Ջորջ Սորոսը գրառում է արել Հայաստանի մասին
ԲԼՈԳ«Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության հիմնադիր Ջորջ Սորոսը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ Հայաստանում ժողովրդավարության վերաբերյալ։
«Հայաստանում քաղաքացիական հասարակության հզոր աջակցությունը կենսականորեն անհրաժեշտ է երկրի ժողովրդավարական ներկայի և ապագայի համար»,- նշել է միլիարդատերը։
«2018 թ. Ապրիլին հայերը փողոցներ էին վերցնում` պահանջելով ավելի լավ կառավարում եւ ավելի ժողովրդավարություն, եւ այն, ինչը կարծես հազվադեպ երեւույթ էր այս օրերին, լավ տղաները հաղթեցին: Նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, ժողովրդավարական ակտիվիստները մի կողմ քաշեցին կոռումպացված ու իշխանական կառավարություն եւ իշխանություն վերցրեցին»- գրել է Սորոսը:
Սորոսը նաև կիսվել է «Ինչպես ԱՄՆ-ն կարող է սատարել Հայաստանի երիտասարդ ժողովրդավարությանը» հոդվածով, որը հրապարակվել է Սորոսի հիմնադրամի կայքում։ Հոդվածի հեղինակը լրագրող Տաթևիկ Խաչատրյանն է, ով անդրադարձել է թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ հետագա զարգացման հնարավորությանը։
Strong support of Armenia's civil society is vital to the country's democratic present and future. https://t.co/iBRZ2ZquKN
— George Soros (@georgesoros) 2 февраля 2019 г.