Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Կարեն Կարապետյանը փորձում է տուժածի կարգավիճակով ներկայանալ

ПОЛИТИКА

Վերջին շրջանում մամուլի ուշադրությունը սևեռված է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի և ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի միջև ծագած խնդրի վրա, բայց հրապարակումներից տպավորություն է ձևավորվում, որ այն ընդամենը Անանյանի դեմ սկսված մի մեծ արշավի մի դրվագն է, որը հավանաբար մեկ–երկու ասուլիսով չի սահմանափակվի: Իսկ որ այդ արշավում շատերն են փորձում պղտոր ջրում ձուկ որսալ, անզեն աչքով էլ տեսանելի է:

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանն օրեր առաջ սուլիսի ժամանակ ներկայացրել էր ՀՔԾ–ի կողմից իր վստահորդի դեմ հարուցված քրեական գործը կարճելու և այլ հանգամանքների մանրամասներ: Իսկ արդեն օրերս հրավիրված երկրորդ ասուլիսի ժամանակ Տ. Հայրապետյանը ներկայացրեց առաջին ասուլիսից հետո տեղի ունեցած զարգացումները, համաձայն որի, ՀՀ դատախազի հրամանով ՀՔԾ–ի կողմից կարճված գործը վերաբացվել է և քննությունը հանձնարարվել ՊԵԿ–ին: Ուշագրավ էր այն, որ թեև նախօրոք հայտարարվել էր, որ երկրորդ ասուլիսին կմասնակցի Կարապետյանը, սակայն նա այդպես էլ չեկավ: Կարապետյանի բացակայությունը նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը մեկնաբանեց, որ իր վստահորդը նման որոշում է կայացրել, քանի որ չի ցանկացել էթիկայի նորմերը խախտել: Ուստի չի ներկայացել, որպեսզի ասուլիսը օբյեկտիվ լինի:

Նա նաև նշեց, որ ՊԵԿ նախագահը պատժում է նրանց, ովքեր փորձում են կոռուպցիոն և հարկային հանցագործությունների վերաբերյալ վարչապետին տեղեկություններ տրամադրել: Որպես օրինակ Հայրապետյանը լրագրողներին ներկայացրեց առանց ապրանք ներկրելու և արտահանելու ֆեյք փաստաթղթավորումներով շրջանառություններ ցույց տալու, Թուրքիայից ապրանքները ծիծաղելի մաքսային արժեքով մաքսազերծելու և հետո ԵԱՏՄ երկրներ արտահանելու և այլ խախտումների մասին, սակայն այդպես էլ պարզ չդարձավ, թե արդյո՞ք հենց այդ սխեմաների մասին տեղեկությունն է ՊԵԿ–ի կողմից որպես փակ որակվել, որի մասին իբրև թե վարչապետ Փաշինյանը չպետք է որևէ տեղեկություն ստանար, թե՞ խոսքն, այնուամենայնիվ, այլ հարցի մասին է եղել: 

«Երբ այս սխեմաները հայտնաբերվել էին Կարեն Կարապետյանի կողմից, անմիջապես ծառայողական քննություն է սկսվել նրա նկատմամբ, և ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել է, որ այսուհետ ինքն իր վրա է վերցնում օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու և որոշումներ հրապարակելու իրավունքը, որի իրավունքը նա չուներ»,– ասաց Տ. Հայրապետյանը:

«Փաստը» փորձեց ճշտել, թե արդյոք ներկայացված սխեմաներն իրականում կապ ունե՞ն ՊԵԿ–ի կողմից հայտարարված գաղտնի տեղեկության հետ, և ճի՞շտ է արդյոք, որ Կարապետյանը մեղադրվում է «Պլենիում» ընկերության հետ անուղղակիորեն կապ ունենալու համար: Բացի այդ, հետաքրքիր էր նաև, թե իրականում ի՞նչ կանխարգելիչ գործողություններ են իրականացվել իր վստահորդի կողմից այդ ընկերության և դրան փոխկապակցված այլ ընկերություններում ստուգողական աշխատանքներ իրականացնելու ժամանակ և արդյոք դրա արդյունքում չե՞ն առաջացել տարաձայնությունները: Հարցերին ի պատասխան, Տ. Հայրապետյանը հաստատեց, որ հենց այդ ընկերության հետ է կապված եղել քրեական գործի հարուցումը:

«Ինչ–որ «Պլենիում» ՍՊԸ է եղել, որի շահերն առնչվել են ինչ–որ ընկերության հետ, որտեղ քննություն էր իրականացվել: Այդ գործով սկզբում ծառայողական քննություն է սկսվել ՊԵԿ–ում, հետո տեսնելով, որ այդտեղ ոչ մի բան չկա, ստիպված գործն ուղարկել են ՀՔԾ, որ մի հատ էլ իրենք քննեն: ՊԵԿ–ում այդ գործը երեքուկես ամիս քննեցին ու ոչինչ չգտնվեց: Եվ ասում էին, իբր «Պլենիում» ընկերության հիմնադիրը Կարապետյանի հանգուցյալ հայրն է եղել: Դա անհեթեթություն է, որը, բնականաբար, հերքվեց: Հետագայում ՀՔԾ–ն գտավ, որ գործի քբնությունը ճիշտ է նշանակված եղել և քրեական գործ հարուցեց»,– ասաց Տ. Հայրապետյանը:

