Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ է հեղափոխությունը խժռում իր զավակներին

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Այլևս ակնհայտ է, որ Հայաստանում ստեղծվել է պետական կառավարման ճգնաժամ: Արտաքուստ ճգնաժամն արտահայտվում է կառավարության կառուցվածքի անորոշությամբ ու ձգձգվող քննարկումներով, հակասական հայտարարություններով` մեկ փող ենք խնայում, մեկ օպտիմալանում ենք, մեկ խնդիր ենք դնում բացառել իրավասությունների պատճենումն ու կրկնությունը: Միով բանիվ` չունենք հստակ պատկերացում ի՞նչ Հայաստան ենք ուզում ունենալ ու ինչպե՞ս և դեգերում ենք նախարարությունների զիգզագներում` քանի՞սը լինեն ու քանի՞սը չլինեն: Իրականում ճգնաժամը շատ ավելի խորքային է ու կառավարության կառուցվածքի անորոշությունն ու անհայտությունը միայն մեկ դրսևորումն է: Ճգնաժամի ամենաուղղակի արտահայտությունը դարձավ պարգևավճարների թեման` իր զարգացումներում: Հրապարակավ շատերն իրենց պարտքը համարեցին թվեր հրապարակելն ու զայրանալը` ինչպե՞ս կարելի է: Արդար զայրույթ է: Բայց դա հետևանք է: Ո՞րն է պատճառը: Իսկ պատճառը օրենսդրության մեջ է` նորանշանակ մարզպետներն ու նախարարները, մյուս պաշտոնյաները հիանալի պաշտպանություն ունեն` օրենքը: Նրանք օրենք չեն խախտել: Կամ` խախտել են մասնակի` պարգևատրելով իրենց պես նորանշանակ աշխատակիցներին, գերազանցելով պարգևավճարի գումարը: Հարցը նաև բարոյական հարթություն փոխադրվեց` իսկ բարոյական իրավունք ունե՞ն նոր Հայաստանի պաշտոնյաները այդքան ազատ վարվելու պետության գումարների հետ: Ուրեմն` ո՞րն է նրանց տարբերությունը ՀՀԿ-ից, եթե շարունակում են քայլել նրանց նվիրական ոտնահետքերով: Ահա այստեղ է ճգնաժամի հիմքը: Կա՞ տարբերություն: Թե՞ գործում է «Երեկ` ես, այսօր` դու, վաղը` նա» սկզբունքը:

Հասարակությունը ուզում է, որ հեղափոխությունից հետո նոր պաշտոնյաները չառաջնորդվեն նախկինների սկզբունքներով, ու դա արդարացի պահանջ է: Բայց հասարակությունը իր բազմազանության ու բազմակարծության մեջ չի ուզում ընդունել, որ պետական կառավարումը մեխանիկական գործընթաց կամ թվաբանական գործողություն չէ, որտեղ 2+2 բոլոր դեպքերում պետք է հավասարվի 4-ի: Կառավարման ճգնաժամի չերևացող հատվածում շարունակվում են նախկին գործընթացները` երբ նույն թիմի տարբեր անդամներ (նախկինում` նույն կուսակցության տարբեր խմբեր կամ դեմքեր) սկսում են պայքարել միմյանց դեմ` օգտագործելով հրապարակային փաստերը իրենց անձնական նկրտումների ու շահերի համար: Սա օրեցօր առավել ակնհայտ է դառնում ու ամեն ինչ հատվում է (նախկինի պես) մեկ անձի` Նիկոլ Փաշինյանի (իմա` նախկինում Սերժ Սարգսյանի) անձնական օբյեկտիվ կամ սուբյեկտիվ որոշմանը: Այսինքն` պետական կառավարման համակարգում սկզբունքներն ու օրինաչափությունները դադարում են գործել ու որոշիչ է դառնում պետության առաջին դեմքի կամքը: Սա արդեն դասական ճգնաժամի հատկանիշ է: Ու ժամանակն է ընդունել, որ հիմա ապրում ենք հենց այդ ժամանակում:

