ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՄԱՅԻՍԻ). Ար­գե­լա­փա­կել են գլխա­վոր ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ճանապարհները հերթով քանդվում են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ազատվել է Հայաստանից տրված ցուցումով ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայտարարության տեքստը էապես փոխվել է ՔԱՂԱՔԱԿԱՆ
... Եթե ձեզ զրպարտել կամ վիրավորել են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 21.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Որդեգրված իռլանդուհին 73 տարի անց գտել է կենսաբանական մորը (լուսանկարներ)

Իռլանդիայում Փոլին Ջոնս անունով 73-ամյա կինը, որին ծննդից անմիջապես հետո որդեգրել էին, երկար փնտրտուքների արդյունքում գտել է իր հարազատներին, ներառյալ 94-ամյա մորը, որը տառապում է ծերունական թուլամտությունից: 

Ինչպես նշում է Mirror պարբերականը, Դուբլինի արվարձաններից մեկում բնակվող Փոլինին մանկատուն են հանձնել կոշիկի տուփի մեջ, որից հետո երեխային որդեգրել են: 
 
Կնոջ խոսքով՝ ինքը միշտ հետաքրքրված է եղել իր կենսաբանական ծնողներով, սակայն վճռական քայլերի չի դիմել՝ վախենալով, որ իրեն չեն ընդունի: 

Երկու տարի առաջ Փոլինը սկսել է փնտրել իր ազգականներին: Նախ ԴՆԹ թեստի միջոցով գտել է եղբորը՝ Ռոյին, ապա մորը՝ Քեթլինին, որի մոտ ծերունական թուլամտություն է առկա:  Փոլինի խոսքով՝ ինքն ու մայրը արտաքնապես շատ նման են իրար:

Մայրը, սակայն, աղջկան ճանաչել է միայն մեկ անգամ՝ նրան Մերի անվանելով: Փոլինը պատմել է, որ մայրը իրեն այդ անունն է ցանկացել տալ:

Ցավոք, կնոջը չի հաջողվել իրենից հրաժարվելու պատճառների և իր կենսաբանական հոր ով լինելու մասին տեղեկություններ ստանալ:

«Եղբայրս ցնցված է, որ մեզ հաջողվել է գտնել իրար, սակայն հարցրեց՝ ինչու ենք այսքան տարի վատնել: Ես պատասխանեցի, որ կարող ենք միայն լավագույնս օգտագործել այն տարիները, որ մեզ մնացել են ապրելու»,- պատմել է Փոլինը:





website by Sargssyan