ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈՒՆԻՍԻ). Տե­ղա­հան­վել է Խան­ձա­ձո­րի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ինչ­պե՞ս բարձ­րաց­նել դի­մադ­րո­ղա­կա­նու­թյու­նը սննդի մի­ջ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Այս տար­վա առա­ջին եռամ­սյա­կում շի­նա­րա­րու­թյան ծա­վալ­նե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Առանց գա­ղա­փա­րա­խո­սու­թյան.գա­ղա­փա­րա­կան մի­ակ առանց­քը... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Ար­ժև­ո­րել պետք է մշտա­պես, այլ ոչ թե սոսկ այն ժա­մա­նակ, ե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 03.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայաստանում Պարետատուն, Առողջապահության նախարարություն գոյություն չունեն, այդ ամենը մեկ անձ է ղեկավարում և պատասխանատուն էլ մեկ անձ է. Երվանդ Վարոսյան Չկա ոլորտ, որտեղ մենք ձախողում չունեցանք․ սա շատ վատ իմիջ է ՀՀ-ի համար․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ) Հրանտ Բագրատյանը՝ օրեր առաջ իր կողմից արված աղմուկ բարձրացրած հայտարարության մասին Փաշինյանն ամենազավեշտալի և աներես կռուտիտներով մշտապես կգտնի այլ մեղավորների, տվյալ դեպքում՝ ձեզ. Աշոտյան Արթուր Վանեցյանը պատրաստ է ամեն ինչ անել՝ ժողովրդին իրական խնդիրների լուծման շուրջ համախմբելու համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈՒՆԻՍԻ). Տե­ղա­հան­վել է Խան­ձա­ձո­րի բնակ­չու­թյու­նը, հայ քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյուն­նե­րը մի­ա­վո­րել են իրենց ուժերն ընդ­դեմ թուրք խու­ժա­նի Սոսկ հյատարարությունների կամ կրկնօրինակելու մակարդակով համագործակցությունն այլևս արդիական չէ. Մետաքսե Հակոբյան Փաշինյանը դարձել է ծաղրի առարկա. Միհրան Հակոբյան Ինչ­պե՞ս բարձ­րաց­նել դի­մադ­րո­ղա­կա­նու­թյու­նը սննդի մի­ջո­ցով. իմու­նի­տետն ու Covid-19-ը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Այս տար­վա առա­ջին եռամ­սյա­կում շի­նա­րա­րու­թյան ծա­վալ­նե­րը նվա­զել են 9,4 տո­կո­սով ՀԱՊԿ ԽՎ խորհուրդը հունիսի 15-ին նիստ կանցկացնի տեսակոնֆերանսի ռեժիմով Առանց գա­ղա­փա­րա­խո­սու­թյան.գա­ղա­փա­րա­կան մի­ակ առանց­քը՝ մի­ա­հե­ծա­նու­թյուն Պաշտոնանկությունների շարք՝ Արցախում Գագիկ Ծառուկյանը շարունակում է վայելել ժողովրդական գործչի համբավը Ար­ժև­ո­րել պետք է մշտա­պես, այլ ոչ թե սոսկ այն ժա­մա­նակ, երբ ունեք կա­րի­քը. կյան­քը պատ­վե­րով հա­մերգ չէ 18-20 հազար ասիմպտոմների հետքերով «Մեյմանդարի» շուկան փակված է. գիշերը ոստիկանական հատուկ գործողություն է եղել. կան ձերբակալվածներ. Նիկոլ Փաշինյան Ոչինչ էլ «փայ­լուն» չէ. խնդիր­նե­րը լու­ծում ստա­նա­լու փո­խա­րեն գնա­լով կու­տակ­վում են

Մեզ անհանգստացնում են Ադրբեջանի լավատեսական հայտարարությունները. Այստեղ 2 տարբերակ կա. Ռուստամյան

Մեզ ստիպում է անհանգստանալ այն հանգամանքը, որ Ադրբեջանը շատ լավատեսական հայտարարություններ է կատարում առ այն, որ 2019-ին շատ մոտ են համաձայնության կնքմանը: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՅԴ նորընտիր Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը:

 

«Այսինքն մենք գիտենք՝ Ադրբեջանին ինչ պետք է բավարարի, որ իրենք գնան համաձայնության: Մեզ համար շատ հստակ է եղել այն կարմիր գիծը, որը մինչեւ հիմա բոլոր իշխանությունների հետ երբ ունեցել ենք որեւէ հարաբերություն, փորձել ենք այդ իշխանությունների ձեռքով այդ կարմիր գիծը քաշել: Վերջին հայտարարությունը, որ եղել է իշխանությունների կողմից, այն էր, որ չի կարող լինել որեւէ զիջում հայաստանի կամ Արցախի կողմից, քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը»,-ասաց Ռուստամյանը:

 

Նրա խոսքով, եթե այսօր Ադրբեջանը չի պատրաստվում ճանաչել Ղարաբաղի անկախությունը, բայց խոսվում է ինչ-որ համաձայնության հնարավորության մասին, այն էլ շատ մոտ են տեսակետները, այստեղ ուրիշ բան չի մնում մտածել, քան այն, որ կամ զիջում ենք այն պլատֆորմից, այն հանձնառությունից, որը Ղարաբաղի ժողովուրդն է արձանագրել իր Սահմանադրության 175 հոդվածով, կամ պատերազմական վիճակ պետք է լինի. ուրիշ տարբերակ չկա:

 

«Այստեղ երկու տարբերակ կա, կամ Ադրբեջանը համոզվում է, որ եթե պատերազմ սկսեց, ոչ թե 20 տոկոս կկորցնի, այլ ավելի շատ ու դրա համար չի հարձակվի, եւ սա է եղել հիմնական զսպողը, կամ մենք հանձնվում ենք, որ պատերազմն ավարտվի:

 

Եթե ուզում ենք արժանապատիվ այս իրավիճակից ելնենք, պետք է ցույց տանք Ադրբեջանին, որ եթե ինքը նոր պատերազմ սկսի, այդ պատերազմն ի օգուտ իրեն չի ավարտվելու. Ամբողջ հայությունը՝ Արցախ, Հայաստան, Սփյուռք, այդ ռազմաքաղաքական դաշինքի պաշտպանն է լինելու»,-ընդգծեց Ռուստամյանը:

 

website by Sargssyan