Երևանի քաղաքապետն ու մարզպետները, հետո նախարարները հերթով սկսեցին ընդունել, որ տարեվերջին պարգևատրել են իրենց աշխատակիցներին, ոմանք ընդունեցին, որ չափազանցումներ են եղել, ոմանք` ոչ: Բայց փաստ է, որ նրանք բոլորը մղվեցին մի կողմ ու ասպարեզում մնաց ՊԵԿ-ը, և մամուլում սկսեցին շրջանառվել ՊԵԿ-ի նախագահի պաշտոնանկության լուրերը: Մի քանի աշխատակիցների հետ: Ինչու՞ համապետական սկանդալի շանթարգել է դառնում հենց Դավիթ Անանյանը: Սեփական օգնականներին կամ քարտուղարուհիներին չպարգևատրած «շեֆեր» չեն լինում ու չեն եղել: Բայց փոխարինող փնտրում են միայն Դավիթ Անանյանի համար: Ինչու՞ ոչ Երևանի քաղաքապետի, ինչու՞ ոչ մարզպետների ու նախարարների:

Նույն այն Դավիթ Անանյանի, ում մասին նոյեմբերի 1-ին գրում էին, որ ՊԵԿ-ը սեպտեմբերին հավաքագրել է ՀՀ պատմության մեջ ռեկորդային չափի գումար: 
Եվ ոչ այլ ոք, հենց Նիկոլ Փաշինյանն էր Ազգային ժողովում ասում, որ խոսակցությունները, թե տնտեսությունն անկում է ապրում, տեղին չեն ու տեղեկացնում էր, որ ՊԵԿ-ը սեպտեմբերին հավաքագրել է ավելի քան 120 մլրդ դրամ: «Այսպիսի հավաքագրման ցուցանիշ նախկինում երբեք չի եղել»,- ասում էր վարչապետի պաշտոնակատարը: Հենց նա էր ասում, որ նախորդ ամիսներին լարված են եղել գործարարների և ՊԵԿ-ի հարաբերությունները, բայց վերջին հավաքագրումից հետո պարզ է դառնում, որ այստեղ էլ կա բարիկադների ապամոնտաժում. «Սա շատ կարևոր փաստ եմ համարում: Պետք է ընդունենք, որ վերջին 5 ամիսներին գործարարների և ՊԵԿ-ի հարաբերությունները որոշակի լարված էին, և այս ցուցանիշները հիմք են տալիս ասելու, որ երկխոսության նոր փուլ է սկսվում»:

