ՍԴ աշխատակազմի ղեկավարի ունեցվածքը. ի՞նչ է հայտարարագրել նախկին դեսպանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Էդգար Ղազարյանը հայտարարագրել է 2 բնակարան, ավտոտնակ, 7 հողամաս և առանձնատուն: Շարժական գույք հայտարարագրված չէ:
Հայտարարագրել է նաև 25000 ՀՀ դրամ բաժնետոմս: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ պաշտոնատար անձի հանձնած փոխառությունը կազմել է 80000 ԱՄՆ դոլար: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 700 000 ՀՀ դրամ և 1000 ԱՄՆ դոլար:
2019թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների վերաբերյալ տվյալներ չկան:
Նշենք, որ մինչ այս պաշտոնին նշանակվելը Է. Ղազարյանը Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն էր: Իսկ ավելի վաղ նա զբաղեցրել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնը:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