Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Երևանը որոշել է իրեն օգտակար մի շարք սկզբունքներ առաջ մղել

МЕЖДУНАРОДНОЕ

 kommersant.ru-ն «Հայաստանը նախապատրաստում է գների հեղափոխության. Նիկոլ Փաշինյանը առաջարկում է վերանայել ԵԱՏՄ-ում գործող էներգետիկ սակագները» վերնագրով հոդվածում գրում է, որ ըստ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այս տարվա հունվարի 1-ից ԵԱՏՄ նախագահությունը ստանձնած Հայաստանի գործունեության հիմնական առաջնահերթ ուղղությունը լինելու է համակարգված էներգետիկ քաղաքականության մշակումը: Միևնույն ժամանակ Հայաստանը մեծ ուշադրության է դարձնելու տնտեսությանը, որը ենթադրում է Հայաստանի քաղաքական հեղափոխության վերափոխում տնտեսական հեղափոխության: 

Նիկոլ Փաշինյանի վերջին այցը Մոսկվա կարծես թե մի փոքրիկ կանգառ էր Դավոսի միջազգային տնտեսական համաժողովից Երևան ուղևորվելու ճանապարհին: Ռուսաստան այցելելու պաշտոնական նպատակը ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի շտաբ-բնակարանում ելույթն էր: Ինչպես նշել է ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, սա առաջին դեպքն է, որ ԵԱՏՄ անդամ երկրի առաջին դեմքը ելույթ է ունենում կազմակերպության շտաբ-բնակարանում, չնայած, իհարկե, այդտեղ եղել են նաև այլ երկրների ղեկավարներ (Սինգապուր, Մոնղոլիա, Կամբոջա): 

Այս տարի ԵԱՏՄ ամենափոքր երկիրը՝ Հայաստանը , կազմակերպությունում զբաղեցնելու է որոշիչ տեղերը: Առաջին հերթին մինչև 2020 թվականը ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովը գլխավորելու է Տիգրան Սարգսյանը, իսկ այս տարվա հունվարի 1-ից Երևանը նախագահում է ԵԱՏՄ-ում: Երևանը որոշել է, օգտագործելով այս հարմար պահը, մի շարք իրեն օգտակար սկզբունքներ առաջ մղել: Այդ սկզբունքները Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի շտաբ-բնակարանում հնչեցրած իր ելույթում: Մասնավորապես,Փաշինյանը առաջարկում է ջանքեր գործադրել, որպեսզի իրականացվի համաձայնեցված էներգետիկ քաղաքականություն, արագացված կարգով լուծվեն էներգակիրների գնագոյացման և տրանզիտի հարցերը՝ ոչ խտրական հիմքի վրա: Նա նաև նշեց կազմակերպության ներսում վստահության մակարդակի ամրապնդման կարևորությունը: Հիշեցնենք, որ էներգակիրների և մասնավորապես գազի գնի խնդիրը  Հայաստանի համար խիստ ցավալի հարց է, քանի որ երկիրը սեփական էներգակիրները չունի: Տարվա վերջին Փաշինյանը հանդիպել էր Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հենց այդ հարցը քննարկելու համար, սակայն, այնուամենայնիվ, Հայաստանի համար գազի սակագինը 150 դոլարից աճեց մինչև 165 դոլարի՝ հազար խորանարդ մետրի համար: Լրագրողների հարցերին պատասխանելիս Նիկոլ Փաշինյանը հասկացնել տվեց, որ նախատեսում է շարունակել բանակցությունները գազի գնի հարցով: Ըստ նրա, չնայած սահմանին Հայաստանի համար գազի գինը աճել է, բայց 2019 թվականին վերջնական սպառողի համար այն չի աճի, որը նշանակում է, որ իրենք ունեն մեկ տարի ժամանակ, որպեսզի ԵԱՏՄ շրջանակներում բանակցություններ վարվեն ռուսական կողմի հետ՝ երկարաժամկետ կտրվածքով այդ հարցը լուծելու առումով:  

Փաշինյանը կարծիք է հայտնել, որ այդ հարցը պետք է լուծվի ԵԱՏՄ շրջանակներում, քանի որ խոսքը ընդանուր տնտեսական տարածքի մասին է, իսկ էներգակիրների գները անմիջականորեն ազդում են արտադրվող ապրանքների գների և դրանց մրցունակության վրա: Շտաբ-բնակարանում ելույթից հետո Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Իսկ ահա Պուտինի հետ այս անգամ նա չի հանդիպել: Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը բացատրել է, որ ղեկավարները շատ են շփվում միմյանց հետ ինչպես հանդիպումների միջոցով, այնպես էլ հեռախոսով՝ ակնարկելով, որ հանդիպման կարիքը չկար: Իսկ հայկական դիվանագիտական աղբյուրներից թերթին  հայտնի է դարձել, որ ի սկզբանե չէր էլ նախատեսվում Փաշինյանի հանդիպումը Պուտինի հետ, չնայած պարզ է, որ ընդդիմադիր մամուլը դրանից պատմություններ կսարքի: Նշենք նաև, որ Դավոսյան համաշխարհային տնտեսական համաժողովում Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ:  Դավոսում կայացել է նաև քաղաքական հանդիպում  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:  Փաշինյան-Ալիև հանդիպումը տևել է մեկուկես ժամ: Մոսկվայում այս հանդիպման մասին Փաշինյանը ոչինչ չասաց: Փոխարենը նա ընդգծեց, որ Հայաստանի քաղաքական հեղափոխությունը այժմ պետք է շարունակվի տնտեսական հեղափոխությամբ, և այդ նպատակով նախատեսվում է առավելագույնս պարզեցնել գործող իրավական  ակտերը, որպեսզի երկրի տնտեսական հատվածը բաց լինի ներդրումների համար: Այն, որ «թավշյա հեղափոխությունը» պետք է համարել բացառապես դրական իրադարձություն, Փաշինյանը կասկած չունի: Լրագրողի հարցին, թե արդյոք նա չի՞ նկատում նմանություններ անցած տարվա հայաստանյան դեպքերի և ներկայիս Վենեսուելայի դեպքերի միջև, Փաշինյանը պատասխանել է, որ Հայաստանում զոհեր չեղան, իսկ Վենեսուելայում, ցավոք, արդեն կա, և իր առաջին տպավորությունն այն է, որ այնտեղ ամեն ինչ չէ , որ ընթանում է սահմանադրության տրամաբանությամբ, Հայաստանում հարյուր տոկոսով ամեն ինչ ընթացել է օրենքի տառին համապատասխան: Նա ավելացրեց նաև, որ Վենեսուելայում ցանկացած որոշում պետք է առաջին հերթին ընդունելի լինի ժողովրդի համար:

Կամո Խաչիկյան

Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянОбращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские Пашинян пролил воду на стол и одежду дабы объяснить, что он делает в Тавушской области Против односторонних уступок: Группа граждан перекрыла улицу Амиряна у Театрального института США потребовали от Пашиняна не участвовать в инаугурации ПутинаСтраны G7 достигли соглашения по отказу от угля к 2035 году КГД Армении: Через новую систему физлицам переведены выплаты на сумму более 1,6 млн. долларов Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак КарапетянАкции протеста в Тавуше постепенно расширяются