Փաստացի` հիմա սկսվել է այլ փուլ, և այդ փուլն ունի այլ օրենքներ: 
Հիմա արդեն հաշվի չի առնվում, որ նույն Դավիթ Անանյանը պաշտոնավարման ընթացքում իրեն թույլ է տվել հարկային դաշտ բերել նրանց, որ աշխարհի բոլոր դաշտերը անգիր գիտեին, բացի հարկայինից, որ թույլ չի տվել տրիվիալ գողություն իր համակարգում, որ ստուգումներով մտել է այնտեղ, որտեղ էլի Հայաստանի տարածք է, բայց ոչ հարկայինի համար, օրինակ` ՀԿԵ և բացահայտել` ինչ չէր կարելի բացահայտել: Ու եթե կոնցեսիոն պայմանագրով նախատեսվում է, որ ցանկացած պատճառված վնաս կամ վեճ պետք է լուծվի փարիզյան արբիտրաժային դատարանում և իրավիճակն այնքան է լարվել, որ կարող է հանգեցնել ռուսական կողմից կոնցեսիոն պայմանագրի խզման, ոչ թե ՊԵԿ-ը պիտի անհարմար իրավիճակում լինի, այլ` կոնցեսիոն նման պայմանագիր կնքողները, որ Հայաստանի իրավապահներին խաղից դուրս են դրել` ստեղծելով անվերահսկելիության իրավիճակ: Կամ` Հարավ-Հյուսիսի հարցու՞մ է շատ ջանացել, ասենք, «Սահակյանշին» ՓԲ ընկերության հարցում ու պարզել է, որ պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա է 1 մլրդ 432 մլն ՀՀ դրամ հարկային պարտավորություն: Որ կաշառք չի վերցրել ու չի թողել վերցնեն, որովհետև հավատացել է վարչապետին, որ Հայաստանում կոռուպցիան վերացված է: Որովհետև պարզապես գործը հասկանում է ու… հենց դրա համար հիմնական հարվածները ստանում է «Իմ քայլը» դաշինքից: Որովհետև համապետական սկանդալը պահանջում է քավության նոխազ ու … ընտրվել է Դավիթ Անանյա՞նը: Իսկ կա՞ մեկը, որ կերաշխավորի գործող օրենքներով ու տիրապետող բարոյականության պատկերացումներով` ՊԵԿ հաջորդ նախագահը գալու է ու վստահ աշխատի, որ մի կես տարուց իրեն չեն հանելու, եթե աշխատանքին զուգահեռ ու աշխատանքից առաջ ու հետո չտրվի մուտիլովկաների ու իր դեմ մուտիլովկաները չեզոքացնելու հույժ անխուսափելի գործընթացին: 
Ո՞վ է լինելու այդ կամիկաձեն` գա, վարկաբեկվի, գնա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հեղափոխությունը սկսում է խժռել իր զավակներին, երբ դոփում է տեղում ու չգիտի` ո՞րն է լինելու իր հաջորդ քայլը: Երեկ Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպման է եկել վարչապետը, խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ասել է, որ պարգևավճարների հարցն էլ է քննարկման օրակարգում եղել ու կրկնել է` ինչ ասել է Նիկոլ Փաշինյանը` միլիոններով պարգևավճար ստացած ՊԵԿ-ում այս տարի չափը կվերանայվի. «Ինչպես վարչապետը արդեն հայտարարել է, այս հանդիպման ժամանակ նույնպես նշեց այդ հանգամանքը, որ ՊԵԿ-ի պարգևավճարների ընդհանուր բյուջեն ուղիղ կեսով՝ 50 տոկոսով կրճատվել է 2019-ի համար։ Սա արդեն կարևոր քայլ է, կարծում եմ, այսինքն՝ այս խմորումները, քննարկումները, խնդրի բարձրաձայնումը արդեն իսկ արձագանք ստացել է և լուծումներ ստանում է»: Եվ Լիլիթ Մակունցը լրագրողներին ժամանակ չի տվել նոր հարցերի, ասենք, կառավարությունում չկա՞ր մեկը, որ իմանար 13-րդ աշխատավարձի ֆենոմենի մասին ու դեկտեմբերի կեսերին այդ հարցը դարձներ քննարկման առարկա` տալի՞ս ենք, չե՞նք տալիս, նո՞ր օրինագիծ ենք գրում, գումա՞ր ենք կրճատում: Թե՞ հրաշալի համաժողովրդական սկանդալ էր պետք` ազատվելու անցանկալիներից, որ այս ընթացքում ի հայտ են եկել իրենց շարքերում:

Կրկնում եմ` խնդիրը ՊԵԿ-ը ու Դավիթ Անանյանը չեն, խնդիրը կառավարման ճգնաժամն է, որի գիտակցումն իսկ չկա, մինչդեռ դառը պտուղները դառնում են վատնված գումարներ ու անվերջանալի շահարկումներ: Պետությունը պարտավոր է հարգել իր պաշտոնյային, ոչ թե ոտատակ տալ ֆորս մաժորների ժամանակ: Իսկ ֆորսմաժորային կառավարումը արդեն ճգնաժամի վերին գալարն է:

Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները Ջուր չի լինի Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Մարտի 29-ի եղանակային կանխատեսումները Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ ԵրևանումԶատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով Այսօր Ավագ Ուրբաթ է՝ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան