«Կա­ռա­վա­րու­թյու­նը ներդ­րու­մա­յին ծրագ­րեր ու դրանք սպա­... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Այս­պես մենք ակն­հայտ քա­ղա­քա­կան ճգնա­ժա­մի ճա­նա­պար­հով... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վար­չա­պե­տի աշ­խա­տա­կազ­մում որո­շա­կի լար­վա­ծու­թյուն կա ՔԱՂԱՔԱԿԱՆ
Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
Քա­ղա­քա­կան դաշ­տի «դա­վադ­րա­պաշ­տա­կան» էլե­մենտ­նե­րը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 23.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Անորոշության պատ Հայաստանի շուրջ. հնարավոր չէ թքած ունենալ հասարակական կարծիքի վրա

Վարչապետ Փաշինյանը նախօրեին հարցազրույց է տվել ռուսական հայտնի «РБК» լրատվամիջոցին, որտեղ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Մարտի 1–ի խնդրին ու Քոչարյանի կալանավորմանը: Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք արժեր այսքան տարի անց վերաբացել այս գործը, Փաշինյանը նշել է, որ ժամանակը կապ չունի, օրենքը թույլ է տալիս, և նրանք վերաբացել են, որպեսզի հասկանան, թե ինչ է եղել: Առաջին հայացքից պարզ և սովորական այս պատասխանն իրականում հերթական ցուցիչն է առ այն, որ Մարտի 1–ի գործով առայժմ որևէ տեղաշարժ չկա: Խնդիրը, ընդ որում, ոչ միայն խափանման միջոցի անվերջ փոփոխությունների շուրջ դատական նիստերն են ու բուն դատական պրոցեսի առկախումը: Խնդիրը նաև այն է, որ Մարտի 1–ի, ինչպես նաև այլ աղմկոտ քրեական գործերի մասով միջազգային հանրության մոտ ձևավորվում է որոշակի անորոշություն, անհասկանալիություն: 

Ռուս լրագրողի հարցն այս իմաստով միակը չէր: ԵԽԽՎ–ում Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրություններից հետո հրապարակված զեկույցում ևս տողատակում ակնհայտ էր եվրոպական կողմի անհանգստությունները Հայաստանում դատական պրոցեսների հանդեպ: Իսկ օրերս էլ հրապարակվել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի զեկույցը, որտեղ զեկուցողը նշում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի բացառվեն հնարավոր քաղաքական վրեժխնդրության կամ ընտրովի արդարադատության վերաբերյալ մեղադրանքները: 

Մեծ հաշվով, իհարկե, կարելի է թքած ունենալ միջազգային կարծիքի վրա, եթե նույնիսկ մի կողմ թողնենք դրա քաղաքական հետևանքները: Բայց նույնիսկ այս դեպքում անորոշության խնդիրը մնում է: Երկրի ներսում էլ, ի վերջո, հնարավոր չէ թքած ունենալ հասարակական կարծիքի վրա, այն կարծիքի, որը հենց իշխանությունն է թեժացրել Մարտի 1–ի և այլ աղմկոտ գործերի բացմամբ կամ վերաբացմամբ: Այսինքն, հեղափոխության հաղթանակի առաջին ամիսներին բացվել են մի շարք քրեական գործեր, որոնց ավարտը չի երևում: 

Սա մի կողմից նշանակում է, որ իշխանությունները մոտ են այն սահմանին, երբ կարելի կլինի տապալված համարել նոր դատաիրավական համակարգ ունենալու հեռանկարը, մյուս կողմից էլ, փաստացի, թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարանի կողմից ընկալվելու են որպես ոչ վճռական: Ավելին՝ նաև հաշվի առնելով, որ մի կողմից աղմկոտ գործերով որևէ իրական տեղաշարժ չկա, մյուս կողմից էլ մեղադրյալները ունենալով ահռելի ֆինանսական հնարավորություններ՝ ամեն կերպ փորձում են իրենց քրեական գործերը մատուցել որպես քրեական հետապնդում, հեռու չէ այն օրը, երբ այդ գործերը հենց այդպես էլ կսկսեն ընկալվել: Ավելին, գուցե հենց այդ ընկալումն էլ դառնա քաղաքական գործոն մեղադրյալների համար՝ հեռահար քաղաքական պլաններ ուրվագծելու:

Թե՛ մեղադրյալների պաշտպանական տակտիկան, թե՛ միջազգային տպավորությունը, մեծ հաշվով, կարելի է համարել երկրորդական: Երկրորդական կարելի է համարել նույնիսկ այն, որ իշխանության բարձրագոչ հայտարարություններն ու դրանց ֆոնին վերաբացված քրեական գործերը հանկարծ փակվեն: Հայաստանի համար վերջնարդյունքում ամենացավալին լինելու է դատական համակարգի չկայացվածությունը, դրա կախվածությունը քաղաքական այս կամ այն թրենդից, կախվածությունը քաղաքական հայտարարություններից: Իսկ սա էլ իր հերթին նշանակելու է, որ դատական համակարգում ոչ միայն չեն արվում բարեփոխումներ, այլև կա հետընթացի վտանգ: 

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

website by Sargssyan