյանը Փարիզում հանդիպում է ֆրանսահայ աշխարհիկ ու հոգեւոր կառույցների ղեկավարների հետ (ուղիղ) Գևորգ Ղազարյանը չի մասնակցի Հունաստանի և Իտալիայի դեմ հանդիպումներին Պատահականության էֆեկտի զոհերը ՊՍԺ-ն փոխարինող է գտել Մբապեին Ֆրանսիայում մահացել է գանգստերը, որի մասին նկարահանել են «Անմահը» ֆիլմը Մենք 10 մլն ծառ կտնկենք, եւ դա կլինի մեր ներդրումը կլիմայի փոփոխության դեմ պայքարում. Փաշինյան Երկվորյակ եղբայրները ծառայելու են տարբեր զորամասերում. երբ եղբոր կողքին չի ջերմությունը բարձրանում է, վատանում է Բակո Սահակյանը Անջեյ Կասպշիկիի հետ քննարկել է Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակից Բացահայտել է քրեակատարողական ծառայողների ներգրավմամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք

Եվրասիական միության միասնական արժույթի ներդրման մասին խոսք չկա․ Վալովայա

Եվրասիական միության միասնական արժույթի ներդրման մասին խոսքը չկա, բայց ակտիվորեն քննարկվում է միասնական բանկային շուկայի ստեղծման հարցը: Այս մասին հունվարի 28-ին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ինտեգրման եւ մակրոտնտեսության Կոլեգիայի (նախարար) անդամ Տատյանա Վալովայան` ամփոփելով 2018 թվականի արդյունքները:

Նա պարզաբանել է, որ ԵՏՄ-ի մասին համաձայնագրում հստակորեն ամրագրված է միասնական ֆինանսական շուկայի նպատակը: Այն կայանում է նրանում, որ, օրինակ, Հայաստանում գրանցված բանկը կարող է վարկեր տրամադրել չորս այլ երկրներում:Ընդ որում, բանկային լիցենզիան բավարար է միայն իր երկրում ստանալը, եւ ոչ բոլոր հինգ երկրներում: Նույնը վերաբերում է նաեւ այլ ֆինանսական կազմակերպություններին, ինչպիսիք են՝ ապահովագրական ընկերությունները եւ ներդրումային ֆոնդերը: «Բայց որպեսզի գանք դրան, պետք է բոլոր հինգ երկրներում հավասարապես կարգավորել բանկերի աշխատանքը: Անհրաժեշտ է պատրաստել նույն մակարդակով կադրեր: Վերջապես, անհրաժեշտ է զարգացնել միասնական ընթացակարգեր՝ սնանկացման եւ դեֆոլտների դեպքում: Մեր Կենտրոնական բանկերը քննարկում են, թե ինչպես կարելի է այս ամենը համաձայնեցնելով ստեղծել մինչեւ 2025 թվականը», - պարզաբանել է Վալովայան:

Այնուամենայնիվ, նա նշել է, որ համաձայնեցված բանկային քաղաքականությանը կօգնի  մակրոտնտեսական քաղաքականությունը, քանի որ կենտրոնական բանկերի հիմնական դրույքները ու առեւտրային բանկերի տոկոսադրույքները կախված են ինֆլյացիայից: Հետեւաբար, անհրաժեշտ է ներառել նաեւ գնաճի վերահսկման քաղաքականությունը, որին եկել է միության հանրապետությունների մեծամասնությունը:

website by Sargssyan