ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՄԱՅԻՍԻ). Ար­գե­լա­փա­կել են գլխա­վոր ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ճանապարհները հերթով քանդվում են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ազատվել է Հայաստանից տրված ցուցումով ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայտարարության տեքստը էապես փոխվել է ՔԱՂԱՔԱԿԱՆ
... Եթե ձեզ զրպարտել կամ վիրավորել են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 21.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Ապօրինի ծառահատման հետքերով. Ոստիկանները Լոռիում 5,5 խմ փայտ են հայտնաբերել

Փետրվարի 1-ին, ժամը 15.00-ի սահմաններում, ոստիկանության Սպիտակի բաժնի համայնքային ոստիկանները, բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման եւ կանխարգելման նպատակով, Սպիտակ-Լեռնանցք ավտոճանապարհին հայտնաբերել ու ստուգել են Վահագնի գյուղի բնակիչ Արթուր Ք- ի եւ Վանաձորի բնակիչ Գառնիկ Ղ-ի «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի մեքենաները:

Տրանսպորտային միջոցներից մեկի թափքում եղել են շուրջ 3.5 խմ հատված ծառերի կոճղեր, մյուսում մոտ` 2 խմ: Վարորդները հայտնաբերվածի վերաբերյալ փաստաթուղթ չեն ներկայացրել, հայտնել են, որ փայտանյութը 2018թ. նոյեմբերին հավաքել են Վահագնի գյուղի հարակից անտառից:

Կատարվում է քննություն:

website by Sargssyan