Շոտլանդացի քաղաքական գործիչը Չերչիլին «գերազանցության կողմնակից» եւ «սերիական մարդասպան» է անվանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրիտասարդ շոտլանդացի քաղաքական գործիչ, շոտլանդական խորհրդարանի անդամ 24-ամյա Ռոսս Գրիրը վրդովմունքի ալիք է բարձրացրել՝ անվանելով Մեծ Բրիտանիայի լեգենդար վարչապետ Ուինսթոն Չերչիլին «սպիտակ ռասայի գերազանցության կողմնակից» եւ «սերիական մարդասպան», հաղորդում է Fox News-ը:
Գրիրն այդ հակասական հայտարարությամբ պատասխանել էր Պահպանողական կուսակցության հայտարարությանը, որն արվել էր հունվարի 5-ին՝ Չերչիլի մահվան տարելիցի օրը:
Մասնավորապես, Գրիրը նշել էր, որ ռազմական ժամանակաշրջանի բրիտանական վարչապետը, որը կառավարում էր երկիրն ու պայքարում նացիստական Գերմանիայի դեմ, ինքը «սպիտակի գերազանցության կոմնակիցն» էր:
Երիտասարդ քաղաքական գործչի այդ թվիթը պատասխանն էր պահպանողականներին, որոնք Չերչիլին կոչել էին «պատմության մեծագույն բրիտանացի»:
Ավելի ուշ BBC-ին տված հարցազրույցում Գրիրն իրենն է պնդել՝ նշելով, որ նրա հայտարարությունները «պատմականորեն ճշգրիտ են եւ անվիճելի»:
«Չերչիլն, անկասկած, սպիտակ ռասայի գերազանցության կողմնակից էր եւ սերիական մարդասպան: Խնդիրն այն է, որ այստեղ՝ Մեծ Բրիտանիայում, մեզ գրեթե միշտ թույլ է տրվում խոսել նրա մասին Երկրորդ համաշխարհային պատերազմի, ոչ թե Եվրոպայում պատերազմի լույսի ներքո»,-հայտարարել է նա:
Գրիրը հավելել է, որ Չերչիլն, իբրեւ, հայտարարել էր, թե «արիական ռասան կհաղթի, նկարագրել էր հնդկացիներին որպես գարշելի երկրում ապրող գարշելի ժողովուրդ»: