Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Այս նախագիծը թյուրիմացության հետևանքով է հանրային դաշտ մտել»

ИНТЕРВЬЮ

Հանրային քննարկման ներկայացված «Հարկային օրենսգրքի» նախագիծը, ինչպես հայտնի է, ներառում է նաև փաստաբաններին վերաբերող դրույթ: Նախագծի համաձայն` փաստաբանները 5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն 20 տոկոս ԱԱՀ են վճարելու: Օրենսգրքի փոփոխություններին նվիրված հանրային քննարկման ժամանակ ֆինանսների փոխնախարարն, արձագանքելով փաստաբանական ծառայությունները ԱԱՀ–ից ազատելու առաջարկին, ասել է. «Այսօր եթե մենք փաստաբանական ծառայություններն ազատենք ԱԱՀ–ից կամ նրանց համար սահմանենք ցածր հարկային բեռ, բոլորն են օգտվելու այդ հարկային բեռից, այդ թվում՝ հանցագործները։ Մենք ազգովի պետք է սուբսիդավորե՞նք այդ հանցագործներին»: Իհարկե, նման մտքեր կարող են նաև հետագայում արտահայտվել, բայց խնդիրն այլ դաշտում է, մասնավորապես՝ փաստաբանության, փաստաբանների աշխատանքի նկատմամբ ունեցած ընկալման դաշտում:

Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ սա այն դեպքն է, երբ խնդիրը հիմքն է: «Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե այս պահին ինչո՞ւ և ի՞նչ հիմնավորումներով առաջացավ այս նախագիծը: Կարծեք թե, հանրային պահանջ չկար, բայց մեկ էլ հանկարծ տեղեկանում ենք, որ նման նախագիծ կա: Ի՞նչն է դրա փիլիսոփայությունը: Երեկ ես այս հարցի պատասխանը ստացա փոխնախարարի շուրթերով: Եվ, մեղմ ասած, պատասխանը լուրջ մտորումների տեղիք տվող էր: Մեզ թվում է, որ մենք առաջ ենք գնում, իրավական մշակույթը զարգանում է, և նման նշաններ իրոք շատ ոլորտներում կան, բայց հանկարծ հանդիպում ենք նման աղաղակող դեպքերի, և կարելի է ասել՝ իրավական մշակույթի ոլորտում տեսնում ենք հարյուրամյակներ առաջվա մտածողության դրսևորում»,–մեզ հետ զրույցում ասաց Ռ. Մելիքյանը:

Նա շեշտեց՝ ամենևին պատահական չէր, որ այդ դրսևորումը շատ խիստ քննադատության արժանացավ մասնագիտական և ավելի լայն հանրության կողմից. «Դրա հիմքում ընկած են արժեքներ, որոնք բացարձակապես տեղ չունեն Հայաստանի Հանրապետությունում, մեր հանրային դաշտում: Ես կարծում եմ, որ քննադատությունից զատ սա նաև ինչ–որ հետևանքներ պետք է ունենա»:

Նրա խոսքով, իրավական մշակույթի հիմունքներից առաջնայինը հենց սահմանադրականությունն է: 

«Սահմանադրության ամենակարևոր երաշխիքներից մեկն այն է, որ յուրաքանչյուր անձ, անկախ նրանից, թե նա ինչպիսի դիրք է զբաղեցնում, ինչպիսի ընկալում ունի հասարակության մեջ և ինչպիսի վերաբերմունք ունի տարբեր գործընթացների նկատմամբ, նա իրավական պաշտպանության գործուն հնարավորություններ պետք է ունենա: Եվ այս գաղափարի երաշխիքներից մեկը հենց անմեղության կանխավարկածն է: Այսինքն՝ մարդիկ համարվում են անմեղ այնքան ժամանակ, քանի դեռ դատարանը մեղադրական դատավճիռ չի կայացրել, և այդ մեղադրական դատավճիռն ուժի մեջ չի մտել: Այս արժեքի նկատմամբ հարգանքը հարգանք է Սահմանադրության նկատմամբ: Մենք ունեցել ենք բազմաթիվ դեպքեր, երբ մարդիկ եղել են մեղադրյալներ, հետո դատապարտվել են, որից հետո ակտիվ հանրային գործունեություն են իրականացրել: Նաև մեր գործող վարչապետն է ժամանակին հանցագործության համար դատապարտված եղել, հիմա ի՞նչ, նրան չպե՞տք է իրավաբանական պատշաճ օգնություն տրամադրվեր, նա պետք է զրկվա՞ծ լիներ սահմանադրական երաշխիքներից: Մենք ունեցել ենք պատմության այնպիսի դրսևորումներ, որոնք պետք է արգելանք հանդիսանային նման մտածողության համար: Բայց արի ու տես՝ այդ մտածողությունը դեռ կա և, կարծեք թե, այս պահի դրությամբ պետական համակարգի կողմից պատշաճ արձագանքի չի արժանացել»,–ասաց Ռ. Մելիքյանը՝ հույս հայտնելով, որ, այնուամենայնիվ, պետական մարմիններից համարժեք գնահատականներ դեռ կլինեն:

