Թուրքմենստանում ուսանողներին արգելել են օգտվել բջջային հեռախոսներից, ինտերնետից եւ զվարճանալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱյն մասին, որ ձմեռային արձակուրդների ժամանակ նրանք չեն օգտագործելու բջջային հեռախոսներ, ինտերնետ, չեն մասնակցելու հարսանիքների եւ այլ տոնակատարությունների եւ դուրս չեն գալու իրենց տներից, հաղորդում է «Ազատլիկ»ռադիոկայանը՝ վկայակոչելով երկրի մի շարք բուհերի, այդ թվում ` Թուրքմենստանի պետական համալսարանի, Դաշոգուզսկի գյուղատնտեսական ինստիտուտի եւ Լեբապսկի պետական մանկավարժական ինստիտուտի դասախոսներին եւ ուսանողներին:
«Ուսանողներից նման գրություն են վերցրել հունվարի 25-ին: Բացի այդ, քննությունների ավարտին՝ նախքան ուսանողներին տուն ուղարկելը, նրանց հետ հանդիպում է անցկացվել: «Ձեզ թույլատրվում է գնալ ձեր տուն՝ ձմեռային արձակուրդների ժամանակ: Այդ ընթացքում ձեզ վայելուչ պահեք, մի՛ խոսեք բջջային հեռախոսով, մի՛ գնացեք հարսանիքների, հյուր եւ մի՛ այցելեք ընկերներին», հիշեցրել է համալսարանի ղեկավարությունը», - ասվում է հաղորդագրության մեջ: