Պենտագոնը գերձայնային հրթիռների նոր որսիչ կստեղծի

ԱՄՆ Պենտագոնը դիտարկում է գերձայնային հրթիռների նոր որսիչ համակարգեր ստեղծելու հնարավորությունը։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է հակահրթիռային պաշտպանության գործակալության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Սեմ Գրիվզը՝ հայտնում է РБК-ն։
Նրա խոսքերով, իր գործակալությունը կատարել է ամերիկյան բանակի համար մատչելի որսիչների եւ գերձայնային պաշտպանության միջոցների վերլուծություն եւ եկել է այն եզրակացության, որ կարելի է այդ զենքի նոր տեսակ ստեղծել։ Նա նշել է, որ այլընտրանքային լուծումների որոնումներն արդեն ավարտվում են, եւ դրանց արդյունքներն առաջիկայում կհրապարակվեն։