Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վիկինգների «պոզերի» առեղծվածը

ԼԱՅՖ

Մենք գիտենք, որ...

Վիկինգները կրում էին պոզերով սաղավարտներ:

Իրականում այդպես չէ:

Վիկինգները վաղ միջնադարյան սկանդինավյան ծովագնացներ էին (8–ից 11–րդ դարեր) և ծովային արշավներ էին կատարում դեպի Եվրոպա, Ասիա և անգամ Աֆրիկա: Նրանք հիմնականում տոհմային կարգերի քայքայման փուլում գտնվող ցեղեր էին և ապրում էին ներկայիս Շվեդիայի, Դանիայի և Նորվեգիայի տարածքներում: Նրանց ծովային արշավները թալանի նպատակով էին, որին ստիպում էին դիմել գերբնակեցումը հայրենիքում և սովը: Վիկինգները հայտնի են նաև Նորմաններ, Վարյագներ անուններով:

Վիկինգների գյուղացիական հագուստը բրդյա երկար վերնաշապիկ էր, կարճ պարկանման տաբատով, գլխներին կրում էին բրդյա կամ մորթե գլխարկներ: Իհարկե, վիկինգները արշավանքների ժամանակ կրում էին նաև զրահ: Հագնում էին կարճ տունիկա, լայն տաբատ և անձրևանոց՝ աջ ուսին ամրացված, ոտքերին՝ կաշվից սանդալներ: Այս ամբողջ հագուստը նպատակ ուներ հեշտացնել զինվորի գործը սուրը հանելիս: Կրում էին նաև օղազրահ, բայց դա իրեն կարող էր թույլ տալ ոչ ամեն վիկինգ, դա շատ թանկ էր: Սովորական վիկինգը կրում էր զրահ՝ բաղկացած կաշվից և նրան փակցված պողպատե թերթերից: Գլխին նրանք կրում էին սաղավարտ՝ առանց պոզերի, երբեմն՝ կլորացված գագաթով և աչքերի ու քթի պաշտպանիչ վահանակով, կամ էլ՝ սրածայր գագաթով: Հասարակ զինվորներից շատերն ընդհանրապես կրում էին ոչ մետաղական, այլ կաշվե սաղավարտ:

Իսկ որտեղի՞ց է գալիս համոզմունքը, որ նրանք կրել են պոզավոր սաղավարտներ: Ներկայումս այն համոզմունքը կա, որ «պոզավոր» վիկինգների լեգենդը ստեղծել է եկեղեցին: Վիկինգները երկար ժամանակ քրիստոնյա չէին դառնում՝ նրանք հեթանոս էին, քրիստոնյաները նրանց չէին սիրում և համարում էին սատանայի ծնունդ (սատանան սովորաբար ներկայացվում է պոզերով և պոչով): Այդ գաղափարախոսությամբ հիմնավորված սուտը հետագայում հաստատվեց հասարակական գիտակցության մեջ: Պետք է հաշվի առնել նաև այն, որ վիկինգները գիր չունեին, և նրանց մասին ամեն ինչ գրել են կաթոլիկ հոգևորականները: Հնէաբանները ներկայումս գտել են վիկինգների մի շարք գերեզմաններ, որտեղ մնացած իրերի հետ նաև պոզեր կան: Համարվում է, որ գուցե մարդկանց հետ նաև կենդանիների են թաղել: Սովորաբար վիկինգները հանգուցյալի հետ զենք և զրահ չէին թաղում, այլ ժառանգում էին հաջորդին:

Հետագայում 19–րդ դարի շվեդական ռոմանտիզմը սկսեց հետաքրքրություն ցուցաբերել վիկինգների նկատմամբ: Նրանց սկսեցին ներկայացնել որպես ազատասեր արկածներ փնտրողներ: Վիկինգները պետք եկան նաև Հիտլերին՝ որպես արիական ազգ: Անգամ ստեղծվեց սկանդինավյան ազգություններից կազմված ԷսԷս–ի 5–րդ տանկային դիվիզիան՝ «Վիկինգ» անունով: Ներկայումս այն, որ վիկինգները պոզերով էին, «վերահաստատել» է կինեմատոգրաֆիան՝ իր բազմաթիվ ֆիլմերով:

Իսկ գուցե ամեն ինչ ճիշտ է: Վիկինգներն իրենց կանանց արշավանքների ժամանակ շատ երկար ժամանակով տանն էին թողնում, և նրանց մոտ աստիճանաբար, ըստ երևույթին, պոզեր էին աճում:

Կամո Խաչիկյան

Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ)