Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ուղի՞ղ, թե՞ ծուռ ժողովրդավարություն. իշխանությունը բախվեց հեղափոխությանը

АНАЛИТИКА

2018թ. դեկտեմբերի 18–ին Ջերմուկ համայնքի ավագանին 3000 ջերմուկցիների ստորագրության հիման վրա ընդունել է որոշում առ այն, որ Ջերմուկում մետաղական հանքարդյունաբերությունն արգելվում է, և համայնքն էկո–տնտեսական տարածք է հայտարարվում: Այլ կերպ ասած՝ սա որոշում է, որն ընդունել է Ամուլսարի հայտնի հանքավայրի շուրջ առաջացած աղմուկի հետևանքով: Այդ որոշումը կարելի է համարելի ջերմուկցիների դիրքորոշումը հանքավայրի շահագործման հետ կապված, անկախ այն հանգամանքից, որ որոշումը հետադարձ ուժ չունի ու արդեն գործող հանքավայրի վրա չի տարածվում:

Նախօրեին էլ հայտնի դարձավ, որ տարածքային կառավարման նախարարությունից Վայոց ձորի մարզպետարանին է հանձնարարվել դիմել Ջերմուկի քաղաքապետին, որպեսզի ավագանու նիստում քննարկվի այդ որոշումը փոխելու կամ բեկանելու հարցը: Ջերմուկի ավագանու՝ նախօրեի նիստում այդ առաջարկությունը մերժվել է: Իր հերթին տարածքային կառավարման նախարարությունը պարզաբանում է տարածել, որում պնդում է, որ ավագանին չունի նման որոշում ընդունելու լիազորություն:

Մի կողմ թողնելով խնդրի իրավական կողմը՝ հարկ ենք համարում անդրադառնալ դրա քաղաքական կողմին: Իսկ խնդիրը, մեծ հաշվով, առավելապես քաղաքական է, քան իրավական: Փաստացի Ջերմուկ համայնքի բնակիչներն ու ավագանու անդամները իրացրել են ուղիղ ժողովրդավարություն: Այսինքն, որոշում են կայացրել ՏԻՄ մակարդակով: Դրա իրավունքը նոր չէ, որ նրանք ու ընդհանրապես համայնքներն ունեին: Պարզապես նախկինում որոշումների կայացման հստակ հիերարխիա էր գործում՝ վերևից ներքև:

Հեղափոխությունից հետո այդ հիերարխիան ոչ միայն չկա, այլև Փաշինյանի կողմից հայտարարվել, ինչպես նաև հեղափոխության օրերին, այնուհետ էլ նախընտրական ծրագրում արձանագրվել է ուղիղ ժողովրդավարության էլեմենտների ներդրումը: Սա իրենից ենթադրում է, որ բազմաթիվ որոշումներ կայացվելու են պետական և տեղական հանրաքվեներով, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններն են կայացնելու որոշումներ՝ կրկին հիմնվելով հասարակության կամարտահայտության վրա: 

Ինչքանո՞վ է այս մոդելը կիրառելի կամ արդյունավետ Հայաստանի դեպքում, այլ քննարկման թեմա է: Փաստացի, սակայն, ուղիղ ժողովրդավարության մասին խոսվել է թե՛ հեղափոխության օրերին, թե՛ դրանից հետո: Խնդիրը պարզապես այն է, որ կենտրոնական իշխանությունները բավարարվել են միայն դրա մասին խոսելով, իսկ որոշ տեղերում անցել են գործի: Ավելին՝ վերջին շրջանի ազդակները հուշում են, որ իշխանությունը կամաց–կամաց հետ է կանգնում ուղիղ ժողովրդավարության կոնցեպտից ու անցնում է ներկայացուցչական ժողովրդավարության նորմին, որն ամրագրված է Սահմանադրությամբ: Վերջին ուղիղ եթերներից մեկի ժամանակ Փաշինյանը հենց ներկայացուցչական դեմոկրատիային էր հղում անում, երբ խոսում էր պատեհ–անպատեհ բողոքի ցույց անողների մասին՝ նշելով, որ իրենք իրենց ընտրությունն արդեն արել են, վստահել են իրենց քվեն իշխանություններին: 

Փաստացի տեսնում ենք, որ համաժողովրդականության արդյունքում առաջ բերված ուղիղ ժողովրդավարության կոնցեպտն իշխանությունների կողմից փոխարինվում է նոմենկլատուրային ներկայացուցչական դեմոկրատիայի կոնցեպտով, ավելին՝ համաժողովրդականությունը փոխարինվում է նեոլիբերալ դիսկուրսով: Այս դիսկուրսն ամրապնդվում է մի կողմից «ժողովրդին պատրաստել խաղաղության» տիպի ձևակերպումների շուրջ բանակցելով, մեկ այլ կողմից, օրինակ, բնապահպանության և ընդերքի տեսչության պետ Արթուր Գրիգորյանին աշխատանքից ազատելու առեղծվածային պատմությամբ: 

Խնդիրը, մեծ հաշվով, ժողովրդավարության ձևերի միջև համեմատությունը չէ, ոչ էլ այդ ձևերի ներդաշնակեցումը Հայաստանի քաղաքական միջավայրին: Խնդիրն այն է, որ իշխանությունները կամաց–կամաց բախվում են իրենց իսկ հռչակած արժեքներին, մանիֆեստներին, նորմերին: Բախվում են նաև, որովհետև այդպես էլ որևէ հստակ օրակարգ բացի «մերժիր Սերժին»–ից չձևակերպվեց ու ստեղծվեց մանևրելու ահռելի տարածություն: Այս անհստակությունը դանդաղ վերածվում է բախման հեղափոխության և հեղափոխական իշխանության միջև: 

 

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянПримечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянОбращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские