Ռուս-թուրքական հարաբերություններն ու սազոնովյան «դասերը» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վարչապետի վարկանիշը նվազել է ՔԱՂԱՔԱԿԱՆ
Կառավարությունում դեռևս «կամուկացի» մեջ են ՔԱՂԱՔԱԿԱՆ
Փոխառություններ, ոչ մի անշարժ և շարժական գույք. ի՞նչ է հայտա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հեղափոխական ավտորիտարիզմի վտանգ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 20.Մարտ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայաստանի հավաքականի մարզումը (տեսանյութ, լուսանկարներ) Վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 18-ամյա երիտասարդը մահացել է. shamshyan.com Դպրոցներում դրամահավաքների հետ կապված թեժ գծի զանգերի քանակը նվազել է Արայիկ Հարությունյանը՝ Ավշարի դպրոցում լարված իրավիճակի մասին Դատախազությունը պետական շահերի պաշտպանության ուսումնասիրություններով հայտնաբերել է պետությանը պատճառված մոտ 36 մլրդ դրամի վնաս. վերականգնվել է մոտ 2 մլրդ դրամը Իտալիայում տղամարդը 51 դպրոցականներով լի ավտոբուսն այրելու փորձ է արել (լուսանկարներ) Դանակահարություն Չարենցի փողոցում. ոստիկանները բացահայտել են կատարվածը Visa PaySticker-ի առավելությունները Թմրամիջոց ապօրինի իրացնելու համար մեղադրանք է առաջադրվել 34-ամյա տղամարդուն. գործը դատարանում է Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի նախագահին «Պետության համար սա ոչ այլ ինչ է, քան բացահայտ խայտառակություն» Ողբերգական դեպք Լոռու մարզում. Դեբեդ գետից դուրս է բերվել 18-ամյա աղջկա դի Արարատ Միրզոյանը Գերմանիայում քննարկել է վիզաների ազատականացմանը վերաբերող հարցը Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ է

«Դա ոչ թե իմ, այլ Հայաստանի համար է սկզբունքային գործ». Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման և «Մարտի 1»-ի գործի մասին (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, ի թիվս այլնի, խոսել է նաև Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Մարտի 1»-ի գործով կալանավորման մասին:

Լրագրողի հարցին, թե արդյոք արժեր վերաակտիվացնել 10 տարվա վաղեմության քրեական գործը, վարչապետը պատասխանել է. «Կներեք, իհարկե, ես մեկը մյուսի հետ չեմ համեմատում, բայց այժմ, օրինակ, բազմաթիվ երկրներում, և եթե չեմ սխալվում՝ անգամ Ռուսաստանում, քննվում են քրեական գործեր՝ կապված Հայրենական մեծ պատերազմի հետ: Այսինքն՝ երբ խոսքը մարդկային կյանքերի մասին է, կարծում եմ, որ պետք չէ դնել ինչ-որ սահմանափակումներ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ՀՀ քրեական օրենսգրքով քրեական գործի համար սահմանված է հստակ վաղեմության ժամկետ, որը մարտիմեկյան դեպքերի հետ կապված գործի դեպքում սպառված չէ:

«Դա ոչ թե իմ, այլ Հայաստանի համար է սկզբունքային գործ, որովհետև, գիտեք, երբ զոհվում է 10 քաղաքացի, դա չի կարող հենց այնպես անցնել: Պետք է հասկանալ, թե ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ», - նշել է ՀՀ վարչապետը:

Հարցազրույցի տվյալ հատվածը կարող եք դիտել 16:55 րոպեից.

website by Sargssyan