Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՀՈՒԼԻՍԻ)․ Խորհր­դա­րա­նն իր առա­ջին ն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հա­յաս­տա­նը Եվ­րո­մի­ու­թյան և ԵԱՏՄ-ի մի­ջև ընտ­րու­թյան հա... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ավտոմեքենան վաճառել է, իսկ դրամական միջոցներն ավելացել են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հա­յաս­տա­նցի մաս­նա­գետն ար­տերկ­րում դա­սա­խո­սու­թյուն կկ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 20.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Նախագահ Սարգսյանը հանդիպել է ԱԺ նախագահի հետ (ֆոտո)

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Այս մասին NEWS.am-ը նեղեկանում է նախագահի աշխատակազմից։

Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է խորհրդարանի ղեկավարին յոթերորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկի առթիվ՝ համոզմունք հայտնելով, որ Ազգային ժողովը բոլոր ջանքերը կգործադրի՝ նպաստելու երկրի առաջընթացին:

 

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Ազգային ժողովը նոր քաղաքական մշակույթի ձևավորման, երկխոսության և համատեղ աշխատանքի կարևոր հարթակ է, և հուսով է, որ խորհրդարանական բոլոր ուժերն այն առավելագույնս արդյունավետ կօգտագործեն՝ ի շահ նոր Հայաստանի ու ժողովրդի:

Նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների սահմաններում համագործակցել խորհրդարանի հետ և աջակցել օրենսդիր մարմնի գործունեությանը:

website by Sargssyan