Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Քաղցկեղի բուժման ժամանակակից եղանակների ու «հեքիմների» մասին.

ИНТЕРВЬЮ

Երբեմն լինում են դեպքեր, երբ քաղցկեղով հիվանդներն իրենց փրկությունը փորձում են գտնել ոչ թե բժիշկ–մասնագետների, այլ բժշկագիտության հետ առանձնապես կապ չունեցող, օրինակ, կենսաքիմիկոսի կողմից առաջարկվող բուժման մեթոդների մեջ: Սա, որքան էլ զարմանալի է, բայց հաճախ հանդիպող երևույթ է, ինչը սովորաբար գաղտնի է պահվում մասնագետներից: Իսկ հիվանդի հարազատները հիվանդին օգնելու համար բոլոր հնարավոր և անհնարին եղանակներին դիմելը համարում են հոգու հանգստություն, «փրփուրից կախվելու» միջոց՝ երբեմն անգամ քաջ գիտակցելով, որ դա ընդամենը սփոփանք կարող է լինել և ոչ ավելին:

Այս և այլ հարցերի մասին է մեր զրույցը ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Գևորգ Թամամյանի հետ:

–Պարոն Թամամյան, խնդրում եմ ասեք՝ մեր հանրապետությունում վերջին շրջանում ի՞նչ միտումներ կան օնկոլոգիական հիվանդությունների թվի, տարիքային խմբերի հետ կապված և որքանո՞վ են բուժման նոր սխեմաներն օգնում օնկոհիվանդների ապաքինմանը և կյանքի որակի բարձրացմանը:

–Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս ուռուցքային հիվանդությունների աճ է նկատվում: Դա պայմանավորված է մի քանի գործոններով: Նախ, քաղցկեղը համարվում է մեծահասակների հիվանդություն, այսինքն՝ տարիքի աճին զուգընթաց աճում է նաև քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Եվ քանի որ մեր երկրում մարդկանց միջին տարիքը աճել է և աճում է, այսինքն՝ մարդիկ սկսել են ավելի երկար ապրել, այդ պատճառով աճում է նաև քաղցկեղով հիվանդացությունը: Քաղցկեղով հիվանդների թվի աճի մյուս պատճառը ախտորոշման բարելավումն է, այսինքն՝ ժամանակին, երբ մարդիկ հիվանդանում էին տարբեր հիվանդություններով, և դիագնոստիկ հնարավորությունների սղության պատճառով հնարավոր չէր լինում կոնկրետ ախտորոշում տալ, այսօր այդ հիվանդությունները ունենում են կոնկրետ անվանում: Մեկ այլ շատ կարևոր պատճառ, որը նպաստում է չարորակ հիվանդությունների աճին, շրջակա միջավայրն է, օրինակ՝ օդի աղտոտվածությունը, ինչպես նաև անառողջ ապրելակերպը՝ անկանոն սնունդը, ծխելը, նստակյացությունը և այլն: Ներկայում Հայաստանի Հանրապետությունում տարեկան գրանցվում է քաղցկեղի մոտավորապես 9 000 նոր դեպք: Մանկական քաղցկեղի նոր դեպքերի թիվը չի հատում 100–ի սահմանը: Այսինքն՝ մանկական քաղցկեղը կազմում է մեծահասակների քաղցկեղի մոտ 1%–ը: Համեմատության համար նշեմ, որ նման պատկեր է գրանցվում նաև եվրոպական երկրներում և ԱՄՆ–ում: Նշեմ նաև, որ ներկայում ուռուցքաբանությունը բժշկագիտության ամենաարագ զարգացող ճյուղերից մեկն է, և տարեկան ամբողջ աշխարհում հրատարակվում են հազարավոր հետազոտությունների տվյալներ, որոնք միտված են բուժման առկա միջոցների բարելավմանը և կողմնակի ազդեցությունները մեղմելուն, բուժման նոր միջոցների և մեթոդների հայտնաբերմանը, ինչպես նաև ուռուցքային հիվանդների կյանքի որակի բարձրացմանը: Այնպիսի առաջընթաց, ինչպիսին գրանցվել է վերջին տասնամյակների ընթացքում ուռուցքաբանության բնագավառում, դժվար թե բժշկության այլ ճյուղերի զարգացումը համեմատելի լինի այդ առաջընթացի հետ: Դրա շնորհիվ, հիվանդություններ, որոնք մոտ 30 տարի առաջ համարվում էին մահվան դատավճիռներ, ներկայում տասնյակ և հարյուր հազարավոր հիվանդների համար համարվում են ոչ միայն հաղթահարված, այլ հաղթահարելի, ինչը մեծ առաջընթաց է:

–Այնուամենայնիվ, հասարակության շրջանում այն շարունակում է հիվանդություններից ամենադժվար հաղթահարելին մնալ նաև հոգեբանական տեսանկյունից: Եվ կա մոտեցում, որ բժիշկներից բացի օնկոհիվանդներին կարող են օգնել նաև այլ մասնագետներ: Մարդիկ երբեմն դիմում են նաև այլ մեթոդներով բուժմամբ զբաղվող «մասնագետների»: 