«Բացի իրավական արժեքաբանությունից, այստեղ նաև հետևողականության խնդիր կա: Լավ, ենթադրենք, թե կառավարությունը որոշել է «հանցագործներին» չսուբսիդավորել, բայց այդ դեպքում ինչո՞ւ է սուբսիդավորում այդ մարդկանց հետ կապված, օրինակ, առողջապահական հարցերը: Այդ երբվան՞ից սկսեցինք մի դեպքում այդպիսի տարբերակում դնել, բայց մյուս դեպքում՝ չդնել»,–ասաց նա:

Ռուբեն Մելիքյանն ընդգծեց՝ հույս ունի, որ այս նախագծի շուրջ քննարկումները ուղղակի ժամանակ և ռեսուրսներ չեն խլի: 

«Փաստաբանները փաստարկներ են բերում առ այն, որ սա որոշակի ազդեցություն է ունենում սահմանադրորեն պաշտպանվող իրավաբանական օգնության իրավունքի, քրեական գործերով պաշտպանության իրավունքի վրա: Եվ այս փաստարկներն, ըստ էության, նորմալ, համոզիչ հակափաստարկի չեն հանդիպում: Սա է հարցը: Ես առհասարակ մտածում եմ, որ այս նախագիծը թյուրիմացության հետևանքով է հանրային դաշտ մտել»,–ասաց նա:

Ռուբեն Մելիքյանն առաջնահերթ հարցերի տարբերակման անհրաժեշտությունն է մատնանշում: 

«Մի հին արտահայտություն կա. մի ոչ շատ խելացի մեկը խնդիր է ստեղծում, հետո բազմաթիվ խելացիներ փորձում են այդ խնդիրը հաղթահարել: Պետք է վերջ տանք ապրել, աշխատել այս կոնցեպտի շրջանակներում: 

Մենք այնքան իրական խնդիրներ ունենք և հիմա ստիպված ենք ինչ–որ անհասկանալի ծագումնաբանություն ունեցող նախագծերի վրա մեր ռեսուրսը ծախսել: Իսկ ինչո՞ւ: Ես այս հարցն էլ եմ կարևորում: Մենք ինչո՞ւ պետք է ռեսուրս ծախսենք այս նախագծի վրա, երբ մեր առջև թե՛ քանակով, թե՛ կարևորությամբ հսկայածավալ խնդիրներ կան, որոնք օր առաջ լուծման են սպասում: Ինչո՞ւ չպետք է կարողանանք առաջնահերթություններ ձևավորել, ինչո՞ւ պետք է օրակարգն այսպիսի ոչ արդյունավետ հարցերով լցնենք: Սա խնդիր է»,–եզրափակեց մեր զրուցակիցը:

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Акции протеста в Тавуше постепенно расширяютсяIdram и IDBank на фестивале Career City FestМастер-класс беспринципности от Никола ПашинянаПолитолог: Правильная альтернатива политике властей Армении по границе не представлена Священнослужитель: Все усилия властей Армении были направлены на создание хаоса в стране «Армения»: Посредники никогда не называли Армию обороны Карабаха «террористической организацией» Курсы валют в Армении Глава «Светлой Армении»: Против меня ведется кампания со стороны агентурной сети Турции и Азербайджана В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя В Дубае выделят почти $35 млрд на проект по расширению аэропорта Аль-Мактум Нефть снижается после роста по итогам прошлой недели Мировое производство вина достигло худшего уровня за последние 62 года Экс-омбудсмен: Баку первоначально планирует заселить в Армении 300 тысяч азербайджанцев Министр ИД Армении и председатель Консультативного совета Катара коснулись вызовов в условиях геополитических развитий «Армения»: Признание Нагорного Карабаха частью Азербайджана еще будет приносить горькие плоды США купили у Казахстана более 80 списанных военных самолетов советского образца Израильские ВВС нанесли удары по городам сектора Газа и Рафа Погода в Армении Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником Байрамов тоже едет в Катар СМИ: Пашинян не поедет на инаугурацию Владимира Путина Блинкен призвал страны Персидского залива противостоять «растущей угрозе» со стороны Ирана Армянский эксперт: Это не диверсификация, а азербайджанизация нашей энергосистемы Оппозиционный депутат: Возле церкви Воскепара вчера появились азербайджанцы Экономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянАкции протеста в Армении против односторонних уступок: Перекрыта трасса Ереван – Армавир Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на Пашиняна