Կրկին այդպես էլ պարզ չդարձավ՝ եթե ՊԵԿ–ում գործը քննելուց հետո որևէ հանցակազմ չէր հայտնաբերվել, այդ դեպքում ինչո՞ւ էր որոշում կայացվել այն ՀՔԾ ուղարկել լրացուցիչ քննություն իրականացնելու համար և ինչու է հետագայում այն կարճվել ու այս անգամ արդեն վերաբացվել ՀՀ դատախազի կողմից:

Խոսելով ՊԵԿ նախագահ Դ. Անանյանի կողմից Կ. Կարապետյանին այդ պաշտոնում նշանակելու, այդ նշանակման պատճառով հասարակության քննադատություններին դիմակայելու և Կարապետյանին հրապարակավ պաշտպանելու մասին՝ փաստաբանը նշեց, որ Անանյանը վստահ է եղել իր վստահորդի օբյեկտիվության և պրոֆեսիոնալիզմի մեջ, որի մասին էլ ՊԵԿ նախագահը նախկինում հայտարարել է: Բայց, այդուհանդերձ, Կարապետյանը կարծում է, որ ինչ զեկուցվում է վարչապետին, այն օբյեկտիվությամբ չի ներկայացվում, որն անհրաժեշտ է: 

«Նա նախկին իշխանությունների հետ աշխատել է և լավ պատկերացնում է, թե ինչ էր նշանակում նախկին իշխանության ղեկավարին դեմ գնալ, որ եթե կան ինչ–որ սխեմաներ, ուրեմն պետք է հարմարվել, պետք է փորձել սեփական շահը գտնել և այլն: Բայց Կարեն Կարապետյանը, լինելով պրոֆեսիոնալ և ընդունելով նոր խաղի կանոնները, վարչապետի կանչով մտավ այս ծանր բեռի տակ: Ընդամենը աշխատելով մեկ ամիս՝ կատարել է այդ բոլոր բացահայտումները, բայց նրան մեկուսացրել են: Ի՞նչ եք կարծում՝ Կարեն Կարապետյանը չգիտե՞ր լեզու գտնելու մեխանիզմները, սակայն վստահելով վարչապետին՝ իր հույսը դրել է նրա վրա և առաջինը ինքն է դիմել վարչապետին»,– ասաց Տ. Հայրապետյանը:

Հարցին, թե արդյո՞ք Կարապետյանի գործողությունները տեղավորվում են բարոյական չափանիշների մեջ, քանի որ ՊԵԿ նախագահը Կարապետյանին ներկայացրել է այդ պաշտոնում և հրապարակավ պաշտպանել նրա թեկնածությունը, այն դեպքում, երբ հանրությունն իր բողոքն ու տարակուսանքն էր արտահայտում այդ նշանակման առումով, իսկ Կարապետյանը, ըստ մամուլի հրապարակումների, համարվում  է ՊԵԿ ամենակոռումպացված պաշտոնյաներից մեկը, Տ. Հայրապետյանը պատասխանեց:

«Այն բոլոր պետական պաշտոնյաները, որոնք մտածում են, որ իրենք պարտական են նրան, ով իրենց պաշտոնի է նշանակել և կարող են ոտնահարել պետական շահը, դա հակաբարոյական է և նրանք չեն կարող պետական պաշտոնյա համարվել: Պետական պաշտոնյան այն անձն է, ով իր պարտականությունները բացառապես իրականացնում է օրենքի և իր պարտականությունների շրջանակներում»,– ասաց Տ. Հայրապետյանը:

Ի դեպ, ի պատասխան ՀՀ դատախազի կողմից գործի քննությունը վերաբացելու և ՊԵԿ–ին հանձնելու մասին հարցի, ՊԵԿ–ից տեղեկացրեցին, որ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի կողմից պարբերաբար կազմակերպվող մամուլի ասուլիսները նպատակ են հետապնդում վերջինիս ներկայացնել տուժածի կարգավիճակով և մոլորեցնել հասարակությանը: Իրականությանը չեն համապատասխանում Կարեն Կարապետյանի շահերի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանի ներկայացրած հրապարակումները, թե իբր ապրանքների ներկրմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերությունների գործունեության ընթացքում Կարեն Կարապետյանը բացահայտել է չարաշահումներ և դրանք ներկայացրել ՊԵԿ նախագահին, որոնք, ըստ նրա, վերջինիս կողմից գործողություններ չձեռնարկելու արդյունքում անհետևանք են մնացել: Ավելին՝ ՊԵԿ–ն ամիսներ առաջ հոդվածներ էր հրապարակել, որ ապրանքների ներկրմամբ և արտահանմամբ զբաղվող մի շարք ընկերությունների նկատմամբ իրականացվել են հսկողական աշխատանքներ, և դրանց արդյունքում հայտնաբերված խախտումների հիման վրա հարուցվել և քննվում են քրեական գործեր, որոշ դրվագներով էլ իրականացվում են ընթացիկ հսկողական աշխատանքներ: 

Ինչ վերաբերում է գլխավոր դատախազի կողմից Կարեն Կարապետյանի վերաբերյալ ՀՔԾ–ում քննված քրեական գործի հետագա նախաքննության իրականացումը ՊԵԿ քննչական վարչությանը հանձնարարելուն, ապա այս առումով ՊԵԿ–ը վստահեցնում է, որ ՊԵԿ քննչական վարչությունը և նախաքննության մարմինն ունի բոլոր հնարավորությունները օբյեկտիվ և արդարացի քննություն իրականացնելու համար: 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