Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Չի կարելի ժամը մեկ օրենսդրություն փոխել»

ИНТЕРВЬЮ

2018 թվականից ուժի մեջ մտած նոր Հարկային րենսգիրքը նորից փոփոխությունների է ենթարկվելու: Հարկային նոր օրենսգրքում նոր փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ընդունված օրենսգիրքը բազմաթիվ թերություններ ունի: Այս կարծիքին են բոլոր այն տնտեսվարողները, որոնք աշխատել են թե՛ նախորդ օրենսգրքով, թե նորով: Ավելին, նոր ընդունված օրենսգրքում, որքան էլ որ զարմանալի է, կետեր կան, որոնք արդեն իսկ համարվել են հակասահմանադրական:

Ուշագրավ է նաև, որ մի շարք ոլորտներ չեն կարող միկրոձեռնարկություններ համարվել, ոլորտներ էլ կան, որոնք փաստացի չեն կարող շրջանառության հարկով հարկվել: Մասնավորապես, իրավաբանական ծառայություններ մատուցողները, որոնց շրջանառությունը չէր գերազանցում սահմանված շեմը, նախկինում գործունեություն էին ծավալում շրջանառության հարկի դաշտում, բայց ներկա փոփոխությունների պատճառով այդ ոլորտների ներկայացուցիչները չեն կարող միկրոձեռներեցներ համարվել և հետևաբար նաև չեն կարող որևէ արտոնությունից օգտվել:

«Կան մի շարք այլ ոլորտներ նույնպես, որոնք չեն կարող միկրոձեռներեցության դաշտում գործունեություն ծավալել: Նախատեսվող փոփոխությունների պատճառով այդ ոլորտների ներկայացուցիչները պետք է անցնեն ընդհանուր հարկման դաշտ, որի հետևանքով, օրինակ, իրավաբանների դեպքում հարկային բեռը մոտ 6 անգամ կավելանա: Ամեն անգամ նոր իրավիճակների պատճառով տնտեսվարողները նոր բարդությունների առջև են կանգնում, և դրա պատճառն այն է, որ ընդունված օրենսգիրքը շատ–շատ վատն է և բազմաթիվ թերություններ է պարունակում: Դրանք պետք է փոխվեն, որպեսզի մարդիկ խնդիրների առջև և բարդ իրավիճակներում չհայտնվեն: Ու թեև նոր օրենսգիրքն ի սկզբանե ավելի մատչելի և հասկանալի լինելու նպատակ էր հետապնդում, սակայն փորձը ցույց տվեց, որ այն ոչ միայն մատչելի, հասկանալի և ընթեռնելի չէ, այլև ավելի վատն է, քան նախորդը»,– մեզ հետ զրույցում ասաց տնտեսագետ Տիգրան Քեյանը:

Հետաքրքիր է նաև, որ, օրինակ, մինչև 5% շաքարայնություն ունեցող հյութերի և ակցիզավորման ենթակա այլ ապրանքների արտադրությամբ կամ ներկրմամբ զբաղվող ընկերությունները նույնպես չեն կարող որպես միկրոձեռնարկատերեր գրանցվել, քանի որ ակցիզային հարկով հարկվող տնտեսվարողները չեն կարող շրջանառության հարկով հարկվել: Այսինքն, անկախ նրանից, թե ձեռնարկությունը կամ տվյալ տեսակի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողն ինչ ծավալի շրջանառություն ունի, կախված գործունեության տեսակից և շրջանառության մեծությունից, որոշ դեպքերում պետք է ստիպված լինի ավելացած արժեքի հարկման դաշտում գործունեություն ծավալել: Եվ սա միակ օրինակը չէ:

«Այլ բացեր էլ կան: Օրինակ, եթե վերցնենք առևտուր իրականացնող միկրոձեռներեցության ոլորտի ներկայացուցիչներին, ապա Երևան քաղաքի տարածքում գործող կրպակները, խանութները, ինչպես նաև հանրապետության ողջ տարածքում գործող տոնավաճառներում գործունեություն ծավալողները չեն կարող միկրոձեռներեցներ համարվել: Դա սահմանափակված է օրենքով, մինչդեռ պետք է օրենքով հավասար պայմաններ ստեղծվեր բոլորի համար: Ստացվում է, որ, օրինակ, Երևան քաղաքի երկրորդային, երրորդային փողոցի վրա գտնվող կրպակը, որը միանշանակ ավելի քիչ շրջանառություն կունենա, քան, ասենք, Աբովյան քաղաքի կենտրոնական փողոցում գտնվող կրպակը, չի կարողանա գործունեություն ծավալել որպես միկրոձեռնարկատեր, քանի որ գտնվում է Երևան քաղաքում»,– ասաց Տ. Քեյանը:

Կարճ ասած՝ գոտիականության հարցում նույնպես ամեն ինչ չէ, որ նորմալ է: Մինչդեռ նախկինում նույն քաղաքում, օրինակ, Երևանում տարբեր գոտիներում գտնվող փողոցների վրա նույն գործունեության տեսակի դեպքում տնտեսվարողների համար գործում էր արտոնագրային վճարների համակարգը, որի համաձայն, ըստ գոտիականության, լրացուցիչ գործակից էր կիրառվում: 

«Այն, որ Երևանում պետք է այլ պայմաններ լինեն, փաստ է և ոչ ոք չի կարող դա վիճարկել: Բայց նույն քաղաքի տարբեր հատվածներում գործունեություն ծավալողների համար պայմանները չեն կարող նույնը լինել, քանի որ, կախված գտնվելու վայրից, շրջանառությունները կարող են շատ տարբեր լինել: Մեր առաջարկն այն է, որ ցանկացած նոր փոփոխություն, որը պետք է հանրային քննարկման դրվի, նախապես քննարկվի ոլորտի շահագրգիռ անձանց հետ: Այսինքն, ոչ թե իրավաբանների կամ հասարակական կառույցների ներկայացուցիչների, այլ ոլորտի ներկայացուցիչների հետ՝ առևտրականների, ծառայության ոլորտի, արտադրողների: Հարկերի հեշտ հավաքագրման մեխանիզմներ են փորձում ներդնել, բայց չեն մտածում, թե դրա հետևանքով երկրի տնտեսությունը կզարգանա՞, բիզնեսը կվերանա՞, ներդրողները կգա՞ն, թե՞ չէ: Այսինքն, ամենակարևորն այն է, որ նախ պետք է իրավական կայունության մասին մտածել, ամեն ինչ անել, որպեսզի օրենքի առջև բոլորը հավասար լինեն: Եվ վերջապես, չի կարելի ժամը մեկ օրենսդրություն փոխել, քանի որ ներդրողները մինչև գործող օրենսդրության պայմաններում ներդրումներ են անում, հետո պարզվում է, որ լրացուցիչ ներդրումներ կամ ծախսեր պետք է իրականացնեն, ինչը նորմալ չէ: Այսինքն, իրավական անկայունությունն ազդում է ներդրումների վրա: Այսինքն, օրենսգիրքը պետք է ներդրվեր այն ժամանակ, երբ մինիմում 10 տարվա երաշխիք կտրվեր, որ հարկային օրենքներում որևէ բան չի փոխվի: Այդ ժամանակ միայն հնարավոր կլիներ հաջողությունների մասին խոսել: Իսկ հիմա ամեն ինչ դեռ շատ անորոշ է»,– ասաց Տ. Քեյանը:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