Ի՞նչ եք կարծում, դա իրականում իրավիճակը ճիշտ չպատկերացնելո՞ւ հետևանք է, թե իսկապես կան այլ մեթոդներ, որոնք կարող են օգնել ազատվել քաղցկեղից: Օրինակ, սիսեռաբուժությունը, կաղնու մոխիրի խառնուրդ ընդունելը և այլ եղանակներ:

–Ընդհանրապես, բժշկագիտության հիմքը հանդիսանում է փաստը՝ ապացույցը: Այսինքն, բժիշկը հեքիմից տարբերվում է նրանով, որ խոսում է գիտական փաստերով և ապացույցներով: Երբ հիվանդն ընդունվում է կլինիկա, և բժիշկը նշանակում է տվյալ բուժումը, ապա այդ բուժումը հիմնված է լինում տարբեր հետազոտությունների արդյունքների վրա, և ոչ միայն Հայաստանում է այդպես, այլ ողջ աշխարհում: Իսկ ինչ են անում, այպես կոչված, «ավանդական բժշկության մասնագետները», «հեքիմները», «սիսեռաբույժները» և այլոք: Հիմնականում, չունենալով համապատասխան բժշկական կրթություն, նման մարդիկ հիվանդներին նշանակում են ինչ–որ բուժումներ, որոնց մասին չկա ոչ մի գիտական ապացույց: Այսինքն, հայտնի չէ, թե ի՞նչ կարող է անել տվյալ միջոցը մարդու օրգանիզմում, արդյո՞ք այդ միջոցը վտանգավոր չէ օրգանիզմի համար, միգուցե այն ավելի մեծ վնա՞ս է հասցնում, քան՝ օգուտ: Չէ՞ որ բժշկության կարևորագույն հիմնաքարը «մի՛ վնասիր» սկզբունքն է: Եվ այս մարդկանց մոտ հաճախելով, բացի այն, որ պացիենտները վտանգում են իրենց առողջությունը, նրանք նաև կորցնում են ամենակարևորը՝ ժամանակը: Լինում են դեպքեր, երբ տեսնում ենք՝ հիվանդը գալիս է կլինիկա արդեն ամբողջ օրգանիզմում տարածված մետաստազներով, մինչդեռ հնարավոր էր շուտ դիմել բժշկի, երբ հիվանդությունը դեռ այդքան տարածված չէր լինի: Այս խնդիրն առկա է ոչ միայն Հայաստանում, այլ տարբեր երկրներում, ինչը շատ լուրջ առողջապահական խնդիր է:

–Կա տեսակետ, որ քաղցկեղը փսիխոսոմատիկ հիվանդություն է, կիսո՞ւմ եք արդյոք այդ տեսակետը: Եթե այո՝ ինչո՞ւ, եթե ոչ՝ ինչո՞ւ:

–Փսիխոսոմատիկ հիվանդություն ասելով հասկանում ենք իրավիճակ, երբ «միտքը» ազդում է մարմնի վրա՝ առաջացնելով հիվանդություն կամ բարդացնելով այն: Այլ կերպ ասած, դա սոմատիկ հիվանդություն է, որը ենթադրաբար առաջացել է մենտալ գործոններից, կամ էլ այդ մենտալ գործոնները հանդիսացել են հիվանդության բարդացման պատճառ: Մինչ օրս բազմաթիվ հետազոտություններ են կատարվել այդ ուղղությամբ, սակայն պատասխանը դեռ այնքան էլ հստակ չէ: Որոշ հետազոտություններ ցույց են տվել որոշակի կապ տարբեր հոգեբանական գործոնների և քաղցկեղի առաջացման ռիսկի միջև, սակայն այլ հետազոտությունները չեն կարողացել հայտնաբերել այդ կապը: Որոշ փորձարարական մեթոդներ հայտնաբերել էին, որ ուռուցքով հիվանդ մկներին հոգեբանական սթրեսի ենթարկել իս ուռուցքն ավելի արագ է սկսում աճել և ավելի ագրեսիվ է դառնում ու տալիս մետաստազներ: Իմ կարծիքով էլ որոշակի կապ կարող է լինել, սակայն ճշգրիտ պատասխանելու համար անհրաժեշտ կլինեն նոր հետազոտություններ:

-Ի՞նչ խորհուրդ կտաք ազգաբնակչությանը, ի՞նչ պետք է անի մարդը, որպեսզի հնարավորինս զերծ մնա այս հիվանդությունից՝ ճիշտ սնվել, մարզվել, այլ խորհուրդներ՝ եթե դրանք կան: Այսինքն, կանխարգելիչ ի՞նչ միջոցառումներ կան, որոնց պետք է հետևել, առողջ լինելու համար:

–Հայտնի է, որ մեծահասակների քաղցկեղի մեծամասնությունը հնարավոր է կանխել: Կանխարգելման արսենալի ամենակարևոր բաղադրիչներից են չծխելը, ակտիվ ապրելակերպը, առողջ սնունդ ընդունելը, ալկոհոլը չչարաշահելը, արևայրուքից խուսափելը: Եվ, իհարկե, անհանգստացնող ցանկացած սիմպտոմների դեպքում անհրաժեշտ է վաղ դիմել բժշկի, քանի որ վաղ ախտորոշումը քաղցկեղի արդյունավետ բուժման կարևորագույն հանգամանքն է:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Министр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина