Իրաքում ուխտավորների տեղափոխող ավտոբուս է պայթեցվել. կան զոհեր ու տուժածներ
МЕЖДУНАРОДНОЕԻրաքում շիա ուխտավորների տեղափոխող ավտոբուս է պայթեցվել, ինչի հետևանքով մի քանի մարդ զոհվել է, ևս մի քանիսը՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է TACC-ը՝ հղում անելով Alsumaria հեռուստաալիքին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ անհայտ անձինք գործի են դրել ինքնաշեն պայթուցիկ սարքը Սալահ էդ Դին մուհաֆազայի Բալադ քաղաքում: Հենց այնտեղ էլ գտնվում է Սեյիդ Մուհամեդ բեն Ալի ալ-Հադիի՝ շիաների կողմից հարգված 10-րդ իմամ Ալի ալ-Հադիի որդու դամբարանը, ուր ուղևորվում էին ուխտավորները:
Միևնույն ժամանակ Shafaaq պորտալի հաղորդմամբ՝ ուխտավորների ավտոբուսը զինյաների հարձակման է ենթարկվել: Պորտալի աղբյուրների տվյալներով՝ անհայտ անձինք կրակ են բացել ավտոբուսի ուղղությամբ, տուժել է 10 մարդ:
Առայժմ Իրաքում գործող ահաբեկչական խմբավորումներից որևէ մեկը չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: