Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ժողովրդին ոչ թե պատրաստում են պատերազմի, այլ ուղղակի ահաբեկում են. քաղաքագետ

ПОЛИТИКА

Հայաստանը, հայտարարելով, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցություններ չկան, փորձում է մանեւրել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը։

«Ադրբեջանն ասում է, որ բանակցություններ են ընթանում, Հայաստանը բոլոր մակարդակներով հերքում է, ասում է, որ բանակցություններ ընդհանրապես չեն ընթանում»,–նկատում է քաղաքագետը։

Նա դժվարանում է հավատալ, որ Դավոսում հանպատրաստից հանդիպում է կայացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ. «Ես դժվար եմ պատկերացնում, որ երկու երկրների ղեկավարներ հանպատրաստից կարող են 1.5 ժամ հանդիպել ու խոսել, անկախ նրանից, թե ինչպիսին է այդ հանդիպման կարգավիճակը, աշխատանքային թե ոչ աշխատանքային, պաշտոնական թե ոչ պաշտոնական։ Ես չեմ պատկերացնում, որ սպոնտան, տեղում որոշված հանդիպում է եղել․ առանձին հարց է, թե ինչ հանգամանքներում է կազմակերպված եղել»։

Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանի ղեկավարությունը, այդ հանդիպումները բանակցություններ չորակելով, փորձում է ժամանակ ձգել է, քանի որ հասկանում է՝ իրենից ինչ են պահանջում։

«Ամերիկյան կողմն, ընդառաջելով հայկական կողմի ցանկությունը, որ այդ հանդիպումներին չտրվի բանակցային կարգավիճակ, մամուլի հաղորդագրություն են տարածում ուղղակի հանդիպման մասին։ Այստեղ է, որ հակասություն է առաջանում․ Բոլթոնը թվիթերում գրում է Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի մասին, որում չի նշվում Արցախի հարցի քննարկումը, իսկ Ալիեւի հետ փաստորեն քննարկել է»,– նշում է Վիգեն Հակոբյանը։

Նրա համոզմամբ՝ գերտերությունները շտապում են ԼՂ կարգավորման հարցում, որպեսզի բարձր ժողովրդականություն վայելող Նիկոլ Փաշինյանը իրագործի ոչ պոպուլյար լուծումներ, քանի դեռ նրա վարկանիշը բարձր է։

Վիգեն Հակոբյանը կարծում է, որ որոշ միջնորդներ Ադրբեջանին հույս են ներշնչել, որ Հայաստանի նոր ղեկավարությունը կարող է գնալ ոչ պոպուլյար որոշումների, լուծումների, եթե լինի նաեւ միջազգային որոշ կենտրոնների ճնշումը։

Իսկ ոչ պոպուլյարը լուծումը, քաղաքագետի խոսքով, ազատագրված որոշակի տարածքների զիջումն է։

Նա մտագոհիչ է համարում նաեւ ժողովրդին խաղաղության նախապատրաստելու դրույթը Մինսկի խմբի համանանագահների հայտարարությունում։ «Ի՞նչ կոնցեպտի շուրջ են ժողովրդին խաղաղության պատրաստում։ Խաղաղությունը ի՞նչ տեսք է ունենալու, ի՞նչ են հայերը ստանալու, ի՞նչ է ստացել Ադրբեջանը, որ պետք է խաղաղության պատրաստվի»,–հարցնում է Վիգեն Հակոբյանը։

Նրա կարծիքով՝ կարելի է ենթադրել, որ խորքային ինչ–որ պրոցեսներ կան։ «Դժվար է պատկերացնել, որ նման եզրույթ հայտնվի հայտարարաությունում, եթե չլինեն խաղաղության կոնցեպտի շուրջ գոնե բանավոր պայմանավորվածություններ։ Այսինքն՝ խաղաողւթյան պատրաստվում են, երբ կա այդ խաղաղության փաստաթուղթը։ Քանի դեռ բոլոր դետալները համաձայնեցված չեն, համաձայնեցված չէ ոչինչ»։

Քաղաքագետի գնահատմամբ՝ շատ տարօրինակ է նաեւ Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը, թե խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է. «Սրանով ոչ թե ժողովրդին պատրաստում են պատերազմի, այլ ժողովրդին ուղղակի ահաբեկում են։ Ի վերջո, 1994 թվականից հետո ոչ խաղաղություն է, ոչ պատերազմ է, համենայն դեպս կատաստրոֆա չէ»։

Նա պնդում է՝ «այս անորոշության ֆոնի վրա այն, ինչ ասվել է, որ պետք է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստել, Բոլթոնի քավորության, Լավրովի ակտիվության, կողմերի հակասական հայտարարությունների ֆոնին հայտարարել, թե խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է, ավելի շատ ժողովրդի մեջ արմատավորում են այն միտքը, թե եթե խաղաղություն չլինի, ապա կլինի կոլապս։ Ընդ որում դա ասվում է մի երկրում, որը պատերազմում հաղթել է, ուստի կարգավիճակի պահպանումը գոնե մեզ համար կատաստրոֆա չենք կարող անվանել»։

Սակայն քաղաքագետը այնքան էլ զարմանալ չի համարում այս հայտարարությունները՝ նկատի առնելով, որ Փաշինյանի թիմի որոշ ներկայացուցիչներ Լեւոն Տեր–Պետրոսյանի խաղաղասիրական թեզերի հետեւորդներն են։ «Նույն Վլադիմիր Կարապետյանը, որը դարձել է վարչապետի մամուլի քարտուղար, իրականում միամտություն կլինի պնդել, որ նա միայն մամուլի քարտուղարի գործառույթներ է իրականցնելու, քանի որ գործ ունենք հմուտ դիվանագետի հետ, որի քաղաքական կրեդոն ոչնչով չի տարբերվում Լեւոն Տեր–Պետրոսյանի կոնցեպտից»,- եզրափակեց քաղաքագետը։

 

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